00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ Կոնգրեսում հետաձգել են ՌԴ–ից էներգակիրների ներմուծման արգելքի օրինագծի քվեարկությունը

© AP Photo / Manuel Balce CenetaԱՄՆ Կոնգրեսի շենքը
ԱՄՆ Կոնգրեսի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Բաժանորդագրվել
ԶԼՄ–ները հայտնում են, որ նշված օրինագծի տեքստը դեռ մշակվելու է։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Politico–ն հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի և Բելառուսի ու Ռուսաստանի հետ առևտրի սահմանափակման մասին օրինագծի քվեարկությունը տեղափոխել է չորեքշաբթի` մարտի 9–ը։
Պարբերականի տեղեկություններով` օրինագծի տեքստը դեռ մշակվում է։ Այն ենթադրում է, որ ամերիկյան կողմը պետք է միջոցներ ընդունի «առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի կարգավիճակի վերանայման», ինչպես նաև նոր պատժամիջոցներ մտցնելու նպատակով։
Ավելի վաղ սպասվում էր, որ քվերակությունը կանցկացվի մարտի 8–ին։ Այն չկայացավ, քանի որ հանրապետականներն առարկություններ ունեին. նրանք դժգոհում էին, որ օրինագծի տեքստում չի ներառվել այն դրույթը, որի համաձայն ԱՄՆ–ն դադարեցնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրային նորմալ հարաբերությունները։ Ինչպես նշվում է նյութում` նշված կետը չի ներառվել, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկզբում ցանկացել է քննարկել այդ հնարավորությունը դաշնակիցների հետ։
ԱՄՆ նախագահը մարտի 8–ին արդեն իսկ հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ՌԴ–ից էներգակիրների ներմուծումն ու նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 14–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Լրահոս
0