https://arm.sputniknews.ru/20220310/ukrainaji-bivolabvoratvorianerum-mahacu-harucichneri-taratsman-pvordzer-en-irakanacvel-rd-pn-39592844.html
Ուկրաինայի բիոլաբորատորիաներում մահացու հարուցիչների տարածման փորձեր են իրականացվել. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի բիոլաբորատորիաներում մահացու հարուցիչների տարածման փորձեր են իրականացվել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T12:48+0400
2022-03-10T12:48+0400
2022-03-10T12:55+0400
ուկրաինա
կենսալաբորատորիա
ամն
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/04/70758769_0:84:1600:984_1920x0_80_0_0_7a340a99d2ab2ed53e7f9ae153d86ae3.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Պենտագոնի կողմից ֆինանսավորվող հետազոտության նպատակը մահացու հարուցիչների գաղտնի տարածման մեխանիզմ ստեղծելն է եղել, լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։Հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան կողմը նախատեսել էր 2022 թվականին Ուկրաինայում միկրոօրգանիզմների փորձարկումներ իրականացնել թռչունների, չղջիկների և սողունների վրա՝ հետագայում անցում կատարելով խոզերի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի վարակման հնարավորության ուսումնասիրությանը։Կոնաշենկովն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր իրականացնել Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների միջև վայրի թռչունների միջոցով պաթոգենների տեղափոխման ուսումնասիրության նախագիծը։Սպառնալիքը դարպասի մոտ է․ ԱՄՆ-ն Ուկրաինայում տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ է ստեղծելԱռաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը և կներկայացնի դրանց փորձաքննության արդյունքները։«ՌԴ ՊՆ-ն շարունակում է աշխատել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի վերլուծության վրա»,- ասել է Կոնաշենկովը։Նրա խոսքով` ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ռուս փորձագետներն ուսումնասիրել են ԱՄՆ ներկայացուցիչների հանձնարարությամբ Ուկրաինայում մարդու կենսանյութերը արտասահման տեղափոխելու փաստաթղթերը։Գերատեսչությունը հայտնել է նաև հատուկ գործողության նոր մանրամասները։ Նշվում է, որ ոչնչացվել է 2911 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ։ Շարունակվում է Մարիուպոլի ազատագրման գործողությունը։Աշխարհին հետաքրքիր կլինի, թե ինչով են զբաղվել կենսալաբորատորիաներն Ուկրաինայում. Պեսկովը
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/04/70758769_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0a96e4efe31028c6f88c0a3c5ecd3cc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, կենսալաբորատորիա, ամն, իգոր կոնաշենկով
ուկրաինա, կենսալաբորատորիա, ամն, իգոր կոնաշենկով
Ուկրաինայի բիոլաբորատորիաներում մահացու հարուցիչների տարածման փորձեր են իրականացվել. ՌԴ ՊՆ
12:48 10.03.2022 (Թարմացված է: 12:55 10.03.2022) Առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Պենտագոնի կողմից ֆինանսավորվող հետազոտության նպատակը մահացու հարուցիչների գաղտնի տարածման մեխանիզմ ստեղծելն է եղել, լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան կողմը նախատեսել էր 2022 թվականին Ուկրաինայում միկրոօրգանիզմների փորձարկումներ իրականացնել թռչունների, չղջիկների և սողունների վրա՝ հետագայում անցում կատարելով խոզերի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի վարակման հնարավորության ուսումնասիրությանը։
Կոնաշենկովն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր իրականացնել Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների միջև վայրի թռչունների միջոցով պաթոգենների տեղափոխման ուսումնասիրության նախագիծը։
Առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը և կներկայացնի դրանց փորձաքննության արդյունքները։
«ՌԴ ՊՆ-ն շարունակում է աշխատել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի վերլուծության վրա»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով` ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ռուս փորձագետներն ուսումնասիրել են ԱՄՆ ներկայացուցիչների հանձնարարությամբ Ուկրաինայում մարդու կենսանյութերը արտասահման տեղափոխելու փաստաթղթերը։
Գերատեսչությունը հայտնել է նաև հատուկ գործողության նոր մանրամասները։ Նշվում է, որ ոչնչացվել է 2911 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ։ Շարունակվում է Մարիուպոլի ազատագրման գործողությունը։