https://arm.sputniknews.ru/20220311/aknhajt-vajrenutjun-e-mediapvordzagety-svoccancerum-brnutjan-kvoch-tujl-talu-masin-39666441.html
Ակնհայտ վայրենություն է. մեդիափորձագետը` սոցցանցերում բռնության կոչ թույլ տալու մասին
Ակնհայտ վայրենություն է. մեդիափորձագետը` սոցցանցերում բռնության կոչ թույլ տալու մասին
Sputnik Արմենիա
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Meta (Facebook, Instagram, WhatsApp) ընկերության` ՌԴ–ի զինծառայողների և քաղաքացիների հասցեին... 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T21:20+0400
2022-03-11T21:20+0400
2022-03-11T21:20+0400
ռադիո
պոդկաստ
ռուսաստան
facebook
whatsapp
instagram
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39665208_0:142:3055:1860_1920x0_80_0_0_a9724b1d3b83f0c3203c0ff564695acb.jpg
«Facebook-ի որոշումը հակասում է շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, օրենսդրությանը»․ մեդիափորձագետ
Sputnik Արմենիա
«Facebook-ի որոշումը հակասում է շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, օրենսդրությանը»․ մեդիափորձագետ
Այն, որ Facebook-ը թույլ է տալիս կամ դեմ չէ, որ բռնության կոչեր հնչեցվեն Ռուսաստանի զինծառայողների և քաղաքացիների հասցեին, ակնհայտ վայրենություն է։ Մեկ այլ հարց է այն, որ դա հակասում է մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի օրենսդրությանը։ Sputnik Արմենիայի եթերում, նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ մեկնաբանելովFacebook, Instagram և այլ սոցցանցերի սեփականատեր Meta ընկերության որոշումը ռուս զինվորների մասին բռնության կոչ հնչեցնելու թույլտվության մասին։Պապյանի խոսքով՝ այն ոչ միայն տարբեր երկրների օրենսդրությանն, այլև Facebook-ի «Համայնքի օգտագործման կանոններին» է հակասում, որտեղ ասվում է, որ չի կարելի հնչեցնել բռնության կոչեր, մարդկանց ծաղրել կամ ֆաշիստական հայտարարություններ անել։Ցանկացած դեպքում Պապյանը կարծում է, որ այս որոշումը դժվար թե Facebook-ի համար վատ անդրադարձ ունենա, որովհետև, օրինակ, Ռուսաստանի դեպքում այսպես, թե այնպես օգտատերերը քիչ են մուտք գործում այդ սոցցանցեր, քանի որ Ռուսաստանի իշխանություններն արգելափակում են դրանք։Մեդիափորձագետը նաև կարծում է, որ մտահոգիչ է, երբ պատժամիջոցները բոլորի վրա են տարածվում ու ինտերնետ ծառայություն մատուցողները սահմանափակում են Ռուսաստանի շուկան, քանի որ այդպես նրանք ավելի են հեշտացնում ցենզուրան, խաթարում են նաև քաղաքացիների հնարավորությունը ինքնակազմակերպվելու կամ օբյեկտիվ ինֆորմացիա ունենալու։ Պապյանը նաև նշեց, որ այն հանգամանքը, որ Հայաստանն ընդգրկվել է այն սահմանափակ քանակի երկրների ցանկում, որտեղ բռնության կոչը ռուսների նկատմամբ թույլատրվում է, պայմանավորված է զուտ Ռուսաստանի գործոնով ու այդ երկրի հետ ունեցած հարաբերություններով։Ինչպես արդեն հայտնել էինք, ամերիկյան Meta բազմազգ հոլդինգը մեղմացնում է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։Իր հերթին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ խնդրելով Meta-ն (Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի) ճանաչել ծայրահեղական կազմակերպություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39665208_0:0:2731:2048_1920x0_80_0_0_4935d76818e0391c840c55fd76307418.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, ռուսաստան, facebook, whatsapp, instagram, аудио
պոդկաստ, ռուսաստան, facebook, whatsapp, instagram, аудио
Ակնհայտ վայրենություն է. մեդիափորձագետը` սոցցանցերում բռնության կոչ թույլ տալու մասին
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Meta (Facebook, Instagram, WhatsApp) ընկերության` ՌԴ–ի զինծառայողների և քաղաքացիների հասցեին բռնության կոչեր թույլ տալու և դրա հետևանքների մասին։
Այն, որ Facebook-ը թույլ է տալիս կամ դեմ չէ, որ բռնության կոչեր հնչեցվեն Ռուսաստանի զինծառայողների և քաղաքացիների հասցեին, ակնհայտ վայրենություն է։ Մեկ այլ հարց է այն, որ դա հակասում է մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի օրենսդրությանը։ Sputnik Արմենիայի եթերում, նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ մեկնաբանելովFacebook, Instagram և այլ սոցցանցերի սեփականատեր Meta ընկերության որոշումը ռուս զինվորների մասին բռնության կոչ հնչեցնելու թույլտվության մասին։
Պապյանի խոսքով՝ այն ոչ միայն տարբեր երկրների օրենսդրությանն, այլև Facebook-ի «Համայնքի օգտագործման կանոններին» է հակասում, որտեղ ասվում է, որ չի կարելի հնչեցնել բռնության կոչեր, մարդկանց ծաղրել կամ ֆաշիստական հայտարարություններ անել։
Ցանկացած դեպքում Պապյանը կարծում է, որ այս որոշումը դժվար թե Facebook-ի համար վատ անդրադարձ ունենա, որովհետև, օրինակ, Ռուսաստանի դեպքում այսպես, թե այնպես օգտատերերը քիչ են մուտք գործում այդ սոցցանցեր, քանի որ Ռուսաստանի իշխանություններն արգելափակում են դրանք։
Մեդիափորձագետը նաև կարծում է, որ մտահոգիչ է, երբ պատժամիջոցները բոլորի վրա են տարածվում ու ինտերնետ ծառայություն մատուցողները սահմանափակում են Ռուսաստանի շուկան, քանի որ այդպես նրանք ավելի են հեշտացնում ցենզուրան, խաթարում են նաև քաղաքացիների հնարավորությունը ինքնակազմակերպվելու կամ օբյեկտիվ ինֆորմացիա ունենալու։
«Ամբողջ աշխարհում ինչ-որ առումով չափազանցված հիստերիա է լինում, ասում են` քաղաքացիները պատասխանատու են իրենց իշխանության գործունեության համար, բայց պետք է հասկանալ, որ կան նաև ազատատենչ մարդիկ, կամ կա ընդդիմություն»,-ասաց մեդիափորձագետը։
Պապյանը նաև նշեց, որ այն հանգամանքը, որ Հայաստանն ընդգրկվել է այն սահմանափակ քանակի երկրների ցանկում, որտեղ բռնության կոչը ռուսների նկատմամբ թույլատրվում է, պայմանավորված է զուտ Ռուսաստանի գործոնով ու այդ երկրի հետ ունեցած հարաբերություններով։
Ինչպես արդեն հայտնել էինք, ամերիկյան
Meta բազմազգ հոլդինգը մեղմացնում է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։
Իր հերթին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ խնդրելով Meta-ն (Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի)
ճանաչել ծայրահեղական կազմակերպություն։