https://arm.sputniknews.ru/20220309/rd-pny-hajtnel-e-ukrainajic-zhamketajin-zintsarajvoghnerin-durs-berelu-masin-39567122.html
ՌԴ ՊՆ–ն հայտնել է Ուկրաինայից ժամկետային զինծառայողներին դուրս բերելու մասին
ՌԴ ՊՆ–ն հայտնել է Ուկրաինայից ժամկետային զինծառայողներին դուրս բերելու մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայում ռազմական գործողություններին ժամկետային զինծառայողներին մասնակցությունը կանխելու... 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T18:38+0400
2022-03-09T18:38+0400
2022-03-09T19:35+0400
ռուսաստան
զինծառայող
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534220_0:0:1625:915_1920x0_80_0_0_c8c4af7a51529fbf1f7ad11ed164f83b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողների մասնակցության փաստերի բացահայտման մասին։ՌԴ պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր` մարտի 9-ին, պարզաբանել է, որ գրեթե բոլոր ժամկետային զինծառայողներն արդեն տեղափոխվել են ռուսական տարածք։Գեներալ–մայորը հայտնել է, որ նյութատեխնիկական առաջադրանքներ կատարող ստորաբաժանումներից մեկը հարձակման է ենթարկվել ազգային գումարտակի դիվերսիոն խմբի կողմից։Անդրադառնալով հատուկ գործողության արդյունքներին՝ Կոնաշենկովն ասել է, որ մինչ այժմ ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ։ Շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90%-ը, որտեղ տեղակայված է ռազմական ավիացիայի հիմնական կազմը։Ըստ Կոնաշենկովի` ռուսական բանակին հաջողվել է մեծապես չեզոքացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը, ինչը, նրա մեկնաբանմամբ, արդեն «կիզակետային բնույթ է կրում» և ուկրաինական օդուժը չի կարող էապես հակազդել ռուսական ավիացիային։Մասնավորապես ոչնչացվել է Ուկրաինայի 137 զենիթահրթիռային համակարգ, ինչը կազմում է հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ավելի քան 90%-ը։ Հատուկ գործողության ընթացքում ցամաքում և օդում ոչնչացվել է 89 ուկրաինական մարտական ինքնաթիռ և 57 ուղղաթիռ։ Առաջին և երկրորդ կարգի ուկրաինացի օդաչուներ գործնականում չեն մնացել։Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Լեհաստանի օդային տարածքում հերթապահում են ամերիկյան E-3A ինքնաթիռները, որոնք օդային իրավիճակի մասին տեղեկություններ են փոխանցում ուկրաինական կողմին։ Չնայած դրան` ՊՆ-ն արձանագրել է ուկրաինական մարտական ինքնաթիռների թռիչքի ընդամենը մի քանի փորձ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534220_88:0:1489:1051_1920x0_80_0_0_b337c1dcbb5843093149a665885e3030.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, զինծառայող, իգոր կոնաշենկով
ռուսաստան, զինծառայող, իգոր կոնաշենկով
ՌԴ ՊՆ–ն հայտնել է Ուկրաինայից ժամկետային զինծառայողներին դուրս բերելու մասին
18:38 09.03.2022 (Թարմացված է: 19:35 09.03.2022) Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայում ռազմական գործողություններին ժամկետային զինծառայողներին մասնակցությունը կանխելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողների մասնակցության փաստերի բացահայտման մասին։
ՌԴ պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր` մարտի 9-ին, պարզաբանել է, որ գրեթե բոլոր ժամկետային զինծառայողներն արդեն տեղափոխվել են ռուսական տարածք։
Գեներալ–մայորը հայտնել է, որ նյութատեխնիկական առաջադրանքներ կատարող ստորաբաժանումներից մեկը հարձակման է ենթարկվել ազգային գումարտակի դիվերսիոն խմբի կողմից։
«Մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ ժամկետային, գերեվարվել են, այժմ համալիր միջոցառումներ են իրականացվում ժամկետային զինծառայողներին մարտական տարածքներ ուղարկելու դեպքերը կանխելու և գերեվարված զինծառայողներին ազատ արձակելու ուղղությամբ,- ասել է նա։
Անդրադառնալով հատուկ գործողության արդյունքներին՝ Կոնաշենկովն ասել է, որ մինչ այժմ ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ։ Շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90%-ը, որտեղ տեղակայված է ռազմական ավիացիայի հիմնական կազմը։
Ըստ Կոնաշենկովի` ռուսական բանակին հաջողվել է մեծապես չեզոքացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը, ինչը, նրա մեկնաբանմամբ, արդեն «կիզակետային բնույթ է կրում» և ուկրաինական օդուժը չի կարող էապես հակազդել ռուսական ավիացիային։
Մասնավորապես ոչնչացվել է Ուկրաինայի 137 զենիթահրթիռային համակարգ, ինչը կազմում է հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ավելի քան 90%-ը։ Հատուկ գործողության ընթացքում ցամաքում և օդում ոչնչացվել է 89 ուկրաինական մարտական ինքնաթիռ և 57 ուղղաթիռ։ Առաջին և երկրորդ կարգի ուկրաինացի օդաչուներ գործնականում չեն մնացել։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Լեհաստանի օդային տարածքում հերթապահում են ամերիկյան E-3A ինքնաթիռները, որոնք օդային իրավիճակի մասին տեղեկություններ են փոխանցում ուկրաինական կողմին։ Չնայած դրան` ՊՆ-ն արձանագրել է ուկրաինական մարտական ինքնաթիռների թռիչքի ընդամենը մի քանի փորձ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին
հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։