00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա». Նիկոլ Փաշինյանը Փարիզ է հասել

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի նախագահը մարտի 3-ին հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում Փաշինյանին հրավիրել էր Փարիզ։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը:
Նշենք, որ ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք` Ֆրանսիայի նախագահը մարտի 3-ին հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում Փաշինյանին հրավիրել էր Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին:
Լրահոս
0