https://arm.sputniknews.ru/20220309/petq-e-tshanachel-de-faktvo-ev-de-jurepeskvovy-ghrimi-masin-39557436.html
«Պետք է ճանաչել դե ֆակտո և դե յուրե». Պեսկովը՝ Ղրիմի մասին
«Պետք է ճանաչել դե ֆակտո և դե յուրե». Պեսկովը՝ Ղրիմի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է, ձևակերպված է և ուկրաինացի բանակցողներն... 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T16:08+0400
2022-03-09T16:08+0400
2022-03-09T16:17+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
ուկրաինա
ղրիմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480371_0:0:1280:721_1920x0_80_0_0_69a8b4b7270c5a9ce7704056bc606a76.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլերի շուտափույթ անցկացման և ուկրաինացի բանակցողների հետ շփումների հարցում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման են հասել քաղաքացիների տարհանման, մթերքի և դեղորայքի մատակարարման համար հումանիտար միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ, սակայն հումանիտար միջանցքները լիարժեք չեն գործում:Այս համատեքստում նա կարևոր է համարել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի՝ Թուրքիայում կայանալիք հանդիպումը։«Արտգործնախարարների հանդիպումը բանակցային գործընթացի շատ կարևոր շարունակությունն է։ Առաջ չընկնենք, սպասենք բուն հանդիպմանը»,-ասել է Պեսկովը։Նա տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ լարված աշխատանքային գրաֆիկ ունի, մարտի 9-ին պետության ղեկավարը մի շարք միջազգային հեռախոսազրույցներ կունենա:«Հեռախոսային դիվանագիտությունը շարունակվում է և շատ ակտիվ կերպով։ Այսօր մի շարք հեռախոսազրույցներ են նախատեսված»,-ասել է Պեսկովը։Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցի քննարկման հնարավորության մասին:«Մանրամասների մասին, իհարկե, ավելի լավ է ուկրաինական կողմին հարցնել, ամեն դեպքում դա Ուկրաինայի նախագահի հայտարարությունն է եղել։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, այն հայտնի է։ Դրա մասին արդեն բազմիցս իրազեկվել են թե՛ ուկրաինական կողմը, թե՛ մեր նախագահի բազմաթիվ զրուցակիցները՝ եվրոպական և այլ պետությունների ղեկավարները»,-ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։Պեսկովն ընդգծել է, որ «Ղրիմը Ռուսաստանի շրջան է, դա պետք է ճանաչել դե ֆակտո և դե յուրե, իսկ ինչ վերաբերում է ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին՝ դրանք սուվերեն պետություններ են»։Ո՞վ կտա այդ երաշխիքները. Զախարովան` Ուկրաինայում կենսաբանական զենք մշակելու մասին.Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահՎլադիմիրՊուտինըհայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի3-ինԲրեստիշրջանում:Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
ուկրաինա
ղրիմ
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480371_143:0:1280:853_1920x0_80_0_0_5dd03c70753a99f985629a8222ed681a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, ղրիմ, դոնբաս
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, ղրիմ, դոնբաս
«Պետք է ճանաչել դե ֆակտո և դե յուրե». Պեսկովը՝ Ղրիմի մասին
16:08 09.03.2022 (Թարմացված է: 16:17 09.03.2022) Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է, ձևակերպված է և ուկրաինացի բանակցողներն իրազեկված են այդ մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլերի շուտափույթ անցկացման և ուկրաինացի բանակցողների հետ շփումների հարցում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման են հասել քաղաքացիների տարհանման, մթերքի և դեղորայքի մատակարարման համար հումանիտար միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ, սակայն հումանիտար միջանցքները լիարժեք չեն գործում:
«Ռուսական կողմը պահպանել և պահպանում է իր շահագրգռվածությունը բանակցությունները շարունակելու հարցում։ Ռուսական դիրքորոշումը միանգամայն հասկանալի է, առավելագույնս հստակ ձևակերպված է և Ուկրաինայի բանակցողներն իրազեկված են այդ մասին: Մենք շահագրգռված ենք նոր փուլերի շուտափույթ անցկացման հարցում այնքանով, որքանով ուկրաինացի բանակցողները պատրաստ կլինեն դրան», - ասել է Պեսկովը։
Այս համատեքստում նա կարևոր է համարել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի՝ Թուրքիայում կայանալիք հանդիպումը։
«Արտգործնախարարների հանդիպումը բանակցային գործընթացի շատ կարևոր շարունակությունն է։ Առաջ չընկնենք, սպասենք բուն հանդիպմանը»,-ասել է Պեսկովը։
Նա տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ լարված աշխատանքային գրաֆիկ ունի, մարտի 9-ին պետության ղեկավարը մի շարք միջազգային հեռախոսազրույցներ կունենա:
«Հեռախոսային դիվանագիտությունը շարունակվում է և շատ ակտիվ կերպով։ Այսօր մի շարք հեռախոսազրույցներ են նախատեսված»,-ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցի քննարկման հնարավորության մասին:
«Մանրամասների մասին, իհարկե, ավելի լավ է ուկրաինական կողմին հարցնել, ամեն դեպքում դա Ուկրաինայի նախագահի հայտարարությունն է եղել։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, այն հայտնի է։ Դրա մասին արդեն բազմիցս իրազեկվել են թե՛ ուկրաինական կողմը, թե՛ մեր նախագահի բազմաթիվ զրուցակիցները՝ եվրոպական և այլ պետությունների ղեկավարները»,-ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Պեսկովն ընդգծել է, որ «Ղրիմը Ռուսաստանի շրջան է, դա պետք է ճանաչել դե ֆակտո և դե յուրե, իսկ ինչ վերաբերում է ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին՝ դրանք սուվերեն պետություններ են»։
.Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահՎլադիմիրՊուտինըհայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի3-ինԲրեստիշրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին
հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։