https://arm.sputniknews.ru/20220310/ukrainajum-hatshakhaki-en-dardzel-rus-bzhishkneri-vra-hardzakumnery-rd-pn-39624247.html
Ուկրաինայում հաճախակի են դարձել ռուս բժիշկների վրա հարձակումները. ՌԴ ՊՆ
Ուկրաինայում հաճախակի են դարձել ռուս բժիշկների վրա հարձակումները. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ դարանատեղից տարբերանշանով (Կարմիր խաչի) բժշկական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կանխամտածված են... 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T21:31+0400
2022-03-10T21:31+0400
2022-03-10T21:36+0400
ուկրաինա
պատերազմ
բժիշկ
դոնեցկ
լուգանսկ
դոնբաս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39460980_0:0:3079:1731_1920x0_80_0_0_689bcb665fe7b1a26d8b42b4dce30856.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ուկրաինայում հաճախակի են դարձել ռուս բուժաշխատողների և հատուկ բժշկական ավտոմեքենաների վրա հարձակումները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։Նրա խոսքով` դարանատեղից տարբերանշանով (Կարմիր խաչի) բժշկական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կանխամտածված են արվում։ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ դիպուկահարները մեծ հեռավորություններից կրակ են բացում մարտական գործողությունների վայրից վիրավոր ռուս զինծառայողներին տարհանող, ինչպես նաև տեղի բնակիչներին օգնություն ցուցաբերող բժիշկների վրա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 15–րդ օրը։
ուկրաինա
դոնեցկ
լուգանսկ
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39460980_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1aad6592e6f4fa7b0073358704eac148.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, պատերազմ, բժիշկ, դոնեցկ, լուգանսկ, դոնբաս, ռուսաստան
ուկրաինա, պատերազմ, բժիշկ, դոնեցկ, լուգանսկ, դոնբաս, ռուսաստան
Ուկրաինայում հաճախակի են դարձել ռուս բժիշկների վրա հարձակումները. ՌԴ ՊՆ
21:31 10.03.2022 (Թարմացված է: 21:36 10.03.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ դարանատեղից տարբերանշանով (Կարմիր խաչի) բժշկական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կանխամտածված են արվում։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ուկրաինայում հաճախակի են դարձել ռուս բուժաշխատողների և հատուկ բժշկական ավտոմեքենաների վրա հարձակումները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Վերջին օրերին ռուս բժիշկների և բժշկական հատուկ ավտոմեքենաների վրա ավելի հաճախակի են դարձել հարձակումները ուկրաինացի ազգայնականների և ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից և Եվրոպայից Ուկրաինա ժամանած վարձկանների կողմից», – ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով` դարանատեղից տարբերանշանով (Կարմիր խաչի) բժշկական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կանխամտածված են արվում։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ դիպուկահարները մեծ հեռավորություններից կրակ են բացում մարտական գործողությունների վայրից վիրավոր ռուս զինծառայողներին տարհանող, ինչպես նաև տեղի բնակիչներին օգնություն ցուցաբերող բժիշկների վրա։
«Կրկին նախազգուշացնում ենք. լավագույնը, ինչ սպասում է մարտական գործողությունների վայրում ձերբակալված օտարերկրյա վարձկաններին, քրեական պատասխանատվության ենթարկվելն է», – հավելել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 15–րդ օրը։