https://arm.sputniknews.ru/20220310/lavrvovn-u-kuleban-qnnarkum-en-putin-zelenski-ughigh-banakcutjan-hnaravvorutjuny-39596472.html
Լավրովն ու Կուլեբան քննարկում են Պուտին – Զելենսկի ուղիղ բանակցության հնարավորությունը
Լավրովն ու Կուլեբան քննարկում են Պուտին – Զելենսկի ուղիղ բանակցության հնարավորությունը
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունների արդյունքներին: 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T13:57+0400
2022-03-10T13:57+0400
2022-03-10T14:17+0400
ուկրաինա
ռուսաստան
սերգեյ լավրով
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0a/39616298_0:0:1600:901_1920x0_80_0_0_09472acc577a954d0c5344ecea5c6e3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Կիևը մշտապես դիմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու ուղիղ բանակցությունների վերաբերյալ առաջարկներով: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը խնդրում է Պուտին–Զելենսկի բանակցություններ անցկացնել։«Կիևը մշտապես դիմում է նման առաջարկներով», - նշել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևը համապատասխան առաջարկներ արել է:Նա հավելել է, որ ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարներն այս պահին քննարկում են նման բանակցություններ կազմակերպելու գործընթացը: Հարցին, թե արդյոք նախարարները ուղիղ շփումների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք կբերեն, Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել բանակցությունների արդյունքներին:«Եկեք սպասենք արդյունքներին և հասկանանք, թե ինչ կպայմանավորվեն նրանք», - ասել է Պեսկովը:Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Դմիտրի Կուլեբան այսօր հանդիպել են Անթալիայում։Նախարարների հանդիպումը կազմակերպվել է դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0a/39616298_177:0:1600:1067_1920x0_80_0_0_797b347fb37f98e74a65d3f129b53ff5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, սերգեյ լավրով, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով
ուկրաինա, ռուսաստան, սերգեյ լավրով, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով
Լավրովն ու Կուլեբան քննարկում են Պուտին – Զելենսկի ուղիղ բանակցության հնարավորությունը
13:57 10.03.2022 (Թարմացված է: 14:17 10.03.2022) Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունների արդյունքներին:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Կիևը մշտապես դիմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու ուղիղ բանակցությունների վերաբերյալ առաջարկներով: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը խնդրում է Պուտին–Զելենսկի բանակցություններ անցկացնել։
«Կիևը մշտապես դիմում է նման առաջարկներով», - նշել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևը համապատասխան առաջարկներ արել է:
Նա հավելել է, որ ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարներն այս պահին քննարկում են նման բանակցություններ կազմակերպելու գործընթացը: Հարցին, թե արդյոք նախարարները ուղիղ շփումների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք կբերեն, Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել բանակցությունների արդյունքներին:
«Եկեք սպասենք արդյունքներին և հասկանանք, թե ինչ կպայմանավորվեն նրանք», - ասել է Պեսկովը:
Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Դմիտրի Կուլեբան այսօր
հանդիպել են Անթալիայում։
Նախարարների հանդիպումը կազմակերպվել է դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին
հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։