00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եվրախորհրդարանի բանաձևի կյանքի կոչելը կախված է մեր ակտիվ աշխատանքից. Մարուքյան

Մարուքյան. Եվրախորհրդարանի բանաձևի կյանքի կոչելը կախված է մեր ակտիվ աշխատանքից
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) նախկին անդամ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին, որն առնչվում է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը։
Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին Եվրոպական խորհրդարանի բանաձևն իրապես շատ կարևոր է, դրանում կան ձևակերպումներ, որոնք առաջին անգամ են ամրագրվում այդ մակարդակով։ Իսկ թե ինչպես այն կյանքի կկոչվի, կախված է աշխարհաքաղաքական իրադրությունից ու նաև մեզնից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես գնահատեց Եվրոպական խորհրդարանի ընդունած վերջին բանաձևը ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով` բանաձևի առկայության փաստն ինքնին լավ է և պետք է մեր կողմից օգտագործվի որպես գործիք տարատեսակ հանդիպումների ժամանակ` պահանջելով, որ Ադրբեջանն այն ի կատար ածի։
Թեև բանաձևը պարտադիր ուժ չունի Ադրբեջանի լկտիությունները կանխելու իմաստով, բայցևայնպես միջազգային իրավական մակարդակում, որպես փափուկ իրավունքի աղբյուր, կարող է ազդեցություն ունենալ, որովհետև ոչ միայն Հայաստանը, այլև ազդեցիկ միջազգային կառույցներից մեկն է փաստում, որ Արցախում ադրբեջանցիների կողմից իրականացվում է մշակութային ցեղասպանություն:
«Պետք առավելագույնս գնալ այսպիսի քայլերի` վարելով պրոակտիվ դիվանագիտություն և փորձելով Ադրբեջանին տանել պարտադիր ուժ ունեցող միջազգային իրավական այլ ատյաններ, որպեսզի նախևառաջ կասեցվեն ադրբեջանական վայրագությունները, իսկ հետո բարձրացվեն փոխհատուցումների հետ կապված հարցեր»,– ասաց ԼՀԿ նախագահը։
Մարուքյանի խոսքով` բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունեն թե՛ հայկական սփյուռքը, թե՛ մեր դիվանագիտական առաքելությունները եվրոպական տարբեր երկրներում, որովհետև Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց երկրներում մեր լոբբինգի կողմից ներդրված ջանքերի արդյունքում ձևավորում են որոշակի կարծիք, որը հաշվի են առնում որոշումներ կայացնելիս։
«Եվրահանձնաժողովը բազմաթիվ լծակներ ունի և Ադրբեջանի հետ ծրագրեր իրականացնելիս կարող է բարձրաձայնել բանաձևում առկա խնդիրներն ու այդ կապակցությամբ նախատել ադրբեջանական կողմին։ Այդուհանդերձ չեմ կարծում, որ Եվրահանձնաժողովը, ռուս–ուկրաինական խնդիրներով ծանրաբեռնված, կշրջվի և պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ։ Բայց քանի որ այդ կառույցին ուղղված է հստակ կոչ, հույս կա, որ եվրոպական առաքելությունն Ադրբեջանում և այդ երկրի դեսպանները եվրոպական պետություններում կիրազեկվեն, որ ադրբեջանցիները դատապարտվում են իրենց գործողությունների համար և պետք է դադարեցնեն նման գործելակերպը»,– նշեց ԼՀԿ Մարուքյանը։
Նրա դիտարկմամբ` Ադրբեջանը ԵՄ–ից աջակցություն է ստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար, գումարը նույնիսկ հասնում է հարյուր միլիոնավոր եվրոյի, հետևաբար հայկական կողմը պետք է ակտիվ աշխատի, որպեսզի Եվրահանձնաժողովն Ադրբեջանի առջև վայրագությունները դադարեցնելու նախապայման դնի, հատկապես այն տարածքների մասով, որտեղ հայեր չեն ապրում և գրավվել են Ադրբեջանի կողմից։
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ մարտի 10-ին ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը։
Բանաձևի համաձայն` Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Արցախում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը։
Բանաձևում կոչ է արվում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև վանդալիզմի դեպքերը կանխելու համար:
Լրահոս
0