https://arm.sputniknews.ru/20220310/inch-vitshakum-e-khramvortum-viravvorvats-tghamardy-nakhararutjuny--manramasner-e-hajtnum-39591752.html
Ի՞նչ վիճակում է Խրամորթում վիրավորված տղամարդը. նախարարությունը մանրամասներ է հայտնում
Ի՞նչ վիճակում է Խրամորթում վիրավորված տղամարդը. նախարարությունը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդուն տեղափոխել են Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T12:31+0400
2022-03-10T12:31+0400
2022-03-10T16:28+0400
արցախ
վիրավոր
խրամորթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1c/25097885_0:69:1600:969_1920x0_80_0_0_26db4d0fcedb6ec2e43ca1c9b43d31fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը` անդրադառնալով այսօր առավոտյան տեղի ունեցած դեպքին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը։Տղամարդը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:Տղամարդը գոտկային շրջանի կույր բեկորային վնասվածք է ստացել:Հիշեցնենք` երեկ գիշերը Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Խրամորթի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։ Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։Ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև մարտի 7-ին ու 8-ին։Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։
խրամորթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1c/25097885_73:0:1497:1068_1920x0_80_0_0_16d8dd6e64ae55689db112e93ec8f56d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, վիրավոր, խրամորթ
Ի՞նչ վիճակում է Խրամորթում վիրավորված տղամարդը. նախարարությունը մանրամասներ է հայտնում
12:31 10.03.2022 (Թարմացված է: 16:28 10.03.2022) Թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդուն տեղափոխել են Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի առողջապահության նախարարությունը` անդրադառնալով այսօր առավոտյան տեղի ունեցած դեպքին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը։
Տղամարդը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:
«Կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով նրան տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տղամարդը գոտկային շրջանի կույր բեկորային վնասվածք է ստացել:
Հիշեցնենք` երեկ գիշերը Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Խրամորթի բնակիչներից մեկը
Sputnik Արմենիային ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։ Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։
Ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև
մարտի 7-ին ու
8-ին։
Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։