00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Աղ դնելու արգելքն անհեթեթություն է». աղի կոմբինատի տնօրենն ավելի կարևոր հարց է մատնանշում

Հայաստանում աղ շատ է օգտագործվում, բայց տուգանելն անհեթեթություն է․ աղի կոմբինատի տնօրեն
Բաժանորդագրվել
Հանրային սննդի կետերում «սեղանին աղ դնելն» արգելող օրենքի նախագծի մասին Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ տնօրեն Արեգ Ղուկասյանի հետ։
Եթե ԱՆ-ն աղի օգտագործումը համարում է վտանգավոր, կարող է ժողովրդին կոչ անել քիչ օգտագործել, բայց տուգանելն ու արգելելն անհեթեթություն է։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ տնօրեն Արեգ Ղուկասյանը, անդրադառնալով սննդի կետերում սեղանին աղ դնելն արգելելու նախագծի մասին:
«Մատուցողը պետք է հարցնի հաճախորդին՝ աղ բերի, թե ոչ։ Եթե ասում է «բերեք», ապա հաճախորդն օգտագործելու է այնքան, ինչքան ուզում է, իսկ եթե չուզի՝ հինգ աղ էլ դնես իր սեղանին, չի գօտագործի։ Այսինքն դրանով ինչի՞ դեմ են պայքարում։ Կամ հաճախորդն աղ ուզել է, մատուցողը բերել է։ Ապացուցեք, որ ոչ թե մատուցողն է դրել, այլ հաճախորդն է ուզել։ Ի՞նչ տուգանքի մասին է խոսքը»,-ասաց Ղուկասյանը։
Ղուկասյանն ասում է՝ եթե ԱՆ-ում կարծում են, որ աղը վնասակար է, թող գովազդային արշավներ անեն, հայտարարություններ տարածեն, բայց տուգանելով ու արգելելով հարցը չի լուծվելու։
«Մենք որոշել էինք, չէ՞, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ։ Հիմա տուգանքներ են ման գալիս ամեն քայլափոխի։ Եթե մատուցողը սխալվել է, աղամանը բերել է, պետք է տուգանվի՞»,-ասաց Ղուկասյանը։
Առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում. ռեստորանների հետ քննարկում կլինի
Ավելին՝ աղի վնասակարության մասին «մտածողներին» Ղուկասյանն առաջարկում է զբաղվել Իրանից տոննաներով բերվող արդյունաբերական աղով, որը թեև չպետք է սննդի մեջ օգտագործվի, բայց Հայաստանում օգտագործվում է։
«Այդ աղը ներկրվելիս ընդհանրապես չի ստուգվում, ներկրվում է որպես շինանյութ։ Այն պետք է օգտագործվի քիմիական գործարաններում տարբեր ոչ սննդային արդյունաբերություններում, բայց երբ ներմուծվում է Հայաստան, լուծվում է Հայաստանի շուկայում և սկսում է օգտագործվել տարբեր սնունդ արտադրողների կողմից»,-բացատրեց Ղուկասյանը։
Ղուկասյանն ասաց, որ աղի կոմբինատի արտադրանքի վաճառքը 30-35 տոկոսով նվազել է վերջին 2-3 տարիներին, իսկ դրան այլընտրանք պետք է լիներ, ուրեմն այն լրացվում է Իրանից բերված տեխնիկական աղով։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։
Ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում առանց սպառողի պահանջի սեղանների վրա կարգելվի աղաման դնելը, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով:
Առողջապահության նախարարության մի ձեռքը մյուսից տեղյակ չէ. Պիպոյանը` «աղի նախագծի» մասին
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:
Լրահոս
0