00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրետակոծություն Դոնբասում. ուկրաինական զորքը «Գրադ» է կիրառել

© Sputnik / Iliya Pitalev / Անցնել մեդիապահոցԴոնբաս
Դոնբաս - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022
Դոնբաս
Բաժանորդագրվել
Հրադադարի ռեժիմի վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնը Դոնբասում տիրող իրավիճակի մասին տվյալներ է հրապարակել:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ուկրաինական զորքն այսօր առավոտյան «Գրադ» համակարգից ևս 40 հրթիռ է արձակել Գորլովկայի ուղղությամբ, ինչպես նաև գնդակոծել է Օզերյանովկա բնակավայրը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԴԺՀ ներկայացուցչությանը։
Նշվում է, որ հրետակոծությունները գրանցվել են ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով` 09:00-ին): Ուկրաինական զորքը Գորլովկա բնակավայրի ուղղությամբ 40 հրթիռ է արձակել «Գրադ» համակարգից, Օզերյանովկայի ուղղությամբ 30 կրակոց է արձակել զենիթային համակարգից։
ԼԺՀ ներկայացուցչությունն էլ հայտնել է, որ ուկրաինական զորքը չորս անգամ գնդակոծել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության երեք բնակավայրերը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Լրահոս
0