https://arm.sputniknews.ru/20220310/amnn-petq-e-chegharki-turqiaji-dem-kirarats-patzhamijvocnery-erdvoghany-zrucel-e-bajdeni-het-39624966.html
ԱՄՆ–ն պետք է չեղարկի Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցները. Էրդողանը զրուցել է Բայդենի հետ
ԱՄՆ–ն պետք է չեղարկի Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցները. Էրդողանը զրուցել է Բայդենի հետ
Sputnik Արմենիա
Միացյալ Նահանգների և Թուրքիայի ղեկավարները պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T21:48+0400
2022-03-10T21:48+0400
2022-03-10T21:51+0400
ռեջեփ թայիփ էրդողան
ջո բայդեն
պատժամիջոցներ
զենք
ամն
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/13/26859647_0:0:1601:901_1920x0_80_0_0_50e0a1cadd5143caec01df3424098e32.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Վաշինգտոնը պետք է չեղարկի պաշտպանական արդյունաբերության ոլորտում Անկարայի դեմ կիրառած «անարդար պատժամիջոցները»։ Այս մասին այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Բացի այդ, Բայդենի հետ հեռախոսազրույցում Էրդողանն անդրադարձել է ժամանակակից ինքնաթիռների ձեռքբերման թեմային։Ավելի վաղ ԱՄՆ–ն պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային այն մասին, որ հեռացնում է նրան F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից այն պատճառով, որ Անկարան ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր է գնել։ԱՄՆ–ն չեղյալ է հայտարարել F-35 վերաբերյալ 2007 թվականի հունվարին Թուրքիայի ստորագրած համատեղ հուշագիրը, ստորագրելով այն F-35–ի նախագծի մյուս 7 գործընկերների հետ` Մեծ Բրիտանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Դանիա, Կանադա և Նորվեգիա։Բայդենը հայտարարել է, որ ռեկորդային գնաճը ԱՄՆ-ում կապված է հակառուսական պատժամիջոցների հետԹուրքիայի նախագահը հայտարարել էր, որ F-35 մատակարարումների ծրագրից իրենց հեռացնելուց հետո ԱՄՆ–ն իր երկրին առաջարկել է F-16 կործանիչներ ձեռք բերել։
ամն
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/13/26859647_59:0:1524:1099_1920x0_80_0_0_da1d01c2a9821afcebff6798160131ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, ջո բայդեն, պատժամիջոցներ, զենք, ամն, թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան, ջո բայդեն, պատժամիջոցներ, զենք, ամն, թուրքիա
ԱՄՆ–ն պետք է չեղարկի Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցները. Էրդողանը զրուցել է Բայդենի հետ
21:48 10.03.2022 (Թարմացված է: 21:51 10.03.2022) Միացյալ Նահանգների և Թուրքիայի ղեկավարները պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Վաշինգտոնը պետք է չեղարկի պաշտպանական արդյունաբերության ոլորտում Անկարայի դեմ կիրառած «անարդար պատժամիջոցները»։ Այս մասին այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Բացի այդ, Բայդենի հետ հեռախոսազրույցում Էրդողանն անդրադարձել է ժամանակակից ինքնաթիռների ձեռքբերման թեմային։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի պահանջը, որը ներառում է ԱՄՆ–ից 40 նոր ինքնաթիռների ձեռքբերում և առկա F-16–երի արդիականացում, պետք է կատարվի հնարավորինս արագ», – հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԱՄՆ–ն պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային այն մասին, որ հեռացնում է նրան F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից այն պատճառով, որ Անկարան ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր է գնել։
ԱՄՆ–ն չեղյալ է հայտարարել F-35 վերաբերյալ 2007 թվականի հունվարին Թուրքիայի ստորագրած համատեղ հուշագիրը, ստորագրելով այն F-35–ի նախագծի մյուս 7 գործընկերների հետ` Մեծ Բրիտանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Դանիա, Կանադա և Նորվեգիա։
Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ F-35 մատակարարումների ծրագրից իրենց հեռացնելուց հետո ԱՄՆ–ն իր երկրին առաջարկել է F-16 կործանիչներ ձեռք բերել։