https://arm.sputniknews.ru/20220310/rd-zu-n-mvot-3-hazar-razmakan-objekt-e-vochnchacrel-ukrainajum--rd-pn-nvor-ampvopagiry-39623096.html
ՌԴ ԶՈւ-ն մոտ 3 հազար ռազմական օբյեկտ է ոչնչացրել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ նոր ամփոփագիրը
ՌԴ ԶՈւ-ն մոտ 3 հազար ռազմական օբյեկտ է ոչնչացրել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ նոր ամփոփագիրը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին: 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T21:02+0400
2022-03-10T21:02+0400
2022-03-10T21:07+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39234949_0:269:3072:1997_1920x0_80_0_0_b7335d76cd93fd4768c2345b23f43116.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ զինված ուժերը ռազմական գործողության սկսվելուց ի վեր ոչնչացրել են Ուկրաինայի գրեթե 3 հազար ռազմական օբյեկտ։ Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։«Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու արդյունքում ոչնչացվել է 2998 ռազմական օբյեկտ», - հայտնել է Կոնաշենկովը։Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական ՀՕՊ միջոցներով օդում ոչնչացվել է մեկ ՄիԳ-29, երեք «Բայրաքթար ՏԲ-2» անօդաչու թռչող սարք և մեկ մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ:ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ գործողության սկզբից ի վեր Ուկրաինայի ուժային կառույցների կորուստները կազմել են 98 ինքնաթիռ, 110 անօդաչու թռչող սարք, 144 զենիթահրթիռային ՀՕՊ համալիր, 88 ռադիոտեղորոշիչ կետ, 1007 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ:Ոչնչացվել է նաև համազարկային կրակի 109 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 374 հրանոթ և ականանետ, 793 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Բացի այդ, ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել մի քանի բնակավայր։Նրա տվյալներով՝ ԴԺՀ զորքերի խմբավորումը հսկողության տակ է վերցրել Մարյանովկա, Լազարևկա, Լեսնոյե բնակավայրերը:«ԴԺՀ-ի Ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումները Մարիուպոլի ներսում մեկ կիլոմետր առաջ են շարժվել հյուսիսային ուղղությունից»,–մանրամասնել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39234949_233:0:2964:2048_1920x0_80_0_0_f10c8c68223a9d491c0cea9b47e23fde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ՌԴ ԶՈւ-ն մոտ 3 հազար ռազմական օբյեկտ է ոչնչացրել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ նոր ամփոփագիրը
21:02 10.03.2022 (Թարմացված է: 21:07 10.03.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ զինված ուժերը ռազմական գործողության սկսվելուց ի վեր ոչնչացրել են Ուկրաինայի գրեթե 3 հազար ռազմական օբյեկտ։ Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու արդյունքում ոչնչացվել է 2998 ռազմական օբյեկտ», - հայտնել է Կոնաշենկովը։
Մասնավորապես, մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական ավիացիայով խոցվել է 68 օբյեկտ, այդ թվում՝ ուկրաինական զինված ուժերի կառավարման համակարգի երկու օբյեկտ, նյութատեխնիկական ապահովման 12 օբյեկտ, երեք «Օսա» զենիթահրթիռային համալիր:
Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական ՀՕՊ միջոցներով օդում ոչնչացվել է մեկ ՄիԳ-29, երեք «Բայրաքթար ՏԲ-2» անօդաչու թռչող սարք և մեկ մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ գործողության սկզբից ի վեր Ուկրաինայի ուժային կառույցների կորուստները կազմել են 98 ինքնաթիռ, 110 անօդաչու թռչող սարք, 144 զենիթահրթիռային ՀՕՊ համալիր, 88 ռադիոտեղորոշիչ կետ, 1007 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ:
Ոչնչացվել է նաև համազարկային կրակի 109 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 374 հրանոթ և ականանետ, 793 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Բացի այդ, ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել մի քանի բնակավայր։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը առաջ են շարժվել 10 կմ խորությամբ և վերահսկողության տակ են վերցրել Ստեպնոյե, Կրապիվնիցկոյե, Մալիյ Կրեմենչիկ, Նովոպետրիկովկա և Յալինսկի բնակավայրերը», –ասել է Կոնաշենկովը:
Նրա տվյալներով՝ ԴԺՀ զորքերի խմբավորումը հսկողության տակ է վերցրել Մարյանովկա, Լազարևկա, Լեսնոյե բնակավայրերը:
«ԴԺՀ-ի Ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումները Մարիուպոլի ներսում մեկ կիլոմետր առաջ են շարժվել հյուսիսային ուղղությունից»,–մանրամասնել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։