https://arm.sputniknews.ru/20220310/kuleban-hajtararel-e-vor-kievy-mtadir-che-katarel-mvoskvaji-pahanjnery-39604862.html
Կուլեբան հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Մոսկվայի պահանջները
Կուլեբան հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Մոսկվայի պահանջները
Sputnik Արմենիա
Մոսկվան երեք հիմնական պայման է դնում Կիևի առջև՝ խոստանալով դրանք կատարելու դեպքում դադարեցնել հատուկ գործողությունը։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T15:56+0400
2022-03-10T15:56+0400
2022-03-10T15:57+0400
ուկրաինա
ռուսաստան
նախարար
դմիտրի կուլեբա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0a/39600260_0:26:1600:926_1920x0_80_0_0_9ba181983028a3968cb2a43d072af72a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի առաջադրած պահանջները:Կուլեբայի խոսքով՝ կողմերը պետք է լուրջ և առարկայական խոսակցություն վարեն։ Առայժմ Կիևի տեսանկյունից հակամարտության դիվանագիտական լուծումներ չկան։Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը բանակցություններում բարձրացրել է 24 ժամով հրադադար հաստատելու հարցը, որպեսզի լուծի հումանիտար բնույթի առավել հրատապ հարցերը։«Մենք այդ հարցում առաջընթաց չգրանցեցինք, քանի որ, ըստ երևույթին, Ռուսաստանում այլ մարդիկ են որոշումներ կայացնում», - ասել է նախարարը:Լուկաշենկոն ու Պուտինը բանակցություններ կվարեն ՄոսկվայումՆա հավելել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը չեն քննարկել Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը, քանի որ ժամանակի մեծ մասը նվիրված է եղել հումանիտար հարցերին:Հիշեցնենք` Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ ցանկացած պահի կարող են դադարեցնել հատուկ գործողությունը, եթե Ուկրաինան կատարի ՌԴ-ի պայմանները: Մասնավորապես Ուկրաինան պետք է ընդունի, որ Ղրիմը ռուսական է, ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը, ինչպես նաև փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ, որոնք արտադաշինքային կարգավիճակ են ենթադրում:Միջուկային պատերազմի թեման շրջանառել են Արևմուտքի ներկայացուցիչները. Լավրով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0a/39600260_112:0:1535:1067_1920x0_80_0_0_88a76bf9ddc2eda991a00020f14693e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, նախարար, դմիտրի կուլեբա
ուկրաինա, ռուսաստան, նախարար, դմիտրի կուլեբա
Կուլեբան հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Մոսկվայի պահանջները
15:56 10.03.2022 (Թարմացված է: 15:57 10.03.2022) Մոսկվան երեք հիմնական պայման է դնում Կիևի առջև՝ խոստանալով դրանք կատարելու դեպքում դադարեցնել հատուկ գործողությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի առաջադրած պահանջները:
«Մենք պատրաստ ենք դիվանագիտության, մենք դիվանագիտական լուծումներ ենք փնտրում, բայց քանի դեռ դրանք չկան, մենք անձնվիրաբար, զոհաբերելով ինքներս մեզ, պաշտպանելու ենք մեր հողը։ Մենք մտադիր չենք կատարել Ռուսաստանի առաջադրած պահանջները», - ասել է նա։
Կուլեբայի խոսքով՝ կողմերը պետք է լուրջ և առարկայական խոսակցություն վարեն։ Առայժմ Կիևի տեսանկյունից հակամարտության դիվանագիտական լուծումներ չկան։
Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը բանակցություններում բարձրացրել է 24 ժամով հրադադար հաստատելու հարցը, որպեսզի լուծի հումանիտար բնույթի առավել հրատապ հարցերը։
«Մենք այդ հարցում առաջընթաց չգրանցեցինք, քանի որ, ըստ երևույթին, Ռուսաստանում այլ մարդիկ են որոշումներ կայացնում», - ասել է նախարարը:
Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը չեն քննարկել Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը, քանի որ ժամանակի մեծ մասը նվիրված է եղել հումանիտար հարցերին:
Հիշեցնենք` Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ ցանկացած պահի կարող են դադարեցնել հատուկ գործողությունը, եթե Ուկրաինան կատարի ՌԴ-ի պայմանները: Մասնավորապես Ուկրաինան պետք է ընդունի, որ Ղրիմը ռուսական է, ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը, ինչպես նաև փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ, որոնք արտադաշինքային կարգավիճակ են ենթադրում: