00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանից էներգակիրների ներմուծման` ԱՄՆ–ի արգելքն ուրանի վրա չի տարածվի. ԶԼՄ

© AP Photo / IRIB Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Բաժանորդագրվել
Ամերիկան ուրանով շուրջ 50%–ով ապահովում են Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը, և ոլորտի ներկայացուցիչներն ուզում են որ Սպիտակ տունը պահպանի ՌԴ–ից ուրանի ներկրման թույլտվությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանից էներգակիրների ներմուծման` ԱՄՆ–ի արգելքը ուրանի վրա չի տարածվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարեց Ռուսաստանից նավթի, հեղուկ գազի և ածխի, ինչպես նաև մի շարք նավթամթերքների ներմուծման արգելքի մասին։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ռուսական նավթի և այլ էներգակիրների ներմուծման արգելքն ատոմային էլեկտրակայանների համար ուրանի ներմուծման արգելք չի ներառում»,–ասվում է «Ռոյթերս» գործակալության հաղորդագրության մեջ` հղում անելով իրազեկ աղբյուրին։
Արևմուտքի երկրներն Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով նոր հակառուսական պատժամիջոցներ են կիրառել։ Մասնավորապես պատժամիջոցների տակ են ընկել ՌԴ մի քանի խոշոր բանկեր, այդ թվում Սբերբանկն ու ՎՏԲ–ն։ ԵՄ–ն, ԱՄՆ–ն, Կանադան և մի շարք այլ երկրներ փակել են երկինքը ռուսական ինքնաթիռների համար։
Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել է օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ բարձր տեխնոլոգիական արտադրանք մատակարարելու համար։
Ինչպես ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` Արևմուտքի պատժամիջոցները շատ լուրջ են, սակայն Ռուսաստանը նախապես է դրանց պատրաստվել։ Նա հավելել է, որ գերատեսչությունները պետք է դրանք վերլուծեն և համակարգեն ՌԴ շահերին համապատասխանող պատասխան միջոցներ մշակելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ աշխատելուց հրաժարված արևմտյան ընկերությունները մեծ ճնշման տակ են գնացել նման քայլի, սակայն Ռուսաստանը կլուծի Արևմուտքի կողմից իր համար ստեղծվող տնտեսական բոլոր խնդիրները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 14–րդ օրը։
Լրահոս
0