https://arm.sputniknews.ru/20220310/irany-chi-entarkvi-pashtpanutjan-ev-mijukajin-tekhnvolvogianeri-krtshatman-tshnshmany-khamenei-39606701.html
Իրանը չի ենթարկվի պաշտպանության և միջուկային տեխնոլոգիաների կրճատման ճնշմանը. Խամենեի
Իրանը չի ենթարկվի պաշտպանության և միջուկային տեխնոլոգիաների կրճատման ճնշմանը. Խամենեի
Sputnik Արմենիա
Տարածաշրջանային ներկայությունը ռազմավարական մեծ խորություն ու ազգային ուժ է տալիս Իրանին, և Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել դրանից։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T16:26+0400
2022-03-10T16:26+0400
2022-03-10T16:28+0400
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_0:103:1600:1003_1920x0_80_0_0_dc1164dd552949c213587392b1f9a2a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թեհրանը չի ենթարկվի արտաքին ճնշմանը իր պաշտպանական հզորությունը, տարածաշրջանային ներկայությունն ու միջուկային տեխնոլոգիաների զարգացումը կրճատելու համար։ Tasnim-ի փոխանցմամբ` հայտարարել է Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։Նրա կարծիքով՝ միամիտ է այն մարդը, որ խոսում է պաշտպանական հզորության նվազման մասին։Վերջին 40 տարիների ընթացքում Իրանը մեծ նշանակություն է տալիս գիտատեխնիկական և ռազմական զարգացմանը։ Իրանցի զինվորականները մեծացնում են սպառազինությունը` ամեն տարի ներկայացնելով հայրենական նորույթները։Բացի այդ, Իրանը յուրացնում է միջուկային տեխնոլոգիաները։ Երկրում կան մի քանի օբյեկտներ, որտեղ միջուկային ծրագրի վերաբերյալ հետազոտություններ են կատարվում: Իսկ Բուշեր քաղաքում գտնվում է միակ ատոմակայանը, որի շինարարությունն ընթանում է ռուսական «Ռոսատոմի» հետ համատեղ։Իրանը կհարվածի Հարավային Կովկասում թուրքական էքսպանսիային
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_17:0:1440:1067_1920x0_80_0_0_2c670db03c36a1264f32524068b185d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի
Իրանը չի ենթարկվի պաշտպանության և միջուկային տեխնոլոգիաների կրճատման ճնշմանը. Խամենեի
16:26 10.03.2022 (Թարմացված է: 16:28 10.03.2022) Տարածաշրջանային ներկայությունը ռազմավարական մեծ խորություն ու ազգային ուժ է տալիս Իրանին, և Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել դրանից։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թեհրանը չի ենթարկվի արտաքին ճնշմանը իր պաշտպանական հզորությունը, տարածաշրջանային ներկայությունն ու միջուկային տեխնոլոգիաների զարգացումը կրճատելու համար։
Tasnim-ի փոխանցմամբ` հայտարարել է Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
«Տարածաշրջանային ներկայությունը մեզ ավելի մեծ ռազմավարական խորություն և ազգային ուժ է տալիս, ինչո՞ւ պետք է հրաժարվենք դրանից։ Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը և գիտական առաջընթացը նույնպես կապված են մոտ ապագայում մեր երկրի կարիքների բավարարման հետ, իսկ եթե մենք այս ամենը հաշվի չառնենք, ապա ում և ուր ենք հասնելու օգնության»,- նշել է Խամենեին։
Նրա կարծիքով՝ միամիտ է այն մարդը, որ խոսում է պաշտպանական հզորության նվազման մասին։
Վերջին 40 տարիների ընթացքում Իրանը մեծ նշանակություն է տալիս գիտատեխնիկական և ռազմական զարգացմանը։ Իրանցի զինվորականները մեծացնում են սպառազինությունը` ամեն տարի ներկայացնելով հայրենական նորույթները։
Բացի այդ, Իրանը յուրացնում է միջուկային տեխնոլոգիաները։ Երկրում կան մի քանի օբյեկտներ, որտեղ միջուկային ծրագրի վերաբերյալ հետազոտություններ են կատարվում: Իսկ Բուշեր քաղաքում գտնվում է միակ ատոմակայանը, որի շինարարությունն ընթանում է ռուսական «Ռոսատոմի» հետ համատեղ։