00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օնիշչենկոն՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի լաբորատորիաների մասին. դրանք արդեն հարձակում են պատրաստում

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Բաժանորդագրվել
Պրոֆեսոր Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի՝ Ուկրաինայի տարածքում ամերիկյան կենսալաբորատորիաների վերաբերյալ հայտարարությունն ու ճանաչումը կարող է ազդանշան լինել Ռուսաստանի դեմ կենսաբանական ահաբեկչություններ սկսելու համար:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Այն բանից հետո, երբ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ապացուցեց այդ երկրի տարածքում ԱՄՆ-ի մեկ տասնյակից ավելի կենսաբանական լաբորատորիաների առկայությունը, ամերիկացիները ընդունեցին այդ փաստն ու շտապեցին ռազմական գործողության ընթացքում հետևանքների համար պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա:
Դա կարող է ազդանշան լինել Ռուսաստանի դեմ կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչական գործողությունների մեկնարկի համար։ Sputnik-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԳԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գենադի Օնիշչենկոն:
«Կենսաբանական զենքի ստեղծման աշխատանքներն իրականացվում են ռազմական սպառնալիքների նվազեցման գործակալության հովանու ներքո, որը ենթակա է ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու ֆինանսավորվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության բյուջեից: Ոչ մի խաղաղ նպատակ դա չի հետապնդում։ Կա լաբորատորիաների երկու տեսակ՝ առողջապահության նախարարության, գյուղնախարարության, ԽՍՀՄ ինչ–որ ԳՀԻ-ների վերասարքավորված լաբորատորիաներ, որոնք աշխատել են մանրէաբանության, վիրուսաբանության ոլորտում, ու կան զրոյից կառուցված գերժամանակակից օբյեկտներ», –ասել է նա։
Օնիշչենկոյի խոսքով՝ ավելի քան տասը տարի առաջ Ռուսաստանը լրջորեն բարձրացրել էր նախկին միութենական հանրապետություններում՝ Վրաստանում, Ղազախստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում կառուցված լաբորատորիաների հարցը, փորձում էր քննարկել դրանց առկայության անհրաժեշտությունը ռուսական սահմանների մոտ: Բայց ամերիկացիները չէին ուզում հաշվի նստել Ռուսաստանի հետ, քանի որ ամբողջ անձնակազմը և լաբորատորիաները ենթարկվում են ուղղակիորեն ԱՄՆ բանակին։ Ոչ մի խաղաղ բժիշկների, այդ երկրների երեխաների խնամքի մասին, ինչի մասին հաճախ է խոսվում, խոսք չկա։
«Ինձ հայտնի է Ուկրաինայի տարածքում մոտ 15 նման լաբորատորիաների մասին։ Դրանք հիմնականում վերասարքավորված լաբորատորիաներ են, թերևս, կան նաև նոր կառուցվածները։ Վերասարքավորվածներից կարող եմ վառ օրինակ բերել։ Երբ 1980 թվականին մեր երկիրը պատրաստվում էր Օլիմպիադային, Օդեսայի նավահանգստում կառուցեցինք լաբորատորիայի տիպային մեծ մասնաշենք, որ կանխենք նոր վարակների ի հայտ գալը, հետազոտենք այն մարդկանց, ովքեր այդ ժամանակ մեզ մոտ էին գալիս։ Դա 9 հարկանի շենք է, որտեղ ես բազմիցս եղել եմ։ Հետսխորհրդային ժամանակ այն ցանկապատվել է ու վերասարքավորվել, և նույնիսկ Ուկրաինայի վարչապետին չեն հայտնել՝ ինչ է այնտեղ է գտնվում», - պարզաբանում է Օնիշչենկոն։
Նա կարծում է, որ վարակները, միկրոօրգանիզմները, որոնք ուսումնասիրվել են Ուկրաինայի տարածքում, ամենայն հավանականությամբ, փոփոխվել են, ուժեղացվել է դրանց վիրուսայնությունը, պաթոգենությունը:
Եթե հանկարծ մեր երկրի տարածքում նման վարակ հայտնվի, ապա «օրիգինալից» ավելի վտանգավոր կլինի, այն հնարավոր չի լինի բուժել ու ավելի ինտենսիվ կտարածվի։
Օնիշչենկոն կարծում է, որ կորոնավիրուսի ծագումը, որի հետ մենք բոլորս բախվել ենք, լաբորատոր էր, ու դրան կարող են մասնակից լինել նաև ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները: Այս վիրուսը վերաբերում է բնական օջախային վարակների, այն նախկինում եղել է Չինաստանի տարածքում, մեր երկրում էլ, բայց մարդուն ոչ մի ձև չի վարակել։
«Սա վարակ է, որը բույն է դնում թաղանթաթևավոր կենդանիների, այսինքն՝ չղջիկների մեջ, հնարավոր է՝ փոքր կաթնասունների մեջ, և ահա այն հանկարծ հաղթահարում է միջտեսակային արգելքը, ինչպես դա տեղի է ունեցել Ուհանում», – նշել է նա:
Նա պարզաբանում է, որ հնարավոր է ապացուցել վարակի արհեստական ծագումը, բայց դրա համար անհրաժեշտ է լաբորատորիաներին վերահսկելու մեխանիզմ ունենալ։
«Իհարկե, գիտնականները գլուխ կհանեն, բայց իրավական դաշտում պահանջներ ներկայացնել չի ստացվի, քանի որ մանրէաբանական (կենսաբանական) ու թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության և կուտակման արգելման ու ոչնչացման մասին կոնվենցիան, որն ընդունվել է 1972 թվականին, մինչ օրս վերահսկողության ճանաչված մեխանիզմ չունի», – պարզաբանել է Օնիշչենկոն:
Նման մեխանիզմ էր մշակվել 2001 թվականին այն բանից հետո, երբ ինքնաթիռները հարվածել են Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակներին, իսկ ուղիղ մեկ շաբաթ անց՝ 2001 թվականի սեպտեմբերի 18-ին, Ամերիկայում հանկարծ սկսեցին վտանգավոր հիվանդությունից մահանալ մարդիկ, որպես կանոն՝ լրագրողներ:
«ԱՄՆ Կոնգրեսը հանձնաժողով էր ստեղծել, ու ապացուցվել էր, որ դա սիբիրյան խոցի տիպի թոքաբորբ էր, որը դուրս է եկել Ֆորտ-Դետրիկ ինֆեկցիոն հիվանդությունների ռազմաբժշկական գիտահետազոտական ինստիտուտից, որը զբաղվել է ու զբաղվելու է հարձակողական ռազմական ծրագրերով։ Նրանք այդ ահաբեկչությունը կազմակերպել էին Աֆղանստան մտնելու համար։ Եվ անմիջապես մտան, իսկ մենք անմիջապես նրանց թույլ տվեցինք ռազմական ինքնաթիռների թռիչքը Ռուսաստանի տարածքի վրայով»,-շարունակում է բժիշկ-համաճարակաբանը։
Սպառնալիքը դարպասի մոտ է․ ԱՄՆ-ն Ուկրաինայում տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ է ստեղծել
Ուլյանովսկում ստեղծվել էր ամերիկյան ռազմական բազա Աֆղանստանի տարածք տարանցում անելու համար, օգտագործվում էին Ուզբեկստանում նախկին ԽՍՀՄ ռազմակայանները, նույնիսկ Ղրղզստանում քաղաքացիական օդանավակայանը օգտագործվել է ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար, դրանք ռազմական բեռներ էին տեղափոխում Աֆղանստան: Օնիշչենկոն պարզաբանում՝ ահա այն ահաբեկչական հարձակման արդյունքը, որը ամերիկացիները կազմակերպել էին սեփական ժողովրդի դեմ։
Եվ ավելացնում է, որ ոչ ոք այդպես էլ չի կարողացել վերահսկել ամերիկյան կենսալաբորատորիաները։
Նա վստահ է, որ այն ներուժը, որը ստեղծվել է Ուկրաինայում, իրական սպառնալիք է ներկայացնում. ամերիկացի միկրոկենսաբանները մշակել են այնպիսի դեղատոմսեր, որոնք կարող են հիբրիդային հարձակման կարգով կիրառվել Ռուսաստանի դեմ: Դա կարող է լինել «ահաբեկչական կենսաբանական գործողություն, որն անմիջապես կուղեկցվի տեղեկատվական-ահաբեկչական գրոհով, որին մենք արդեն երկու տարի է՝ ականատես ենք լինում։ Այն ուղղված է վախեցնելուն, վարկաբեկելուն, անիրական, բայց համաշխարհային հասարակության վրա ազդող, ապակայունացնող իրավիճակներ ստեղծելուն»։
«Աստված մի արասցե դրանց ամբողջականությունը (Ուկրաինայում գտնվող լաբորատորիաների– խմբ.) խախտվի նույն ամերիկացիների կողմից, իսկ նրանք կարող են դա անել։ Նրանք արդեն պատրաստում են այդ հարձակումը։ Նուլանդը կարդում ուրիշի տեքստը, որը նրան գրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության որևէ ավագ սերժանտ։ Դա իրական սպառնալիք է Ուկրաինայի բնակչության և մեզ համար։
Կիրառումը մեր դեմ։ Ոչ միայն սահմանամերձ շրջաններում.՝ կենսաբանական ահաբեկչական հարձակում կարելի է իրականացնել ցանկացած վայրում, այն անմիջապես չի սկսի իրեն դրսևորել», - կարծում է Օնիշչենկոն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները հանցագործություն են գործել իրենց ժողովրդի դեմ՝ թույլատրելով ու իրենց երկրի տարածքում դե ֆակտո ԱՄՆ-ի ռազմաբիոլոգիական բազաներ ստեղծելով:
«Դրա համար նրանք պետք է պատասխան տան իրենց ժողովրդի առաջ։ Դրա համար էլ այսօր պետք է կենտրոնանանք այն բանի վրա, որ Ուկրաինայում բոլոր լաբորատորիաները հսկողության տակ վերցնենք, իսկ մնացած ամեն ինչ արդեն կանեն մեր մասնագետները», – վստահ է Օնիշչենկոն։
Ամբողջական հարցազրույցի տեսագրությունը դիտեք «Sputnik на русском» Youtube-ալիքում։
Լրահոս
0