https://arm.sputniknews.ru/20220309/putinn-u-shvolcy-qnnarkel-en-ukrainaji-het-banakcutjunneri-3-rd-puli-ardjunqnery-39571746.html
Պուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլի արդյունքները
Պուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլի արդյունքները
Sputnik Արմենիա
Երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների իրադրության հումանիտար ասպեկտներին: 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T20:00+0400
2022-03-09T20:00+0400
2022-03-09T20:01+0400
վլադիմիր պուտին
օլաֆ շոլց
գերմանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38728876_0:362:2848:1964_1920x0_80_0_0_4dd8813f2af80374676692622ff5ca29.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայի թեման: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ իրադրության զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական-դիվանագիտական ջանքերի տարբերակները, մասնավորապես՝ Կիևի իշխանությունների ներկայացուցիչների հետ ռուսական պատվիրակության բանակցությունների երրորդ փուլի արդյունքները», - ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների իրադրության հումանիտար ասպեկտներին:Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների մասին, որոնք ուղղված են մարտական բախումների շրջաններից խաղաղ բնակիչների տարհանմանը և ազգայնական խմբավորումների գրոհայինների կողմից մարդկանց անվտանգ տարհանումը խոչընդոտելու փորձերին:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38728876_54:0:2783:2047_1920x0_80_0_0_f5031798dbea03c3f60c01f4364b0c4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, օլաֆ շոլց, գերմանիա
վլադիմիր պուտին, օլաֆ շոլց, գերմանիա
Պուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլի արդյունքները
20:00 09.03.2022 (Թարմացված է: 20:01 09.03.2022) Երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների իրադրության հումանիտար ասպեկտներին:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայի թեման: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ իրադրության զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական-դիվանագիտական ջանքերի տարբերակները, մասնավորապես՝ Կիևի իշխանությունների ներկայացուցիչների հետ ռուսական պատվիրակության բանակցությունների երրորդ փուլի արդյունքները», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների իրադրության հումանիտար ասպեկտներին:
Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների մասին, որոնք ուղղված են մարտական բախումների շրջաններից խաղաղ բնակիչների տարհանմանը և ազգայնական խմբավորումների գրոհայինների կողմից մարդկանց անվտանգ տարհանումը խոչընդոտելու փորձերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին
հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։