00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի դասը Ռուսաստանի համար. ժամանակն է օգուտ քաղել դրանից

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոց«Մակդոնալդսի» ցուցանակ՝ Մոսկվայում
«Մակդոնալդսի» ցուցանակ՝ Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022
«Մակդոնալդսի» ցուցանակ՝ Մոսկվայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանից օտարերկրյա բիզնեսի զանգվածային հեռացումը, բացի բազմաթիվ այլ հետևանքներից, երկու առասպել քանդեց, որոնց աշխարհն այդքան ամուր էր հավատացել նախորդ տասնամյակների ընթացքում, որ սկսել էր ընկալել դրանք որպես անվերապահ, ինքնին հասկանալի ճշմարտություն։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Խոսքը, առաջին հերթին, այն հայտնի տեսության մասին է, թե միջազգային ընկերությունները գլոբալիզացիայի առաջնորդը, կազմակերպիչն ու շարժիչ ուժն են, որի շրջանակներում նրանք անխուսափելիորեն գերազանցելու են ազգային պետություններին ու վերջիվերջո ճզմելու են նրանց։ Վերջին շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ ցանկացած անդրազգային բիզնես, որքան էլ մեծ, հարուստ և հզոր լինի, հայրենիք ունի, և երբ վերջինս հրաման է տալիս (օրինակ՝ հեռանալ այս կամ այն երկրից), միակ բանը, որ նա կարող է անել, հնազանդվելն է։
Երկրորդ փլուզված առասպելն էլ բնականորեն ծագում է առաջինից․ որ բիզնեսը, առավել ևս՝ խոշոր կորպորատիվ բիզնեսը, իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բացառապես տնտեսական շահի հասկացություններով։
ԶԼՄ-ները լի են Ռուսաստանից հեռացած ընկերությունների կորուստների փորձագիտական գնահատականներով, որոնք տասնյակ և հարյուրավոր միլիոններով են չափվում, իսկ առանձին դեպքերում՝ անգամ միլիարդ դոլարներով։ Իրենք՝ ապրանքանիշերը, իրենց որոշումները լրացնում են «աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին» ձևակերպումներով, որոնց հետևում միանգամայն պարզ երևում է դուռը կիսաբաց թողնելու և մոտակա ժամանակներս ռուսական շուկա վերադառնալու ձգտում, բայց, ինչպես հայտնի անեկդոտում, «շարունակում են կակտուս ծամել»։
Սակայն Ռուսաստանի համար տեղի ունեցողը ոչ միայն և ոչ այնքան ճանաչողական է, որքան հսկայական և շատ բարդ մարտահրավեր է, որին անհրաժեշտ է պատասխանել։
Մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում պետությունը ստիպված կլինի արտակարգ-անհետաձգելի ռեժիմով որոշումներ ընդունել առաջացած անցքերը փակել վերաբերյալ․ զանգվածային գործազրկությունը կանխելուց մինչև առանցքային ոլորտների անխափան աշխատանք։
Կարող է աբսուրդ թվալ, բայց, օրինակ, «Մակդոնալդսի» և այլ նմանատիպ ընկերությունների հեռանալն իսկապես հանրային սննդի խնդիր է ստեղծելու մեծ քաղաքներում, խնդիր, որը պետք է առավելագույնս արագ լուծել։ ՏՏ-ի և մյուս ռազմավարական ոլորտների մասին խոսելն իսկ ավելորդ է։
Սակայն, բացի ամենահրատապ խնդիրներից, Ռուսաստանը (և ոչ միայն) տեղի ունեցածի լույսի ներքո պետք է սկզբունքային կերպով վերանայի օտարերկրյա ներդրումների նկատմամբ պետական մոտեցումը։
Նախորդ շրջանում, որը մեր աչքի առաջ վերջին երկու շաբաթում անվերադարձ անցյալ դարձավ, աշխատում էր դասական լիբերալիզմի պարզ տրամաբանությունը․
1.
Օտարերկրյա ներդրումները շատ լավ են, քանի որ դրանք ազգային տնտեսության մեջ փող են լցնում, որը առանց դրա պարզապես փող չէր ունենա, և դրանով իսկ խթանում են տնտեսության զարգացումը։
2.
Ներդրողների համար սահմանափակումները վատ են, քանի որ նվազեցնում են միջոցներ ներդնելու նրանց ցանկությունը։
Այն, որ արտաքնապես հարթ այս մոտեցումը հակառակ կողմ ևս ունի, շատերը նախկինում էլ էին հասկանում։ Բայց հենց ներկայիս «դժոխային» պատժամիջոցները, երբ արտասահմանյան բիզնեսը իր զանգվածային հեռացումով փորձում է տնտեսության ամբողջ ճյուղեր և հանրային կյանքի ամբողջ ոլորտներ մոխրացնել, ապակայունացնել երկիրը, խիստ հասանելի բացատրեցին արտասահմանյան բիզնեսի աշխատանքի նկատմամբ անվերապահ և անհեռատես մոտեցման վտանգավորությունը, բացատրեցին ոչ միայն Ռուսաստանին, այլև շատ ուրիշ երկրների։
Իսկ դա նշանակում է, որ օրակարգում առաջնային է արտասահմանյան ընկերությունների և մեզ մոտ նրանց գործունեության նկատմամբ նոր կանոնների մշակումը։
Իհարկե, այս ոլորտում աշխարհում արդեն իսկ որոշակի մշակումներ կան։
Այդ ուղղությամբ վաղուց և բավականին ակտիվորեն աշխատում է Չինաստանը։ Այնտեղ ոլորտների մի ամբողջ ցանկ կա, որոնցում օտարերկրյա ներդրումները սկզբունքորեն արգելված են։
Նախորդ տարվա աղմկահարույց սկանդալը՝ ՉԺՀ-ում մասնավոր կրթական ծառայությունների շուկայի բարեփոխման թեմայով, նաև դրա՝ կրթության ոլորտից արտասահմանյան ներդրողներին դուրս մղելու հետ էր կապված։ Բացի այդ, Չինաստանում արտասահմանյան ընկերությունները գործնականում չեն կարող աշխատել ներկայացուցչությունների միջոցով․ լիարժեք գործունեության համար անգամ 100 տոկոսով արտասահմանյան կապիտալով ընկերությունը պարտավոր է գրանցվել երկրում։
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները «մուրճով կխփեն» ԵԱՏՄ գործընկեր երկրներին․ ՌԴ փոխարտգործնախարար
Սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի թարմ փորձը, կասկած կա, որ Պեկինը կանոնների խստացման կդիմի, քանի որ, ինչպես ակնհայտ դարձավ, անգամ երկրում բիզնեսի գրանցումը չի երաշխավորում, որ այն մի օր չի փակվի՝ պարզապես մայր ընկերությունից հրաման ստանալով։
Իսկ Ռուսաստանի համար, որն այս փորձը, այսպես ասած, իրական ժամանակի ռեժիմով է վերապրում, դա առավել ևս արդիական է։
Եվ, հնարավոր է, արժե ուշադրություն դարձնել մյուս երկրների ոչ ստանդարտ փորձին։ Այստեղ հատկապես աչքի են ընկնում Արաբական Միացյալ Էմիրությունները։
2019 թվականին այդ պետությունը, օտարերկրյա ներդրումներ առավել ակտիվորեն ներգրավելու նպատակով, ձեռնամուխ եղավ իր տնտեսական օրենսդրության նկատելի ազատականացմանը. թույլ տվեց արտասահմանյան կապիտալով ընկերություններ ստեղծել՝ որոշակի պայմաններով:
Բանն այն է, որ մինչ այդ օտարերկրյա ներդրողները պարտավոր էին համատեղ ձեռնարկություններ ստեղծել բացառապես կա՛մ պետության, կա՛մ ԱՄԷ-ի քաղաքացիների մասնակցությամբ, ընդ որում՝ վերջիններիս պետք է պատկաներ բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսը։ Այս նորմը հիմա էլ որոշ դեպքերում պահպանվում է, բայց 2019-ի օրենքը որոշ ազատություններ է մտցրել։
Այն ժամանակ տնտեսագետներն ու գործարարները միաձայն ողջունեցին օտարերկրյա կապիտալի համար սահմանափակումների վերացումը, նշելով, որ դա կնպաստի Էմիրություններում ներդրումների ավելացմանը։
Սակայն 2022 թվականի տեսանկյունից իրավիճակն արդեն փոքր-ինչ այլ տեսք ունի․ արտասահմանյան փողերը ոչ միայն օգնում են զարգացնել ազգային տնտեսությունը, այլև, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, վնասում են դրա անվտանգությանը։ Այնպես որ հնարավոր է, որ Էմիրությունների իշխանություններն ի սկզբանե ճիշտ էին։ Եվ իմաստ ունի, որ նրանց փորձը փոխառեն մյուս երկրները, բնականաբար՝ հարմարեցնելով իրենց։
Կարելի է քննարկե, թե պարտադի՞ր է արդյոք, որ Ռուսաստանի քաղաքացիները համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերը լինեն, թե՞ կարելի է սահմանափակվել ավելի փոքր փաթեթով, որը պարզապես թույլ կտա օտարերկրյա սեփականատերերի արագ ելքի դեպքում սեփական ձեռքը վերցնել ընկերության կառավարումը՝ գործունեության կոլապս թույլ չտալու համար։ Սակայն ռուսական շուկա մտնել ցանկացող որևէ օտարերկրյա կապիտալի համար համատեղ ձեռնարկություն ստեղծելու օրենսդրական պահանջը ներկայիս իրողություններում ավելի ու ավելի ադեկվատ է երևում։
Դեռ երկու շաբաթ առաջ ազգային տնտեսական անվտանգության բարձրացման մասին ցանկացած նկատառման շուրջ կարելի էր լսել բազմաթիվ փորձագետների ծաղրական մեկնաբանությունները պարանոյիկների մասին, որոնք չեն հասկանում, թե ինչպես են աշխատում համաշխարհային տնտեսությունը, ազատ շուկան և տնտեսական լիբերալիզմի օրենքները, փոխարենը կենտրոնանում են մտացածին վտանգների վրա, որոնք իբրև թե սպառնում են երկրին։
Բայդենը հայտարարել է, որ ռեկորդային գնաճը ԱՄՆ-ում կապված է հակառուսական պատժամիջոցների հետ
Դե ինչ, այս օրերի ընթացքում պարզ դարձավ, որ խելացնոր-պարանոյիկները ճիշտ էին և որ վտանգներն ամենևին էլ մտացածին չեն։ Արևմուտքը համոզիչ կերպով ապացուցեց, որ որևէ կանոն չկա, շուկայի օրենքները չեն աշխատում, իսկ «հեղափոխական կարիքներով» պատճառաբանվող կամայականություններն ու էքսպրոպրիացիան անհարմար էակներին (ոչ միայն մարդկանց, այլև ամբողջ երկրների) թալանելու բավականին գործուն միջոց են։
Ինչը նշանակում է, որ Ռուսաստանը, ինչպես և Արևմուտքի հետ հակամարտության մեջ սեփական ինքնիշխանության համար պայքարող տասնյակ այլ երկրներ, անվտանգության և արտասահմանյան ներդրումների միջև ընտրություն կատարելիս պարզապես պարտավոր են ընտրել առաջինը։
Լրահոս
0