https://arm.sputniknews.ru/20220310/rusastany-zhamanakavvor-argelq-e-sahmanel-eatm-erkrner-hacahatik-artahanelu-vra-39626057.html
Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներ հացահատիկ արտահանելու վրա
Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներ հացահատիկ արտահանելու վրա
Sputnik Արմենիա
Սահմանափակումը գործելու է ցորենի, մեսլինի, աշորայի, գարու և եգիպտացորենի վրա մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T22:25+0400
2022-03-10T22:25+0400
2022-03-10T22:38+0400
ցորեն
արգելք
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/20/23442055_0:160:3073:1888_1920x0_80_0_0_b49759f4b4ddbe4f6f5783739bb382b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ Մաքսային ենթահանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրներ հացահատիկային մշակաբույսեր արտահանելու ժամանակավոր արգելքի որոշմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։Նշվում է, որ համապատասխան առաջարկը ստացվել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից, իսկ ենթահանձնաժողովի որոշումը համաձայնեցված է առաջին վարչապետ Անդրեյ Բելոուսովի կողմից։Գերատեսչությունում հիշեցրել են, որ ԵԱՏՄ սահմաններից դուրս հացահատիկի արտահանումն արդեն իսկ սահմանափակված էր սակագնային քվոտաներով և արտահանման տուրքերով, որոնք կիրառվել էին ներքին շուկայում գների կայունացման համար։Ռուսաստանից էներգակիրների ներմուծման` ԱՄՆ–ի արգելքն ուրանի վրա չի տարածվի. ԶԼՄՌԴ գյուղատնտեսության նախարարության տվյալներով` ներկա պահին Ռուսաստանում հացահատիկով ապահովումը գերազանցում է 150%–ը։ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/20/23442055_170:0:2901:2048_1920x0_80_0_0_f0f42ba835faec2d77ddb559ed4bd2c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցորեն, արգելք, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ցորեն, արգելք, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներ հացահատիկ արտահանելու վրա
22:25 10.03.2022 (Թարմացված է: 22:38 10.03.2022) Սահմանափակումը գործելու է ցորենի, մեսլինի, աշորայի, գարու և եգիպտացորենի վրա մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ Մաքսային ենթահանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրներ հացահատիկային մշակաբույսեր արտահանելու ժամանակավոր արգելքի որոշմանը։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ համապատասխան առաջարկը ստացվել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից, իսկ ենթահանձնաժողովի որոշումը համաձայնեցված է առաջին վարչապետ Անդրեյ Բելոուսովի կողմից։
«Սահմանափակումը ժամանակավոր է և գործելու է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը` ցորենի, աշորայի, գարու և եգիպտացորենի վրա։ Բացառություն է նախատեսված ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամարդած արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ ԵԱՏՄ սահմաններից դուրս հացահատիկի արտահանումն արդեն իսկ սահմանափակված էր սակագնային քվոտաներով և արտահանման տուրքերով, որոնք կիրառվել էին ներքին շուկայում գների կայունացման համար։
ՌԴ գյուղատնտեսության նախարարության տվյալներով` ներկա պահին Ռուսաստանում հացահատիկով ապահովումը գերազանցում է 150%–ը։
«Միևնույն ժամանակ, արտահանման ժամանակավոր արգելքը թույլ կտա կանխել գյուղատնտեսական արտադրանքի վերավաճառքը, հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ երկրներն ընթացիկ սեզոնում արդեն իսկ իրականացրել են իրենց անհրաժեշտ ծավալների գնումները մաքսատուրքից ազատված ռեժիմում», – նշել են տնտեսական զարգացման նախարարությունում։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: