https://arm.sputniknews.ru/20220309/germanian-ukrainajin-kvortsanichner-chi-tramadri-shvolc-39566905.html
Գերմանիան Ուկրաինային կործանիչներ չի տրամադրի. Շոլց
Գերմանիան Ուկրաինային կործանիչներ չի տրամադրի. Շոլց
Sputnik Արմենիա
Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ ֆինանսական մեծ աջակցություն են տրամադրել և շարունակում են տրամադրել Ուկրաինային։ 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T18:35+0400
2022-03-09T18:35+0400
2022-03-09T18:36+0400
օլաֆ շոլց
գերմանիա
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38729208_0:117:1600:1017_1920x0_80_0_0_a7884eaddbe4866c13a24098060043be.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Գերմանիան շարունակում է ֆինանսապես աջակցել Ուկրաինային, սակայն ռազմական ինքնաթիռներ չի տրամադրելու։ Այդ մասին Բեռլինում ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով հարցին, աջակցո՞ւմ են արդյոք Լեհաստանից Ուկրաինա ՄԻԳ-29 կործանիչներ ուղարկելու գաղափարին և պատրա՞ստ են դրա համար ռազմակայան տրամադրել Ռամշտայնում:Նրա խոսքով` պետք է որոշեն, թե կոնկրետ ինչ են անում և հստակ է մեկ բան` որևէ կործանիչ չեն տրամադրելու Ուկրաինային։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 14–րդ օրը։
գերմանիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38729208_69:0:1561:1119_1920x0_80_0_0_eb3d45004965c3d959334bc93d4d8248.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օլաֆ շոլց, գերմանիա, ուկրաինա
օլաֆ շոլց, գերմանիա, ուկրաինա
Գերմանիան Ուկրաինային կործանիչներ չի տրամադրի. Շոլց
18:35 09.03.2022 (Թարմացված է: 18:36 09.03.2022) Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ ֆինանսական մեծ աջակցություն են տրամադրել և շարունակում են տրամադրել Ուկրաինային։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Գերմանիան շարունակում է ֆինանսապես աջակցել Ուկրաինային, սակայն ռազմական ինքնաթիռներ չի տրամադրելու։ Այդ մասին Բեռլինում ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով հարցին, աջակցո՞ւմ են արդյոք Լեհաստանից Ուկրաինա ՄԻԳ-29 կործանիչներ ուղարկելու գաղափարին և պատրա՞ստ են դրա համար ռազմակայան տրամադրել Ռամշտայնում:
«Մենք աջակցություն ենք տրամադրել Ուկրաինային, մասնավորապես, ֆինանսական օգնության մասին է խոսքը, որը սկսել ենք տրամադրել դեռ տարիներ առաջ ուկրաինական տնտեսության կայունության ամրապնդման համար։ Մենք մեր աջակցությունը շարունակում ենք հիմա` ճգնաժամի օրերին։ Բացի այդ, մենք մարդասիրական ջանքեր ենք գործադրել, տրամադրել ենք բոլոր հնարավոր ռազմական բեռները, և ինչպես գիտեք, առանձին զենք, որի մասին մենք տեղեկացրել ենք»,–ասել է Շոլցը։
Նրա խոսքով` պետք է որոշեն, թե կոնկրետ ինչ են անում և հստակ է մեկ բան` որևէ կործանիչ չեն տրամադրելու Ուկրաինային։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 14–րդ օրը։