00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպական երկու միգրացիոն ճգնաժամ՝ «լավ» փախստականներ, «վատ» փախստականներ

© Photo : Правительство РФՈւկրաինացի փախստականներ
Ուկրաինացի փախստականներ - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Ուկրաինացի փախստականներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այսքան ներգաղթյալ՝ ընդամենը 10 օրում, Եվրոպան դեռ երբեք չէր տեսել։ ՄԱԿ-ի տվյալներով` Ուկրաինայից եկած փախստականների թիվն արդեն գերազանցել է երկու միլիոնը, և որոշ մասնագետների կարծիքով, կարող է հասնել ֆանտաստիկ ցուցանիշի՝ 7 միլիոնի։
Հաստատ հիշում եք, որ ներգաղթյալների աննախադեպ հոսք դեպի բարգավաճ Եվրոպա եղել է նաև 7 տարի առաջ, երբ թուրքերը՝ վերջնականապես հասկանալով, որ Եվրամիության դռները իրենց առջև փակ են մնալու երկար տարիներ, պարզապես վրեժ լուծեցին եվրոպացիներից՝ սիրիական քաղաքացիական պատերազմից տուժած փախստականների համար բացելով դեպի Եվրոպա սահմանները ։ Բայց այն ժամանակ իրավիճակը բոլորովին այլ էր։ Թուրքիան մեծ հաճույքով ազատվում էր փախստականների բեռից, Եվրոպան սարսափած էր։
Եվրոպական երկու միգրացիոն ճգնաժամ՝ «լավ» փախստականներ, «վատ» փախստականներ
Այժմ ուկրաինական ընտանիքների ամենամեծ պրոբլեմը ոչ թե Եվրոպա մտնելն է, այլ սեփական երկիրը լքելը։ Ուկրաինացի լրագրող Յանան, որը փախստականների հետ միասին փորձել է անցնել Մոլդովա, պատմում է, որ անցակետի մոտ ավտոմեքենաների հսկայական՝ 40-կիլոմետրանոց հերթ էր գոյացել, և ժամերով ոչ մի շարժ չկար։ Պատճառն այն է, որ Ուկրաինայի իշխանությունները արգելել են 18-ից մինչև 60 տարեկան բոլոր տղամարդկանց դուրս գալ երկրից, քանզի նրանք զորակոչային տարիքի են, և ցանկացած պահի պաշտպանության նախարարի հրամանով կարող են հայտնվել գործող բանակում։ Այնինչ, վկայում է լրագրողը, հերթում կանգնած գրեթե յուրաքանչյուր մեքենայում այդ տարիքի տղամարդ կար, որը շատ երկար վիճում էր սահմանապահների հետ՝ փորձելով ապացուցել, որ ինքը ինչ-ինչ պատճառով իրավունք ունի դուրս գալու երկրից։ Այս փորձերն, իհարկե, զուր էին, բայց հենց դրանց պատճառով հերթը գործնականում չէր շարժվում։
Սակայն եթե փախստականները՝ հիմնականում կանայք, ծերերը և երեխաները, կարողացան հաղթահարել անցակետերը, Եվրոպայում նրանց բավական լավ են դիմավորում, անմիջապես՝ հաշված րոպեների ընթացքում, տրամադրում են փախստականի կարգավիճակ և հայտնում, որ կշնորհեն նաև Եվրամիության ցանկացած երկրում երեք տարի շարունակ ապրելու և աշխատելու իրավունք։ Ճիշտ է՝ ոչ բոլորին։
Օրինակ` Նիգերիայի նախագահի աշխատակազմը բողոքել էր, որ թույլ չեն տվել Լեհաստան մտնել նիգերիացի տասնյակ ուսանողների, որոնք ստիպված են եղել վերադառնալ Ուկրաինա։ Վարշավան դա հերքում է։ Բայց միևնույն է` այս ամեննը իրավապաշտպաններին առիթ է տալիս համեմատություններ անելու՝ ինչո՞ւ է եվրոպացիների վերաբերմունքն ուկրաինացի փախստականների հանդեպ այժմ այդքան ակնհայտորեն տարբերվում գրեթե թշնամական այն վերաբերմունքից, որին արժանացան սիրիացի փախստականները յոթ տարի առաջ։
Հիշեցնեմ, որ օրինակ, Հունգարիայի ղեկավար Վիկտոր Օրբանն այն ժամանակ հրապարակավ ասում էր. «Մահմեդականներն ուղղակի ուզում են գրավել մեր երկիրը»։ Իհարկե, կարող եք հակադարձել, որ Օրբանը հայտնի է իր ծայրահեղական արտահայտություններով, բայց ախր Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ կոչ էր անում բոլոր փախստականներին առնվազն 18 ամիս պարտադիր պահել հատուկ ճամբարներում։ Ավելին, Եվրամիության անդամ երկրները սկսեցին պատնեշներ կառուցել միմյանց սահմաններին՝ անտեսելով այն հանգամանքը, որ իրենց ստորագրած Շենգենյան համաձայնագրի հիմնական նպատակը հենց միմյանց միջև սահմանների վերացումն է եղել։ Իսկ երբ Բրյուսելը փախստականներին ապաստան տալու պարտադիր քվոտաներ սահմանեց, որոշ երկրներ պարզապես ըմբոստացան և չընդունեցին ընդհանրապես ոչ մի ներգաղթյալի։ Հիմա շատերը հարցնում են՝ բայց չէ՞ որ թե՛ հասարակ սիրիացին, թե՛ հասարակ ուկրաինացին հավասարապես տուժել են ռազմական գործողություններից՝ ինչո՞ւ են նրանց նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառվում։ Եվրոպան համեստորեն լռում է։
Սակայն սա նույնպես իրողություն է՝ որքան էլ բարյացակամ լինի Արևմուտքի վերաբերմունքը, դժգոհությունները չեն վերանում։ Ուկրաինայի ղեկավարությունը գանգատվում է, որ իրենց անմիջապես չեն ընդունում Եվրամիություն և ՆԱՏՕ, իսկ շարքային փախստականը զարմանում է՝ բա ինչո՞ւ ինձ ու ընտանիքիս Կանադա չեք ուղարկում։ Այո-այո, լեհ կամավորներից մեկը պատմել է. «Ամեն ինչով օգնեցինք այդ ընտանիքին, ու հանկարծ լսեցինք՝ բա ե՞րբ եք մեզ տեղափոխելու Կանադա։ Հարցրի՝ որքա՞ն փող ունեք, ասացին 400 դոլար։ Ասում եմ՝ բա 400 դոլարով ինչպե՞ս եք ողջ ընտանիքով գնալու Կանադա։ Ընտանիքի անդամներից մեկն էլ թե՝ բայց դուք պարտավոր եք օգնել, չէ՞ որ մենք փախստական ենք»։
Ախր տեղյակ չի այս ընտանիքը, որ Արցախից ու շրջակա շրջաններից տեղահանված մեր հայրենակիցները` նույն փախստականները, պարբերաբար հավաքվում են Հայաստանի կառավարության դիմաց ու ապարդյուն խնդրում, որ իշխանությունները հոգան իրենց թեկուզ նվազագույն կարիքները։ Իսկ դուք ասում եք՝ Կանադա։
Беженцы с подконтрольной ВСУ территории в районе Мариуполя  - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2022
Ինչի են բախվում ուկրաինացի փախստականները, երբ փորձում են հատել Եվրոպա տանող անցակետերը
Լրահոս
0