00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպառնալիքը դարպասի մոտ է․ ԱՄՆ-ն Ուկրաինայում տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ է ստեղծել

© AFP 2024 / MARIO TAMA / Getty Images via AFPԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Բաժանորդագրվել
ՌԴ ՊՆ-ում կածում են, որ կենսալաբորատորիաները շտապ կարգով փակել են՝ Պենտագոնի մտավախությունների պատճառով, որ ռուս փորձագետները կհաստատեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտումը:

Ելենա Պոպովա, ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաներ է հայտնաբերել, որոնք ԱՄՆ-ի համար էին աշխատում։ Գերատեսչությունում վստահ են, որ դրանց գործունեությունն արագորեն փակել են՝ հույս ունենալով խանգարել փորձագետներին հաստատել, որ Կիևն ու Վաշինգտոնը խախտել են Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիան։ Մոսկվան ու Պեկինը ամերիկացիներին բազմիցս կոչ են արել միանալ միջազգային փաստաթղթին՝ մանրէաբանական սպառնալիքները վերահսկելու համար։ Բայց Սպիտակ տունը այդպես էլ չի համաձայնել։

Սահմանին

«Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ցանց, որը ներառում է ավելի քան 30՝ գիտահետազոտական և սանիտարա-համաճարակաբանական կենսաբանական լաբորատորիաներ»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը: Նրա խոսքով՝ Լվովում, Խարկովում և Պոլտավայում գտնվող այդ օբյեկտները «ԱՄՆ-ի ղեկավարած ռազմակենսաբանական ծրագրի շրջանակներում աշխատել են վարակների վտանգավոր հարուցիչների հետ»:
Պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական սպառնալիքի նվազեցման վարչությունն է (DTRA)։ Նախագծին մասնակցել է Պենտագոնի հետ կապված Black and Veatch ընկերությունը։ Կիրիլովը նշել է, որ Լվովում զբաղվել են ժանտախտի, սիբիրյան խոցի և բրուցելոզի հարուցիչներով, Խարկովում և Պոլտավայում՝ դիֆթերիայի, սալմոնելոզի և դիզենտերիայի հարուցիչներով:
Այս մասին հայտնել Է նաև ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Համապատասխան փաստաթղթերը Ռուսաստանի ձեռքի տակ են։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ կենսալաբորատորիաները շտապ կարգով փակել են՝ Պենտագոնի մտավախությունների պատճառով, որ «ռուս փորձագետները կհաստատեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտումը»:
ՊՆ-ում նշել են, որ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունն է հանգեցրել հատկապես վտանգավոր վարակներով հիվանդացության անկառավարելի աճին, որը նկատվում է 2014-ից: Ավելացել է դիֆթերիայի, կարմրախտի, տուբերկուլյոզի, կարմրախտի դեպքերի թիվը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ուկրաինան ներառել է պոլիոմիելիտի բռնկման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում:

Ռուսաստանն ու Չինաստանը մտահոգված են

Մոսկվային ու Պեկինին վաղուց է մտահոգում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմակենսաբանական ակտիվությունը։ Փետրվարի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ ։
Պետությունների ղեկավարները նոր դարաշրջան մտնող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման մասին համատեղ հայտարարություն են ստորագրել։ Մասնավորապես, հաստատել են, որ «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության և կուտակման արգելման ու դրանց ոչնչացման մասին կոնվենցիան էական նշանակություն ունի որպես միջազգային խաղաղության և անվտանգության հենարան»:
«Կողմերը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ են անում գործել բաց, թափանցիկ և պատասխանատու՝ պատշաճ կերպով տեղեկացնելով իրենց ռազմակենսաբանական գործունեության մասին, որն իրականացվում է արտերկրում և իրենց իսկ ազգային տարածքում»,-ասված Է փաստաթղթում:
Վաշինգտոնի արտասահմանյան ռազմակենսաբանական ակտիվությանը վերահսկելու անհրաժեշտության մասին բազմիցս հիշեցրել են չինացի և ռուս փորձագետները, քաղաքական գործիչները, այդ թվում՝ ՌԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
«Երկու առաջնորդների հայտարարության մեջ հատուկ ուշադրություն է հատկացվում միջուկային, քիմիական և առաջին պլան վերադարձած, իրապես գոյություն ունեցող սպառնալիքին՝ զանգվածային ոչնչացման անվերահսկելի կենսաբանական զենքին: Ռուսաստանն ու Չինաստանն ընդգծում են իրենց վճռականությունը Կոնվենցիայի հեղինակությունն ու արդյունավետությունը պահպանելու հարցում»,- նշել է գիտնականը:
ԱՄՆ-ն 2001-ին միակողմանի կարգով դուրս է եկել Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մշակման շուրջ բանակցություններից, որով բոլոր երկրների մանրէաբանական գործունեությանը պետք է հետևեր անկախ մարմինը՝ Տեխնիկական քարտուղարությունը:
Կենսալաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Աշխարհին հետաքրքիր կլինի, թե ինչով են զբաղվել կենսալաբորատորիաներն Ուկրաինայում. Պեսկով
«Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները սեփական տարածքում կիրառեցին սիբիրյան խոցի Ames strain շտամի մարտական կենսաբանական բաղադրատոմսը, որը կայուն է բոլոր հակաբիոտիկների նկատմամբ և բուժման ենթակա չէ: ԱՄՆ-ն այն ժամանակ հայտարարել էր, թե իբր ահաբեկիչների հարձակման է ենթարկվել և հրաժարվել էր իր մանրէաբանական հետազոտությունների նկատմամբ միջազգային վերահսկողությունից»,-մանրամասնել է ՌԳԱ ակադեմիկոսը։
Կենսաբանական և թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության և կուտակման արգելման մասին կոնվենցիան հաստատվել է 1972-ին: Սա միակ նմանատիպ միջազգային փաստաթուղթն է:
«Ռուս և չինացի առաջնորդները Վաշինգտոնին կոչ են անում միջազգային իրավական դաշտ վերադառնալ։ Ամերիկացիները վիճում են կորոնավիրուսի բնական կամ արհեստական ծագման շուրջ։ 2001-ին նրանք սաբոտաժի ենթարկեցին իրավաբանորեն պարտավորեցնող վերահսկողության մեխանիզմի ընդունումը։
Եթե մեխանիզմն ընդունեին, հիմա կարող էին գալ ու ստուգել, հանձնաժողով կստեղծեին։ Բայց դա հնարավոր չէ, և ԱՄՆ-ն կարող է միայն անհիմն հայտարարություններ անել։ Այսօր Միացյալ Նահանգներ գլխավոր խախտում անողներն են, հենց իրենց գործողություններն են անհանգստացնում աշխարհին»,- ասել է Օնիշչենկոն:

Ամերիկյան կենսալաբորատորիաները հետխորհրդային տարածքում

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վրաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում սկսեցին բացվել ամերիկյան հետազոտական կենտրոններ՝ խորհրդային ինստիտուտների բազայի վրա, որոնք 1950-ականներից ի վեր զբաղվում էին ինֆեկցիոն հիվանդություններով և մշակում էին պատվաստանյութեր ժանտախտի, խոլերայի և տիֆի դեմ։
Սպառազինությունների մրցավազքի թեժ տարիներին կենսաբանական և քիմիական պատերազմի հեռանկարը միանգամայն իրական էր։ Լուրեր էին պտտվում, որ խորհրդային ինստիտուտներում Արևմուտքի դեմ կենսաբանական զենք են մշակում։ Ապացույցներ չեղան։ Բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պետք էր խուսափել վտանգավոր արտահոսքերից։ ԱՄՆ-ն օգնելու պատրաստակամություն հայտնեց՝ «Սպառնալիքի համատեղ նվազեցման ծրագրի» շրջանակներում։
Միջոցներ հատկացրին վտանգավոր հիվանդությունների ուսումնասիրության համար։ Բայց այն պայմանով, որ ամերիկացի մասնագետները նույնպես կարող են աշխատել լաբորատորիաներում։ Կենտրոնական Ասիայում և Կովկասում հավաքված շտամները տանում էին Արևմուտք։ Դրամաշնորհները հատկացվում էին ՆԱՏՕ-ի և Պենտագոնի բյուջեից։
Ո՞վ կտա այդ երաշխիքները. Զախարովան` Ուկրաինայում կենսաբանական զենք մշակելու մասին
Վաշինգտոնում հավաստիացնում էին, որ ուսումնասիրություններն իրականացվում են միայն խաղաղ նպատակներով։ Սակայն Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեի հայտարարությունից հետո սկանդալ բռնկվեց։ Նրա խոսքով՝ կենտրոնի աշխատակիցները խոստովանել են, որ Պենտագոնի պատվերներն են կատարել։ Այնտեղ «վնասակար նյութերի և կենսաբանորեն ակտիվ նյութերով զինամթերքի փոշեցրման սարքավորումներ» կան։
Բացի այդ, կենտրոններից մեկում մահացան այնտեղ բուժում ստացող տասնյակ բուժառուներ։ Նախկին նախարարը չէր բացառում, որ լաբորատորիայում մարդկանց վրա փորձարկումներ են արվել։ ԱՄՆ-ն ամեն ինչ հերքում էր։
Ալմաթիում Կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիայի համար Պենտագոնը 108 մլն դոլար Է հատկացրել։ Այս օբյեկտը պետական է համարվում և մասնագիտանում է Ղազախստանին բնորոշ վիրուսների շտամների ուսումնասիրության ոլորտում։ Չորս տարի առաջ հանրապետությունում մենինգիտով հիվանդացության բռնկում արձանագրվեց։ Լուրեր տարածվեցին, որ դա Վաշինգտոնի փորձարկումն է։
Նմանատիպ կենսալաբորատորիաներ կան Տաջիկստանում և Ուզբեկստանում: Դրանք նույնպես ամերիկացիներն էին ֆինանսավորում։ 2020 թվականի աշնանը ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՇՀԿ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ բողոքում էր, որ «Վաշինգտոնը Շանհայի համագործակցության կազմակերպությանը համաճարակաբանական օգնության պատրվակով կենսանյութի հավաքմամբ է զբաղվում»: Չինաստանը պահանջեց փակել Կենտրոնական Ասիայում ամերիկյան բոլոր հետազոտական օբյեկտները։
Ղազախստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը պնդում են, որ իրենք ամերիկյան ռազմական մշակումներ չունեն։ Պեկինին ու Մոսկվային, սակայն, դա չի հանգստացնում։
«21-րդ դարում պատերազմները հիբրիդային են։ Մենք պետք է հստակ հասկանանք դա։ Ամենակարևորը դրանց կանոնները հասկանալն ու դրանց հակազդելն է, ոչ միայն վարակներին, այլև այսպիսի հիբրիդային-ահաբեկչական հարձակումներին, որոնք հաշվարկված են հանրության բոլոր շերտերի համար։ Համաճարակաբանությունը միշտ էլ քաղաքական խնդիր է եղել, քանի որ դա վերաբերում է ամբողջ հանրության, այլ ոչ թե միայն հիվանդների վրա ազդեցությանը»,-ընդգծում է Օնիշչենկոն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ վերջին երկու տարում Գերմանիան ԵՄ արտաքին սահմաններում կենսաբանական անվտանգության ապահովման համար Ուկրաինայում ուսումնասիրում էր Կոնգո-Ղրիմյան հեմոռագիկ տենդի, լեպտոսպիրոզի, մենինգիտի և հանտավիրուսների հարուցիչները:
Իգոր Կիրիլովի խոսքով ՝ դեղամիջոցների փորձարկման և կորոնավիրուսային վարակի կանխարգելման պատրվակով Ուկրաինայից «դուրս են բերել հիվանդների շիճուկի մի քանի հազար նմուշ, որոնք առաջին հերթին վերաբերում են սլավոնական էթնոսին»: Կենսաբանական նյութերը տեղափոխել են ԱՄՆ Ցամաքային զորքերի Ուոլթեր Ռիդի անվան գիտահետազոտական ինստիտուտ։
Լրահոս
0