https://arm.sputniknews.ru/20220310/aranc-tshashi-hamn-arnelu-agh-en-avelacnum-restvoranneri-het-qnnarkum-klini-39589370.html
Առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում. ռեստորանների հետ քննարկում կլինի
Առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում. ռեստորանների հետ քննարկում կլինի
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ արգելելով սեղանին աղ դնելը` ուզում են քաղաքացիների սովորությունների մեջ որոշակի փոփոխություն մտցնել։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T11:55+0400
2022-03-10T11:55+0400
2022-03-10T12:03+0400
աղ
անահիտ ավանեսյան
հայաստան
ռեստորան
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37359608_112:45:1600:882_1920x0_80_0_0_581fbce79e2e3ecd5bd97bcbea7b335f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հաջորդ շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարությունն աղի օգտագործման թեմայով քննարկումներ կանցկացնի ռեստորանների ներկայացուցիչների, սպառողների շահերը պաշտպանողների և սննդաբանների հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Հայտնել էինք, որ ԱՆ–ն նախագիծն է մշակել, որով առաջարկվում է հանրային սննդի կետերում սեղաններին աղ չդնել, եթե հաճախորդը չի պահանջել։ Նախագիծը բավական քննարկվեց սոցցանցերում և քննադատության արժանացավ։Ավանեսյանը կարծում է, որ նախագծի շուրջ ոչ թե աղմուկ բարձրացավ, այլ հանրային քննարկման լավ առիթ դարձավ։Նրա խոսքով` ամեն ինչն էլ չափի մեջ օգտակար և անհրաժեշտ է։Առողջապահության նախարարության մի ձեռքը մյուսից տեղյակ չէ. Պիպոյանը` «աղի նախագծի» մասինՀիշեցնենք, որ նոր արգելքը խախտելու դեպքում նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30 000 դրամով։Նախագիծը հրապարակվել է մարտի 2-ին։ Հանրային քննարկման համար ժամկետ է սահմանվել մարտի 17-ը։ Դրանից հետո այն արդեն կներկայացվի կառավարության քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում` ԱԺ դատին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37359608_72:0:1493:1066_1920x0_80_0_0_6c827b70be697ab25d04719cb61dd998.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղ, անահիտ ավանեսյան, հայաստան, ռեստորան, օրենք
աղ, անահիտ ավանեսյան, հայաստան, ռեստորան, օրենք
Առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում. ռեստորանների հետ քննարկում կլինի
11:55 10.03.2022 (Թարմացված է: 12:03 10.03.2022) Անահիտ Ավանեսյանը նշեց, որ արգելելով սեղանին աղ դնելը` ուզում են քաղաքացիների սովորությունների մեջ որոշակի փոփոխություն մտցնել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հաջորդ շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարությունն աղի օգտագործման թեմայով քննարկումներ կանցկացնի ռեստորանների ներկայացուցիչների, սպառողների շահերը պաշտպանողների և սննդաբանների հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հայտնել էինք, որ ԱՆ–ն նախագիծն է մշակել, որով առաջարկվում է հանրային սննդի կետերում սեղաններին աղ չդնել, եթե հաճախորդը չի պահանջել։ Նախագիծը բավական քննարկվեց սոցցանցերում և քննադատության արժանացավ։
Ավանեսյանը կարծում է, որ նախագծի շուրջ ոչ թե աղմուկ բարձրացավ, այլ հանրային քննարկման լավ առիթ դարձավ։
«Ուրախ եմ, որ քաղաքացիները բուռն քննարկում են այս թեման։ Խնդիրն այն է, որ մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, որը հանգեցնում է խրոնիկական հիվանդությունների սրացման։ Ուզում ենք քաղաքացիների սովորությունների մեջ որոշակի փոփոխություն մտցնենք։ Խոսքն այն մասին է, որ առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` ամեն ինչն էլ չափի մեջ օգտակար և անհրաժեշտ է։
Հիշեցնենք, որ նոր արգելքը խախտելու դեպքում նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30 000 դրամով։
Նախագիծը հրապարակվել է մարտի 2-ին։ Հանրային քննարկման համար ժամկետ է սահմանվել մարտի 17-ը։ Դրանից հետո այն արդեն կներկայացվի կառավարության քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում` ԱԺ դատին։