00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարմնամարզության աշխարհի գավաթի 4–րդ փուլը կանցկացվի Բաքվում. Հայաստանը չի մասնակցի

© Sputnik / Alexey Filippov / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Բաժանորդագրվել
ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը վստահ է, որ հայ մարմնամարզիկները լավագույն եռյակում կլինեն նույնիսկ 4–րդ փուլին չմասնակցելու դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումների 4–րդ փուլը կանցկացվի Բաքվում, Հայաստանի թիմը չի մասնակցի։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել
Նրա խոսքով` առաջին անգամ է, որ Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումներին երկիրը պետք է միավորներ հավաքի, որպեսզի կարողանա մասնակցել Մարմնամարզության աշխարհի առաջնությանը։
«Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումներն անցկացվում են 4 փուլով։ Հայաստանը երկու փուլին արդեն իսկ մասնակցել է և լավ սրդյունքներ է գրանցել։ Երրորդ փուլը տեղի կունենա մարտի 15–ին` Կահիրեում, որին կմասնակցենք, իսկ չորրորդ փուլը տեղի կունենա Բաքվում, որին չենք մասնակցի»,–ասաց Սերոբյանը։
Նրա խոսքով` առաջին երկու փուլում ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամներ, մարմնամարզության աշխարհի գավաթի մրցանակակիրներ Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանն արդեն իսկ համապատասխան միավորներ հավաքել են։
«Այս պահին մեր տղաները առաջին տեղում են և վստահ եմ, որ չորրորդ փուլի չմասնակցելու պարագայում անգամ կլինեն լավագույն եռյակում»,–ասաց նա։
Հիշեցնենք` մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում առաջին հորիզոնականն էր զբաղեցրել հենացատկեր վարժությունում:
Դավթյանը 14.983 միավոր էր վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ էր նվաճել օղակներ վարժությունում:
Հայ մարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթում
Դոհայում մեկնարկած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը եզրափակիչ անցավ նժույգթափերում: Նա լավագույն արդյունքը ցույց տվեց որակավորման փուլում՝ 14.600 միավորով գրավելով առաջին հորիզոնականը:
Օղակներ վարժությունում էլ եզրափակիչ դուրս եկան Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Վահագն Դավթյանը որակավորման փուլն ավարտեց առաջին հորիզոնականում (14.700 միավոր), նրան հաջորդեց Արթուր Ավետիսյանը՝ 14.633 միավորով:
Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվել է փետրվարի 28-ից մարտի 6-ը: Հաջորդ մրցաշարը մարտի 13-20-ին տեղի կունենա Կահիրեում:
Լրահոս
0