https://arm.sputniknews.ru/20220309/pbn-hastatec-khnushinaki-ughghutjamb-krakel-en-manramasner-39559201.html
ՊԲ–ն հաստատեց` Խնուշինակի ուղղությամբ կրակել են. մանրամասներ
ՊԲ–ն հաստատեց` Խնուշինակի ուղղությամբ կրակել են. մանրամասներ
Sputnik Արմենիա
Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։ 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T16:29+0400
2022-03-09T16:29+0400
2022-03-09T16:36+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
կրակոց
մարտունի
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/10/25775294_0:85:1600:985_1920x0_80_0_0_f114f3cea9e03a33112013e63a0204c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Այսօր, ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Համացանցում տարածված լուրերը քիչ առաջ հաստատեց Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։Տեղեկացվում է, որ արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այսօր Արցախի ՊԲ–ն հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։
լեռնային ղարաբաղ
մարտունի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/10/25775294_88:0:1512:1068_1920x0_80_0_0_a8a4d052ca017904ec331d99c6765281.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, կրակոց, մարտունի, ադրբեջան
արցախ, լեռնային ղարաբաղ, կրակոց, մարտունի, ադրբեջան
ՊԲ–ն հաստատեց` Խնուշինակի ուղղությամբ կրակել են. մանրամասներ
16:29 09.03.2022 (Թարմացված է: 16:36 09.03.2022) Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Այսօր, ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Համացանցում տարածված լուրերը քիչ առաջ հաստատեց Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը ականանետից կրակոցներ է արձակել Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հետո Մարտունուց
Sputnik Արմենիային հստակեցրին, որ կրակոցները Մարտունի քաղաքի ուղղությամբ չեն եղել, այլ հարակից` Խնուշինակ գյուղի այգիների ուղղությամբ։
Այսօր
Արցախի ՊԲ–ն հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։