https://arm.sputniknews.ru/20220309/rd-pn-n-nerkajacrel-e-pvokhgndapet-andranik-gasparjani-skhranqnery-39538453.html
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի սխրանքները
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի սխրանքները
Sputnik Արմենիա
Բրիգադի հրամանատարը թույլ չի տվել, որ հակառակորդը ճեղքի պաշտպանությունը, իսկ մարտերի ընթացքում ստորաբաժանումը տեխնիկայի 23 միավոր է ոչնչացրել։ 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T12:15+0400
2022-03-09T12:15+0400
2022-03-09T12:16+0400
ռուսաստան
ուկրաինա
հայ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39234853_0:1:3072:1729_1920x0_80_0_0_5599975b59fbaac28830e3d0320464cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի հերոսական դրվագ է ներկայացրել` պատմելով Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում ռուսաստանցի զինվորականների կողմից ցուցաբերած քաջության ու արիության մասին։Այսպես, առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանն իրեն վստահված միավորման հետ Խերսոնի մարզում կարողացել է գրավել գետի վրայով անցնող կամուրջը։Իսկ Չեռնիգովի մարզում ընթացող մարտերի ժամանակ մարտական մեքենայի նշանառու–օպերատոր, սերժանտ Սերգեյ Գուբարյովը մարտի 4-ին առաջիններից մեկն էր մարտի բռնվել ստորաբաժանման ուղղությամբ կրակ բացած ուկրաինացի ազգայնականների հետ։ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգից արձակած կրակով ճնշել է հակառակորդի հրետանային և ականանետային հաշվարկները, ոչնչացրել սպառազինության և ռազմական տեխնիկայի 14 միավոր, ինչպես նաև ավելի քան 40 ազգայնականի։ Գուբարյովի գործողությունները թույլ են տվել առանց կորստի ժամանակին իրականացնել ստորաբաժանման տեղափոխումը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 14–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39234853_341:0:3072:2048_1920x0_80_0_0_22ecae65ee12fddd81c401d359f76eee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, հայ, զինծառայող
ռուսաստան, ուկրաինա, հայ, զինծառայող
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի սխրանքները
12:15 09.03.2022 (Թարմացված է: 12:16 09.03.2022) Բրիգադի հրամանատարը թույլ չի տվել, որ հակառակորդը ճեղքի պաշտպանությունը, իսկ մարտերի ընթացքում ստորաբաժանումը տեխնիկայի 23 միավոր է ոչնչացրել։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի հերոսական դրվագ է ներկայացրել` պատմելով Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում ռուսաստանցի զինվորականների կողմից ցուցաբերած քաջության ու արիության մասին։
Այսպես, առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանն իրեն վստահված միավորման հետ Խերսոնի մարզում կարողացել է գրավել գետի վրայով անցնող կամուրջը։
3 օրվա ընթացքում, գտնվելով գերազանցող ուժերի շրջապատման մեջ և մասսայական ավիահարվածների և հրետակոծությունների ենթարկվելով, Գասպարյանի բրիգադը թույլ չի տվել հակառակորդին ճեղքել սահմանագիծը։ Հետ է մղվել 9 գրոհ, ոչնչացվել` զրահատեխնիկայի 23 միավոր։
Իսկ Չեռնիգովի մարզում ընթացող մարտերի ժամանակ մարտական մեքենայի նշանառու–օպերատոր, սերժանտ Սերգեյ Գուբարյովը մարտի 4-ին առաջիններից մեկն էր մարտի բռնվել ստորաբաժանման ուղղությամբ կրակ բացած ուկրաինացի ազգայնականների հետ։
ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգից արձակած կրակով ճնշել է հակառակորդի հրետանային և ականանետային հաշվարկները, ոչնչացրել սպառազինության և ռազմական տեխնիկայի 14 միավոր, ինչպես նաև ավելի քան 40 ազգայնականի։ Գուբարյովի գործողությունները թույլ են տվել առանց կորստի ժամանակին իրականացնել ստորաբաժանման տեղափոխումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 14–րդ օրը։