https://arm.sputniknews.ru/20220311/arajin-angam-hraparakvel-e-rusastani-ev-dzhh-i-verahskvoghutjan-tak-ancats-shrjanneri-qartezy-39670494.html
Առաջին անգամ հրապարակվել է Ռուսաստանի և ԴԺՀ-ի վերահսկողության տակ անցած շրջանների քարտեզը
Առաջին անգամ հրապարակվել է Ռուսաստանի և ԴԺՀ-ի վերահսկողության տակ անցած շրջանների քարտեզը
Sputnik Արմենիա
Իգոր Կոնաշենկովը հայտնել է` հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3346 օբյեկտ։ 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T22:45+0400
2022-03-11T22:45+0400
2022-03-11T22:47+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
դոնեցկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_0:149:3138:1914_1920x0_80_0_0_b7f1aaa6c46965293dc6d279d618325e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսական պաշտպանական գերատեսչությունն առաջին անգամ հրապարակել է Ուկրաինայի այն շրջանների քարտեզները, որոնք անցել են ՌԴ և ԴԺՀ զինված ուժերի վերահսկողության տակ հարավային ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նա հայտնել է, որ հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3346 օբյեկտ։Կոնաշենկովի խոսքով՝ ուկրաինացի ազգայնականների դեմ հարձակողական գործողությունների ընթացքում ռուս զինվորականները վերցրել են տարբեր տեսակի զենիթահրթիռային համալիրներ։ Ուկրաինայի իշխանությունները, առանց վերահսկելու բաժանելով Արևմուտքից ստացված հրթիռները, ըստ Կոնաշենկովի, ահաբեկչական հարձակումների երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում քաղաքացիական օդանավերի վրա:Բացի այդ, օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերով և ՀՕՊ-ով օդում խոցվել է 3 անօդաչու թռչող սարք, այդ թվում` 2 «Բայրաքթար ТБ-2»։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ԶՈւ-ի 82 օբյեկտ:ԴԺՀ-ի զորքերի խմբավորումը ՌԴ զինված ուժերի կրակային աջակցությամբ դուրս է եկել Նովոանդրեևկա, Կիրիլովկա բնակավայրեր և շրջափակել է Բլագոդատը. 8 կմ առաջխաղացում է ապահովվել։
ուկրաինա
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_209:0:2940:2048_1920x0_80_0_0_135918770326f1877b0f5c61517e7600.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնեցկ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնեցկ
Առաջին անգամ հրապարակվել է Ռուսաստանի և ԴԺՀ-ի վերահսկողության տակ անցած շրջանների քարտեզը
22:45 11.03.2022 (Թարմացված է: 22:47 11.03.2022) Իգոր Կոնաշենկովը հայտնել է` հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3346 օբյեկտ։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսական պաշտպանական գերատեսչությունն առաջին անգամ հրապարակել է Ուկրաինայի այն շրջանների քարտեզները, որոնք անցել են ՌԴ և ԴԺՀ զինված ուժերի վերահսկողության տակ հարավային ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է` ռուսական զորքերը, շարունակելով հարձակումը, դուրս են եկել Նովոդոնեցկոյե-Նովոմայորսկոյե-Եգորովկա սահմանագիծ:
Նա հայտնել է, որ հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3346 օբյեկտ։
Կոնաշենկովի խոսքով՝ ուկրաինացի ազգայնականների դեմ հարձակողական գործողությունների ընթացքում ռուս զինվորականները վերցրել են տարբեր տեսակի զենիթահրթիռային համալիրներ։ Ուկրաինայի իշխանությունները, առանց վերահսկելու բաժանելով Արևմուտքից ստացված հրթիռները, ըստ Կոնաշենկովի, ահաբեկչական հարձակումների երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում քաղաքացիական օդանավերի վրա:
Բացի այդ, օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերով և ՀՕՊ-ով օդում խոցվել է 3 անօդաչու թռչող սարք, այդ թվում` 2 «Բայրաքթար ТБ-2»։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ԶՈւ-ի 82 օբյեկտ:
ԴԺՀ-ի զորքերի խմբավորումը ՌԴ զինված ուժերի կրակային աջակցությամբ դուրս է եկել Նովոանդրեևկա, Կիրիլովկա բնակավայրեր և շրջափակել է Բլագոդատը. 8 կմ առաջխաղացում է ապահովվել։