https://arm.sputniknews.ru/20220310/chghjiknery-vorpes-kensabanakan-zenqi-gortsakalner-rd-pnn-nor-tvjalner-e-hraparakel-39615283.html
Չղջիկները` որպես կենսաբանական զենքի գործակալներ. ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հրապարակել
Չղջիկները` որպես կենսաբանական զենքի գործակալներ. ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հրապարակել
Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն զբաղվում էր Ուկրաինայում առանձին էթնիկ խմբերի դեմ կենսաբանական զենքի մշակմամբ։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T19:00+0400
2022-03-10T19:00+0400
2022-03-10T19:02+0400
ամն
լաբորատորիա
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038394_0:0:3601:2026_1920x0_80_0_0_aab6ae6e5eb0394f14108a691a3c40c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ։Տեղեկություններ են ստացվել Կիևի, Խարկովի և Օդեսայի լաբորատորիաներում ԱՄՆ-ի նախագծի մասին՝ չվող թռչունների կողմից վտանգավոր վարակների տարածումը ուսումնասիրելու մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։Ինչպես հետևում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած փաստաթղթից, օղակավորված թռչուններին, որոնք բաց են թողնվել Խերսոնի «Ասկանիա-Նովա» կենսոլորտային արգելոցի ռազմա-կենսաբանական ծրագրի շահերից ելնելով, որսացել են 2021 թվականի ապրիլին Ռուսաստանի Իվանովոյի և Վորոնեժի մարզերում:P-781 USA նախագիծը, որը մշակվել է Ուկրաինայի լաբորատորիաներում, ուսումնասիրել է չղջիկներին որպես կենսաբանական զենքի «գործակալներ»։Ուկրաինայի բիոլաբորատորիաներում մահացու հարուցիչների տարածման փորձեր են իրականացվել. ՌԴ ՊՆԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խնդիրներից է կենսագործիչների ստեղծումը, որոնք կարող են ընտրողաբար ազդել բնակչության տարբեր էթնիկ խմբերի վրա։Կիրիլովը նաև նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի` Ուկրաինայում կենսաանվտանգության ուսումնասիրության համար կենսաբանական առարկաների մասին հայտարարությունը Ռուսաստանի ՊՆ–ն մեկնաբանում է որպես Ուկրաինայում ռազմակենսաբանական ծրագրերին Պենտագոնի մասնակցության անուղղակի հաստատում:Նա հիշեցրել է, որ Նուլանդը մտահոգություն է հայտնել այդ կենսալաբորատորիաների և այնտեղ գտնվող նյութերի՝ ռուսական ԶՈւ հսկողության տակ անցնելու հնարավորության կապակցությամբ:Առկա տեղեկատվության համաձայն՝ ամերիկացիներին արդեն հաջողվել է փաստաթղթերի մեծ մասը տեղափոխել Կիևի, Խարկովի և Օդեսայի լաբորատորիաներից, ներառյալ տվյալների բազաները, կենսանյութերն ու սարքավորումները, Լվովի համաճարակաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտ ու Լվովում ամերիկյան հյուպատոսություն: Հնարավոր է, որ նյութերի մի մասը Ուկրաինայից տեղափոխվի Լեհաստան։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038394_470:0:3199:2047_1920x0_80_0_0_3b7f78886853ca49badc9236769cf36e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, լաբորատորիա, ուկրաինա, ռուսաստան
ամն, լաբորատորիա, ուկրաինա, ռուսաստան
Չղջիկները` որպես կենսաբանական զենքի գործակալներ. ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հրապարակել
19:00 10.03.2022 (Թարմացված է: 19:02 10.03.2022) ԱՄՆ–ն զբաղվում էր Ուկրաինայում առանձին էթնիկ խմբերի դեմ կենսաբանական զենքի մշակմամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ։
Տեղեկություններ են ստացվել Կիևի, Խարկովի և Օդեսայի լաբորատորիաներում ԱՄՆ-ի նախագծի մասին՝ չվող թռչունների կողմից վտանգավոր վարակների տարածումը ուսումնասիրելու մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
Նրա խոսքով` հայտնաբերվել է չվող թռչունների առնվազն 2 տեսակ, որոնց երթուղիներն անցնում են հիմնականում Ռուսաստանի տարածքով։ Ամփոփվել է Արևելյան Եվրոպայի երկրներով միգրացիոն ուղիների մասին տեղեկատվությունը։
Ինչպես հետևում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած փաստաթղթից, օղակավորված թռչուններին, որոնք բաց են թողնվել Խերսոնի «Ասկանիա-Նովա» կենսոլորտային արգելոցի ռազմա-կենսաբանական ծրագրի շահերից ելնելով, որսացել են 2021 թվականի ապրիլին Ռուսաստանի Իվանովոյի և Վորոնեժի մարզերում:
P-781 USA նախագիծը, որը մշակվել է Ուկրաինայի լաբորատորիաներում, ուսումնասիրել է չղջիկներին որպես կենսաբանական զենքի «գործակալներ»։
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խնդիրներից է կենսագործիչների ստեղծումը, որոնք կարող են ընտրողաբար ազդել բնակչության տարբեր էթնիկ խմբերի վրա։
Կիրիլովը նաև նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի` Ուկրաինայում կենսաանվտանգության ուսումնասիրության համար կենսաբանական առարկաների մասին հայտարարությունը Ռուսաստանի ՊՆ–ն մեկնաբանում է որպես Ուկրաինայում ռազմակենսաբանական ծրագրերին Պենտագոնի մասնակցության անուղղակի հաստատում:
«Ըստ էության, Նուլանդն իր արտահայտությամբ անուղղակիորեն հաստատել է Պենտագոնի կողմից Ուկրաինայում ռազմակենսաբանական ծրագրի իրականացումը՝ շրջանցելով գործող միջազգային պայմանավորվածությունները»,- ասել է Կիրիլովը:
Նա հիշեցրել է, որ Նուլանդը մտահոգություն է հայտնել այդ կենսալաբորատորիաների և այնտեղ գտնվող նյութերի՝ ռուսական ԶՈւ հսկողության տակ անցնելու հնարավորության կապակցությամբ:
Առկա տեղեկատվության համաձայն՝ ամերիկացիներին արդեն հաջողվել է փաստաթղթերի մեծ մասը տեղափոխել Կիևի, Խարկովի և Օդեսայի լաբորատորիաներից, ներառյալ տվյալների բազաները, կենսանյութերն ու սարքավորումները, Լվովի համաճարակաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտ ու Լվովում ամերիկյան հյուպատոսություն: Հնարավոր է, որ նյութերի մի մասը Ուկրաինայից տեղափոխվի Լեհաստան։