00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կտա այդ երաշխիքները. Զախարովան` Ուկրաինայում կենսաբանական զենք մշակելու մասին

© Sputnik / пресс-служба МИД РФՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ (3 մարտի, 2022թ)․ Մոսկվա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ (3 մարտի, 2022թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ (3 մարտի, 2022թ)․ Մոսկվա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի խաղաղ օգտագործման մասին խոսք չի եղել, նրանց աջակցել է ԱՄՆ ՊՆ–ն։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է ծանոթացնել միջազգային հանրությանը այն ծրագրերի հետ, որոնք իրականացվում էին Ուկրաինայում։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Առաջիկայում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ նախագահի վարչակազմը պարտավոր են ծանոթացնել միջազգային հանրությանը այն ծրագրերի հետ, որոնք իրականացվում էին Ուկրաինայում, և անել դա պաշտոնապես», – ասել է նա։
Զախարովայի խոսքով` «այն հաստատումները, որոնք հնչել են այս օրերին ուկրաինական կողմից և ԱՄՆ–ից, պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդից, Վաշինգտոնին հնարավորություն չեն թողնում լռել նաև այս անգամ»։
Ավելի վաղ Նուլանդը հայտարարել էր, որ Ուկրաինայում կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ կան, Կիևն ու Վաշինգտոնն այժմ աշխատում են այն ուղղությամբ, որ թույլ չտան այնտեղ կուտակված նյութերն ընկնեն ՌԴ ուժերի ձեռքը։
Զախարովան նշել է, որ Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի խաղաղ օգտագործման մասին խոսք չի եղել, նրանց աջակցել է ԱՄՆ ՊՆ–ն։
«Մենք ձեր փոխարեն գտել ենք ձեր (ԱՄՆ) մշակումները, ձեր կենսաբանական նյութերը, որոնք նախևառաջ մշակվել են, պարզվում է, Ուկրաինայում ռազմական նպատակներով օգտագործելու համար», – ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով` ԱՄՆ–ի մասնագետները պարբերաբար Ուկրաինայում հրահանգել են` ինչպես համապատասխան մշակումներ իրականացնել կենսաբանական ծրագրերով։
Զախարովան նշել է, որ ռուսական կողմը հարցադրում է անում, թե արդյոք ոչնչացվե՞լ են Ուկրաինայի լաբորատորիաներում պահվող կենսաբանական նյութերը և ում ձեռքն են դրանք ընկել։
«Իսկ կարելի՞ է ևս մեկ հարց տալ։ Իսկ ինչպե՞ս է այդ ամենը ոչնչացվել։ Եվ արդյոք այդ ամենը ոչնչացվել է։ Ո՞վ է երկար տարիներ ղեկավարել Ուկրաինայի առողջապահության նախարարությունը։ Հիշում եք, չէ՞։ Ո՞ր երկրից էր այդ հրաշալի բժիշկը ժամանել։ Ես շատ լավ հիշում եմ` ԱՄՆ–ից։ Ահա և հարցերի պատասխանները ձեզ` ինչ առողջապահությամբ, ով և ինչպես ու ինչ նպատակներով էր զբաղվում Ուկրաինայում», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով, այդ հարցը բաց է մնում։
Ռուս զինվորականները Խարկովի մարզ մարդասիրական օգնություն են հասցրել
«Իսկ ոչնչացրե՞լ են, թե՞ ոչ։ Եվ ինչպես կարելի է դրանք ստուգել, այդ կենսանյութերն այսօր։ Արդյոք չեն ընկել ծայրահեղականների, ազգայնականների ձեռքը։ Ո՞վ կտա այդ երաշխիքները», – հայտարարել է դիվանագետը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 14–րդ օրը։
Լրահոս
0