https://arm.sputniknews.ru/20220309/adrbejann-arshav-e-sksel-rus-khaghaghapahakan-araqelutjan-hramanatari-dem-abrahamjan-39547237.html
Ադրբեջանն արշավ է սկսել ռուս խաղաղապահական առաքելության հրամանատարի դեմ. Աբրահամյան
Ադրբեջանն արշավ է սկսել ռուս խաղաղապահական առաքելության հրամանատարի դեմ. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ քայլերը, որոնք անում է Ադրբեջանը, նպատակ ունեն հեղինակազրկել ռուսական դերակատարությունն Արցախում։ 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T13:04+0400
2022-03-09T13:04+0400
2022-03-09T13:06+0400
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
արցախ
տիգրան աբրահամյան
ադրբեջան
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737037_0:0:1600:901_1920x0_80_0_0_eb03190a39bf23c7843e7edac1f57b01.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ադրբեջանական քարոզչամեքենան արշավ է սկսել ռուս խաղաղապահական առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի դեմ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։Նշենք, որ ադրբեջանական մամուլում լուրեր են շրջանառվում, թե ռուս խաղաղախահներն իրենց գործառույթն ամբողջությամբ չեն իրականացնում, և ադրբեջանական կողմը դժգոհություն է հայտնում։Նրա խոսքով` քայլերը, որոնք անում է Ադրբեջանն այսօր, նպատակ ունեն հեղինակազրկել ռուսական դերակատարությունն Արցախում և Հարավային Կովկասում։ Սա, ըստ Աբրահամյանի, նշանակում է` որքան այս ճգնաժամը խորանա, այդքան հարձակումները ՌԴ–ի նկատմամբ, ավելանալու են։Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը գլխավորող գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:Այժմ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։Ադրբեջանցիները կրկին կրակել են Խրամորթ գյուղի վրա. խաղաղապահները տեղյակ են
ադրբեջան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737037_176:0:1596:1065_1920x0_80_0_0_f82c6bd87976c9979039dc334ff88551.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, արցախ, տիգրան աբրահամյան, ադրբեջան, ռուսաստան, ուկրաինա
խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, արցախ, տիգրան աբրահամյան, ադրբեջան, ռուսաստան, ուկրաինա
Ադրբեջանն արշավ է սկսել ռուս խաղաղապահական առաքելության հրամանատարի դեմ. Աբրահամյան
13:04 09.03.2022 (Թարմացված է: 13:06 09.03.2022) Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ քայլերը, որոնք անում է Ադրբեջանը, նպատակ ունեն հեղինակազրկել ռուսական դերակատարությունն Արցախում։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ադրբեջանական քարոզչամեքենան արշավ է սկսել ռուս խաղաղապահական առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի դեմ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ ադրբեջանական մամուլում լուրեր են շրջանառվում, թե ռուս խաղաղախահներն իրենց գործառույթն ամբողջությամբ չեն իրականացնում, և ադրբեջանական կողմը դժգոհություն է հայտնում։
«Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գործառույթներում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչից Ադրբեջանը կարող է օբյեկտիվ առումով դժգոհ լինել։ Այս ամենը պայմանավորված է ոչ թե ռուս խաղաղապահների ծառայության էֆեկտիվությամբ, այլ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` քայլերը, որոնք անում է Ադրբեջանն այսօր, նպատակ ունեն հեղինակազրկել ռուսական դերակատարությունն Արցախում և Հարավային Կովկասում։ Սա, ըստ Աբրահամյանի, նշանակում է` որքան այս ճգնաժամը խորանա, այդքան հարձակումները ՌԴ–ի նկատմամբ, ավելանալու են։
Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը գլխավորող գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Այժմ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։