00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպական խորհրդարանում քննարկվելու է Արցախի մշակութային հուշարձանների ոչնչացման հարցը

Եվրախորհրդարան - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Բաժանորդագրվել
Բանաձևում հիշեցվում է, որ Իլհամ Ալիևը խոստացել է «հայկական եկեղեցիների վրայից հեռացնել հայերեն արձանագրությունները»։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Վաղը` մարտի 10-ին, Եվրոպական խորհրդարանում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցը։
Ըստ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված օրակարգի` քննարկումը նախանշված է տեղական ժամանակով 09։00-13։00–ը։
Քննարկման առանցքում «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացում» վերտառությամբ բանաձևն է, որի նախագծում նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 հուշարձան, հիմնականում` հայկական։
Պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից միտումնավոր վնասներ են հասցվել հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ հուշարձանների, մասնավորապես՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարին, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո ավերվել են բազմաթիվ գերեզմանատներ ու այլ եկեղեցիներ` ինչպիսիք են Մեխակավան քաղաքի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին և Մատաղիս գյուղի Սբ. Եղիշե եկեղեցիները։
Բանաձևում հիշեցվում է, որ Իլհամ Ալիևը «խոստացել է հեռացնել հայերեն արձանագրությունները» հայկական եկեղեցիների վրայից, ինչը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևով, ռազմական հանցագործություն է, որի հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Ադրբեջանի կողմից մշակվում է հայկական մշակութային ժառանգությունը «կովկասյան ալբանական» ժառանգությամբ փոխարինելու` քարոզչական հայտնի պատմություն, որը մերժվում է հիմնական պատմաբանների կողմից։ 2022 թվականի փետրվարին Ադրբեջանը ստեղծել է աշխատանքային խումբ, որի խնդիրն է «վերացնել հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը»»,– ասվում է բանաձևում։
Բանաձևում խստորեն դատապարտվում է հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ վնասումն ու ոչնչացումը, և Ադրբեջանին կոչ է արվում հարգել և պաշտպանել այդ մշակութային ժառանգությունը։
«Դատապարտում ենք նոր աշխատանքային խմբի ստեղծումը, որին հանձնարարված է «ջնջել ֆիկտիվ գրությունները» Լեռնային Ղարաբաղի կրոնական կամ պատմական հուշարձաններից` իր վերահսկողության տակ գտնվող հատվածում, որպես հարևան ժողովրդի մշակութային ժառանգության ապօրինի թալան՝ նրանց պատմական հիշողությունից զրկելու համար»,– գրված է բնաձևում։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի նկատմամբ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ժամանակավոր միջոցներ էր կիրառել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին։
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
Այդուհանդերձ, բանաձևում միաժամանակ նշվում է, որ արցախյան առաջին պատերազմում «Ադրբեջանը ստիպված է եղել տուժել սեփական ժառանգության վատթարացումից»։
Որպես օրինակ են բերվում Աղդամն ու Ֆիզուլին։ «Հայաստանի կողմից Ադրբեջանին վերադարձրած տարածքների, մասնավորապես Աղդամի և Ֆուզուլիի գրեթե տոտալ ավերածություններն ու թալանը»,– գրված է բանաձևում։
Բանաձևում նաև Ադրբեջանի առջև պահանջ է դրվում ՅՈւՆԵՍԿՕ-ին ու այլ միջազգային մասնագիտական կառույցներին հնարավորություն տալ մուտք գործելու իր վերահսկողության տակ գտնվող տարածքների մշակութային ժառանգության վայրեր` դրանցում գույքագրում իրականացնելու ու դրանց պաշտպանությունն ապահովելու համար։
Մշակույթից զատ, բանաձևի վերջին կետերում անդրադարձ է արվում նաև գերիների հարցին։ Ադրբեջանին կոչ է արվում խուսափել մարդկային կյանքերի հետագա կորուստներից և հիշեցվում, որ ռազմագերիների ազատ արձակումը իրավական պարտավորություն է։
«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ
Բացի այդ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է առաջնորդվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և հիմնված լինի նրանց 2009 թվականի հիմնարար սկզբունքների վրա` ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ԵԱՀԿ 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտին համապատասխան։
Լրահոս
0