https://arm.sputniknews.ru/20220310/junglineri-girqy-amen-mekn-ir-hamar-e-pataskhan-talis-39610665.html
Ջունգլիների գիրքը. ամեն մեկն իր համար է պատասխան տալիս
Ջունգլիների գիրքը. ամեն մեկն իր համար է պատասխան տալիս
Sputnik Արմենիա
Ուկրաինական հակամարտությունը, որը տարիներով էր պատրաստվում, թեժ փուլում է։ Ի՞նչ մարտավարություն ընտրեցին ՆԱՏՕ-ի երկրները և ինչի՞ վրա պետք է սևեռուն... 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T23:40+0400
2022-03-10T23:40+0400
2022-03-11T11:02+0400
ուկրաինա
արևմուտք
թուրքիա
նատօ
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39573422_0:34:1600:934_1920x0_80_0_0_2138f4444893b3d8a1a2011517a4f505.jpg
Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, թե ճգնաժամային պայմաններում Արևմուտքը որքան հուսալի դաշնակից է։ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության հենց սկզբից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հոգնում կրկնել, որ երկիրը մենակ է մնացել, ու «աշխարհը շարունակում է հեռվից հետևել իրադարձություններին»:Նպատակը ոչ թե Ուկրաինան պաշտպանել է, այլ Ռուսաստանին թուլացնելըԱրևմուտքը, որը պարբերաբար միմյանց դեմ է հանում սլավոններին, հիմա ուղղակի ուրացել է Կիևին՝ բացահայտ հայտարարելով, որ չի պատրաստվում կռվել Ուկրաինայի համար։ Ո՛չ երկրի վրա, ո՛չ օդում. ՆԱՏՕ-ի երկրները վճռականորեն մերժել են ոչ թռիչքային գոտի ստեղծելու գաղափարը՝ վախենալով, որ հակամարտությունը դուրս կգա ուկրաինական տարածքից:Հասկանալի է, որ Կիևին լրացուցիչ սպառազինություն ուղարկելու, խիստ հակառուսական պատժամիջոցներ սահմանելու Արևմուտքի գործողություններն ուղղված են ոչ թե ուկրաինացի ժողովրդի պաշտպանությանը, այլ այն բանին, որ ՌԴ-ն այդ հակամարտության մեջ հնարավորինս երկար ներքաշվի և ընկնի խորը ճգնաժամի մեջ։Այն, որ Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որքան թվում էր, մենք արդեն տեսանք։ Այն, որ Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան ցանկալի է իր թշնամիներին, մենք դեռ կտեսնենք:Թուրքիայի «կացնային» աշխատանքըԹուրքիան նույնպես իրեն կեղծավոր պահեց։ Չնայած Կիևի հետ բարեկամության վերաբերյալ իր բոլոր հավաստիացումներին, Անկարան չցանկացավ բացահայտ ներքաշվել հակամարտության մեջ ու առարկայական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Հատուկ գործողության սկսվելուց հետո միայն չորրորդ օրը թուրքական իշխանությունը դժկամությամբ փակեց Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական նավերի համար (ընդ որում՝ միաժամանակ անելով դա նաև ուկրաինական նավերի համար)։Ընդ որում, թուրք առաջնորդը հրապարակավ քննադատում է դաշնակիցներին, հայտարարելով, որ «ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր, ոչ թե Ուկրաինային խորհուրդներ տար»։Դիվանագիտական պարերն ու թուրքական իշխանության չեզոքության խաղերն ակնհայտորեն հետաքրքիր չեն Արևմուտքին, որը ակնկալում էր, որ Անկարան այդ ճգնաժամում ակտիվ ռազմական դերակատարություն կունենա։ Թուրքիային այն բանի համար չէին տարիներով ուժեղացրել, որ նա հիմա սեթևեթի Ռուսաստանի հետ։Մինչդեռ այն հանգամանքը, որ Թուրքիան ակտիվ քայլեր չի ձեռնարկում Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում, խոսում է այն մասին, որ Անկարան պատրաստ չէ գործել ՌԴ-ի դեմ։ Հայկական սկլերոզ կամ ինչու իրանցիներին հաջողվեց պահպանել իրենց լեռնաշխարհըԱյնպես որ Էրդողանի գլխից դեռ ֆեսը կհանեն՝ այդպիսի «կացնային» պահվածքի համար։ Մի հատ էլ կմտրակեն։ Եվ դա կարող է անել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Չմոռանանք, որ գարնանը բրիտանական խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:Այո, ու դա ամենակարևորը չէ: Թուրքիայում գնաճը, չնայած ներկայիս ղեկավարության բոլոր ջանքերին, աճում ու արագանում է։ Էրդողանը դեռ անցյալ տարվա վերջին, մեկնաբանելով լիրայի փլուզումը, մեղադրում էր «արտաքին ուժերին» երկրի վրա ճնշում գործադրելու մեջ։Չի բացառվում, որ արտաքին ճնշումները, այդ թվում նաև տնտեսական, կուժեղանան։ Ժամանակը ցույց կտա։Իրանական գործոնն ուժեղանում էԱննկատ չմնաց այն լուրը, որ British Petroleum ընկերությունը որոշել է ազատվել «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 20% բաժնեմասից։ Դրան հաջորդեց բրիտանա-իռլանդական Shell ընկերության հայտարարությունն այն մասին, որ հրաժարվում է Ռուսաստանից նավթ ու գազ գնել, ինչպես նաև փակում է իր լցակայանները ՌԴ-ում։Անմիջապես հարց առաջացավ՝ ո՞ւր կգնա BP-ն։ Ամենայն հավանականությամբ, Իրան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցությունները «միջուկային գործարքի» (որը ենթադրում է Թեհրանի վրայից հանել պատժամիջոցները ու, մասնավորապես, նավթային էմբարգոն) վերականգնման մասին մոտենում են տրամաբանական ավարտին:Հաղորդվում էր, որ մնացել է կարգավորել հարցերը երեք առանցքային կետերի շուրջ։ Մինչդեռ, համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել սկզբունքային հարցի շուրջ. Իրանը չի ոչնչացնի ցենտրիֆուգները, ՄԱԳԱՏԷ-ն դրանք կկնքի: Նման որոշումն ակնհայտորեն ձեռնտու չէ Իսրայելին, որը դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պնդում էր ցենտրիֆուգների ոչնչացման միտքը։ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում նավթի գներն արդեն կտրուկ բարձրացել են, բայց ԱՄՆ-ին չափազանց թանկ սև ոսկին ձեռնտու չէ, առավել ևս, որ եվրոպացիներն արդեն գրեթե լաց են լինում թանկացած էներգակիրների պատճառով: Եվ այդ առումով իրանական նավթը, անշուշտ, օգնություն կդառնա Արևմուտքի համար։ Առավել ևս, որ արդեն հիմա Իրանից նավթի արտահանման ծավալը, չնայած էմբարգոյին, գերազանցում է օրական 1,5 մլն բարելը։Ուկրաինական ճգնաժամը սովի պատճառ կդառնա՞ աշխարհումԲացի Ուկրաինայի հետ հակամարտության մեջ ներքաշվելու ճանապարհով Ռուսաստանի թուլացումից՝ Արևմուտքը փորձում է լուծել նաև այլ խնդիր՝ երկու երկրներին մասնակիորեն զրկել հացահատիկի արտահանման հնարավորությունից:Փորձագետները կանխատեսում են, որ մարտական գործողությունները կարող են հանգեցնել ցանքային աշխատանքների ուշացման, բերքի, մասնավորապես, ցորենի կրճատման: Իսկ դա, իր հերթին, կհարվածի հացահատիկի արտասահմանյան մատակարարումներին։Եվրոպայում արդեն խառնվել են իրար, ցորենի գները բարձրացել են, իսկ որոշ մասնագետներ աշխարհում ընդհանրապես սով են կանխատեսում։Դե, ինչպես չհիշել կորոնավիրուսի համավարակի հետ կապված պատմությունը, որը, չգիտես ինչու, շատ ուժեղ հարվածել է որոշ շրջանների ու գործնականում շրջանցել է ուրիշներին (օրինակ, Աֆրիկան): Ամենազոր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր վրա է վերցրել գրեթե ողջ աշխարհի կառավարման ղեկը ՝ պետություններին հրահանգելով որոշակի սահմանափակումներ մտցնել՝ ընտրողաբար հավանություն տալով կոնկրետ պատվաստանյութերին ու իր հայեցողությամբ զբաղվելով երկրներում դեղերի բաշխմամբ։Սննդի դեպքում ԱՀԿ-ի դերը միանգամայն կարող է կատարել մեկ այլ կառույց՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), որն էլ կորոշի՝ որտեղ կարող է սով լինել, իսկ որտեղ՝ ոչ:«Պարենային քարտերի» մեխանիզմը, որն այդքան հաճախ կիրառվել է պատերազմների ժամանակ, դեռ ոչ ոք չի չեղարկել։Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ արևմտյան վերնախավն առաջ է տանում անվերապահ հիմնական եկամտի գաղափարը՝ որպես «հոգատարություն» մարդկանց մասին, նախազգուշացնելով, որ շուտով բնակչությունը ստիպված կլինի կտրուկ կրճատել սպառման ծավալները։Ամեն մեկն իր համարԶելենսկին, որն այդքան հույս էր տածում արևմտյան դաշնակիցների հանդեպ, արդեն խոստովանել է, որ սառել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գաղափարից։ Նրա խոսքով՝ ինքը հասկացել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ առճակատման մտավախությունների պատճառով պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ, իհարկե, չարժե չարախնդալ Ուկրաինայի իրադարձությունների համար, թեև պաշտոնական Կիևը վաղուց արդեն ընտրել է իր դաշնակիցներին՝ ի դեմս Անկարայի և Բաքվի։ Դեռ թարմ են հիշողություններն այն մասին՝ ինչպես էր ուկրաինական իշխանությունը հրապարակայնորեն շնորհավորում Ադրբեջանին Ղարաբաղում հաղթանակի կապակցությամբ։ Այնուամենայնիվ, ներկայիս հակամարտությունը երկու ժողովուրդների միջև, որոնց հետ մեզ կապում է ընդհանուր անցյալը (անկախ նրանից՝ թե մարդկանց դա դուր է գալիս, թե ոչ), միայն ափսոսանք է առաջացնում:Իսկ որպեսզի Արևմուտքն ավելի գրավիչ դառնա հետխորհրդային պետությունների համար, այն առնվազն պետք է էապես թուլացնի և զսպի հենց Թուրքիայի ախորժակը, որի հավակնությունները տարածվում են նախկին ԽՍՀՄ շատ հանրապետությունների վրա։Այժմ նույնիսկ քաղաքական բարձրագույն շրջանակներում ընդունված է մեջբերել Քիփլինգի «Ջունգլիների գիրքը»։ Հիշում են թե՛ Տաբակի շնագայլին, թե՛ բանդերլոգներին, սակայն չգիտես ինչու մոռանում են ջունգլիների գլխավոր օրենքը՝ «Ամեն մեկն իր համար է պատասխանատու»։Ամեն դեպքում պետք է հասկանալ (և Հայաստանին առաջին հերթին), որ մինչև Ջրային հրադադարը, մինչև «նոր նորմալ վիճակը» (New Normal) դեռ շատ կա։
ուկրաինա
արևմուտք
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Կարինե Կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0c/25310036_0:32:532:564_100x100_80_0_0_0108d453acfd12cfadae4fa9a94ef580.jpg
Կարինե Կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0c/25310036_0:32:532:564_100x100_80_0_0_0108d453acfd12cfadae4fa9a94ef580.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39573422_0:0:1489:1117_1920x0_80_0_0_8eed30ab0b8d2a62d50c083d6c5e94e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կարինե Կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0c/25310036_0:32:532:564_100x100_80_0_0_0108d453acfd12cfadae4fa9a94ef580.jpg
ուկրաինա, արևմուտք, թուրքիա, նատօ, հեղինակներ
ուկրաինա, արևմուտք, թուրքիա, նատօ, հեղինակներ
Ջունգլիների գիրքը. ամեն մեկն իր համար է պատասխան տալիս
23:40 10.03.2022 (Թարմացված է: 11:02 11.03.2022) Ուկրաինական հակամարտությունը, որը տարիներով էր պատրաստվում, թեժ փուլում է։ Ի՞նչ մարտավարություն ընտրեցին ՆԱՏՕ-ի երկրները և ինչի՞ վրա պետք է սևեռուն ուշադրություն դարձնի Հայաստանը։ Ընթերցեք Sputnik Արմենիայի նյութում։
Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, թե ճգնաժամային պայմաններում Արևմուտքը որքան հուսալի դաշնակից է։ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության հենց սկզբից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հոգնում կրկնել, որ երկիրը մենակ է մնացել, ու «աշխարհը շարունակում է հեռվից հետևել իրադարձություններին»:
Նպատակը ոչ թե Ուկրաինան պաշտպանել է, այլ Ռուսաստանին թուլացնելը
Արևմուտքը, որը պարբերաբար միմյանց դեմ է հանում սլավոններին, հիմա ուղղակի ուրացել է Կիևին՝ բացահայտ հայտարարելով, որ չի պատրաստվում կռվել Ուկրաինայի համար։ Ո՛չ երկրի վրա, ո՛չ օդում. ՆԱՏՕ-ի երկրները վճռականորեն մերժել են ոչ թռիչքային գոտի ստեղծելու գաղափարը՝ վախենալով, որ հակամարտությունը դուրս կգա ուկրաինական տարածքից:
Հասկանալի է, որ Կիևին լրացուցիչ սպառազինություն ուղարկելու, խիստ հակառուսական պատժամիջոցներ սահմանելու Արևմուտքի գործողություններն ուղղված են ոչ թե ուկրաինացի ժողովրդի պաշտպանությանը, այլ այն բանին, որ ՌԴ-ն այդ հակամարտության մեջ հնարավորինս երկար ներքաշվի և ընկնի խորը ճգնաժամի մեջ։
Այն, որ Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որքան թվում էր, մենք արդեն տեսանք։ Այն, որ Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան ցանկալի է իր թշնամիներին, մենք դեռ կտեսնենք:
Թուրքիայի «կացնային» աշխատանքը
Թուրքիան նույնպես իրեն կեղծավոր պահեց։ Չնայած Կիևի հետ բարեկամության վերաբերյալ իր բոլոր հավաստիացումներին, Անկարան չցանկացավ բացահայտ ներքաշվել հակամարտության մեջ ու առարկայական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Հատուկ գործողության սկսվելուց հետո միայն չորրորդ օրը թուրքական իշխանությունը դժկամությամբ փակեց Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական նավերի համար (ընդ որում՝ միաժամանակ անելով դա նաև ուկրաինական նավերի համար)։
Պաշտոնական Անկարան մինչ օրս սահմանափակվում է միայն Կիևին աջակցող հայտարարություններով և ուկրաինացիներին մարդասիրական օգնություն ուղարկելով։ Դրան գումարած՝ ցուցադրական ելույթներ է ունենում դիվանագիտական ասպարեզում՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ նախաձեռնելով։
Ընդ որում, թուրք առաջնորդը հրապարակավ քննադատում է դաշնակիցներին, հայտարարելով, որ «ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր, ոչ թե Ուկրաինային խորհուրդներ տար»։
Դիվանագիտական պարերն ու թուրքական իշխանության չեզոքության խաղերն ակնհայտորեն հետաքրքիր չեն Արևմուտքին, որը ակնկալում էր, որ Անկարան այդ ճգնաժամում ակտիվ ռազմական դերակատարություն կունենա։ Թուրքիային այն բանի համար չէին տարիներով ուժեղացրել, որ նա հիմա սեթևեթի Ռուսաստանի հետ։
Մինչդեռ այն հանգամանքը, որ Թուրքիան ակտիվ քայլեր չի ձեռնարկում Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում, խոսում է այն մասին, որ Անկարան պատրաստ չէ գործել ՌԴ-ի դեմ։
Այնպես որ Էրդողանի գլխից դեռ ֆեսը կհանեն՝ այդպիսի «կացնային» պահվածքի համար։ Մի հատ էլ կմտրակեն։ Եվ դա կարող է անել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Չմոռանանք, որ գարնանը բրիտանական խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:
Այո, ու դա ամենակարևորը չէ: Թուրքիայում գնաճը, չնայած ներկայիս ղեկավարության բոլոր ջանքերին, աճում ու արագանում է։ Էրդողանը դեռ անցյալ տարվա վերջին, մեկնաբանելով լիրայի փլուզումը, մեղադրում էր «արտաքին ուժերին» երկրի վրա ճնշում գործադրելու մեջ։
Չի բացառվում, որ արտաքին ճնշումները, այդ թվում նաև տնտեսական, կուժեղանան։ Ժամանակը ցույց կտա։
Իրանական գործոնն ուժեղանում է
Աննկատ չմնաց այն լուրը, որ British Petroleum ընկերությունը որոշել է ազատվել «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 20% բաժնեմասից։ Դրան հաջորդեց բրիտանա-իռլանդական Shell ընկերության հայտարարությունն այն մասին, որ հրաժարվում է Ռուսաստանից նավթ ու գազ գնել, ինչպես նաև փակում է իր լցակայանները ՌԴ-ում։
Անմիջապես հարց առաջացավ՝ ո՞ւր կգնա BP-ն։ Ամենայն հավանականությամբ, Իրան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցությունները «միջուկային գործարքի» (որը ենթադրում է Թեհրանի վրայից հանել պատժամիջոցները ու, մասնավորապես, նավթային էմբարգոն) վերականգնման մասին մոտենում են տրամաբանական ավարտին:
Հաղորդվում էր, որ մնացել է կարգավորել հարցերը երեք առանցքային կետերի շուրջ։ Մինչդեռ, համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել սկզբունքային հարցի շուրջ. Իրանը չի ոչնչացնի ցենտրիֆուգները, ՄԱԳԱՏԷ-ն դրանք կկնքի: Նման որոշումն ակնհայտորեն ձեռնտու չէ Իսրայելին, որը դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պնդում էր ցենտրիֆուգների ոչնչացման միտքը։
Նոր պայմանավորվածությունը Թեհրանի համար ամուր երաշխիք կլինի այն դեպքում, եթե ապագայում ինչ-որ մեկի խելքին փչի (ինչպես2018-ին Թրամփի դեպքում) միակողմանի կարգով դուրս գալ համաձայնագրից: Նման սցենարի դեպքում կապարակնիքները կհանվեն, և իրանցիները կշարունակեն ուրանի հարստացման գործընթացը։
ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում նավթի գներն արդեն կտրուկ բարձրացել են, բայց ԱՄՆ-ին չափազանց թանկ սև ոսկին ձեռնտու չէ, առավել ևս, որ եվրոպացիներն արդեն գրեթե լաց են լինում թանկացած էներգակիրների պատճառով: Եվ այդ առումով իրանական նավթը, անշուշտ, օգնություն կդառնա Արևմուտքի համար։ Առավել ևս, որ արդեն հիմա Իրանից նավթի արտահանման ծավալը, չնայած էմբարգոյին, գերազանցում է օրական 1,5 մլն բարելը։
Ուկրաինական ճգնաժամը սովի պատճառ կդառնա՞ աշխարհում
Բացի Ուկրաինայի հետ հակամարտության մեջ ներքաշվելու ճանապարհով Ռուսաստանի թուլացումից՝ Արևմուտքը փորձում է լուծել նաև այլ խնդիր՝ երկու երկրներին մասնակիորեն զրկել հացահատիկի արտահանման հնարավորությունից:
Փորձագետները կանխատեսում են, որ մարտական գործողությունները կարող են հանգեցնել ցանքային աշխատանքների ուշացման, բերքի, մասնավորապես, ցորենի կրճատման: Իսկ դա, իր հերթին, կհարվածի հացահատիկի արտասահմանյան մատակարարումներին։
Եվրոպայում արդեն խառնվել են իրար, ցորենի գները բարձրացել են, իսկ որոշ մասնագետներ աշխարհում ընդհանրապես սով են կանխատեսում։
Դե, ինչպես չհիշել կորոնավիրուսի համավարակի հետ կապված պատմությունը, որը, չգիտես ինչու, շատ ուժեղ հարվածել է որոշ շրջանների ու գործնականում շրջանցել է ուրիշներին (օրինակ, Աֆրիկան): Ամենազոր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր վրա է վերցրել գրեթե ողջ աշխարհի կառավարման ղեկը ՝ պետություններին հրահանգելով որոշակի սահմանափակումներ մտցնել՝ ընտրողաբար հավանություն տալով կոնկրետ պատվաստանյութերին ու իր հայեցողությամբ զբաղվելով երկրներում դեղերի բաշխմամբ։
Սննդի դեպքում ԱՀԿ-ի դերը միանգամայն կարող է կատարել մեկ այլ կառույց՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), որն էլ կորոշի՝ որտեղ կարող է սով լինել, իսկ որտեղ՝ ոչ:
Ունևոր գերմանական բյուրգերներին հազիվ թե արժե վախենալ ցորենի դեֆիցիտից, իսկ ահա Աֆրիկայի ու Մեծ Մերձավոր Արևելքի երկրները հարվածի տակ կհայտնվեն:
«Պարենային քարտերի» մեխանիզմը, որն այդքան հաճախ կիրառվել է պատերազմների ժամանակ, դեռ ոչ ոք չի չեղարկել։
Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ արևմտյան վերնախավն առաջ է տանում անվերապահ հիմնական եկամտի գաղափարը՝ որպես «հոգատարություն» մարդկանց մասին, նախազգուշացնելով, որ շուտով բնակչությունը ստիպված կլինի կտրուկ կրճատել սպառման ծավալները։
Զելենսկին, որն այդքան հույս էր տածում արևմտյան դաշնակիցների հանդեպ, արդեն խոստովանել է, որ սառել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գաղափարից։ Նրա խոսքով՝ ինքը հասկացել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ առճակատման մտավախությունների պատճառով պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ, իհարկե, չարժե չարախնդալ Ուկրաինայի իրադարձությունների համար, թեև պաշտոնական Կիևը վաղուց արդեն ընտրել է իր դաշնակիցներին՝ ի դեմս Անկարայի և Բաքվի։ Դեռ թարմ են հիշողություններն այն մասին՝ ինչպես էր ուկրաինական իշխանությունը հրապարակայնորեն շնորհավորում Ադրբեջանին Ղարաբաղում հաղթանակի կապակցությամբ։ Այնուամենայնիվ, ներկայիս հակամարտությունը երկու ժողովուրդների միջև, որոնց հետ մեզ կապում է ընդհանուր անցյալը (անկախ նրանից՝ թե մարդկանց դա դուր է գալիս, թե ոչ), միայն ափսոսանք է առաջացնում:
Հայաստանի համար դեպի արևմուտք ճանապարհը մեկն է՝ դեպի Թուրքիայի մահացու գիրկը տանող ճանապարհը։ Եվ մեզ համար նույնպես ոչ ոք չի կռվելու՝ ո՛չ ցամաքի վրա, ո՛չ օդում։
Իսկ որպեսզի Արևմուտքն ավելի գրավիչ դառնա հետխորհրդային պետությունների համար, այն առնվազն պետք է էապես թուլացնի և զսպի հենց Թուրքիայի ախորժակը, որի հավակնությունները տարածվում են նախկին ԽՍՀՄ շատ հանրապետությունների վրա։
Այժմ նույնիսկ քաղաքական բարձրագույն շրջանակներում ընդունված է մեջբերել Քիփլինգի «Ջունգլիների գիրքը»։ Հիշում են թե՛ Տաբակի շնագայլին, թե՛ բանդերլոգներին, սակայն չգիտես ինչու մոռանում են ջունգլիների գլխավոր օրենքը՝ «Ամեն մեկն իր համար է պատասխանատու»։
Ամեն դեպքում պետք է հասկանալ (և Հայաստանին առաջին հերթին), որ մինչև Ջրային հրադադարը, մինչև «նոր նորմալ վիճակը» (New Normal) դեռ շատ կա։