https://arm.sputniknews.ru/20220309/adrbejanakan-hasarakutjuny-eghel-e-ev-hima-el-iren-drsevvorum-e-vorpes-hakarusakan-39560021.html
Ադրբեջանական հասարակությունը եղել է և հիմա էլ իրեն դրսևորում է որպես հակառուսական
Ադրբեջանական հասարակությունը եղել է և հիմա էլ իրեն դրսևորում է որպես հակառուսական
Sputnik Արմենիա
Ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեսանյութերին, որոնք վկայում են Ուկրաինայի կողմից ՌԴ–ի դեմ... 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T20:29+0400
2022-03-09T20:29+0400
2022-03-09T20:29+0400
ռադիո
պոդկաստ
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
ադրբեջանցի
ահաբեկիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39565412_0:0:1600:901_1920x0_80_0_0_20857e6ba8c533bcbde22bace5c23b57.jpg
Ջամալյան. Ադրբեջանական հասարակությունը եղել է և հիմա էլ իրեն դրսևորում է որպես հակառուսական
Sputnik Արմենիա
Ջամալյան. Ադրբեջանական հասարակությունը եղել է և հիմա էլ իրեն դրսևորում է որպես հակառուսական
Ադրբեջանական հասարակությունը եղել է և հիմա էլ իրեն դրսևորում է որպես հակառուսական, ինչը տարիների հետևողական քարոզչական մանիպուլյացիաների հետևանք է, և այս համատեքստում միանգամայն կանխատեսելի էր, որ Ադրբեջանից լինելու են ուկրաինական կողմում կռվելու պատրաստ ահաբեկչական տարրեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը։«Դժոխային ֆլեշմոբ». Զախարովան՝ եվրոպական երկրներում ռուսատյացության ալիքի մասինՆա հիշեցրեց, որ նախկինում «Իսլամական պետություն» ահաբեկչական միավորման կազմում եղել են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ և նրանց Մերձավոր Արևելք ուղարկելու գործընթացն անձամբ ղեկավարել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ Էյուբովը, նույնիսկ խոսվում էր իսլամական խմբավորման կազմում ադրբեջանական գումարտակի մասին, հետևաբար այդ կոնտինգենտը չի անհետացել, նրանք կռվել են հայկական կողմի դեմ 2016 և 2020 թվականներին տեղի ունեցած պատերազմների ժամանակ և հիմա էլ կռվում են ռուսների դեմ Ուկրաինայում։Ջամալյանի համոզմամբ` վերը նշվածն ավելի է ընդգծում այն հանգամանքը, որ հայ–ռուսական ռազմավարական դաշինքն այլընտրանք չունի, իսկ ինչ վերաբերում է վերջերս կնքված ռուս–ադրբեջանական դաշնակցային հռչակագրին, ապա Ջամալյանն ընդգծեց, որ դա ավելի շուտ ճարահատյալ քայլ է, այլ ոչ թե լիարժեք դաշինք։«Կրեմլում մեր գործընկերները շատ լավ տիրապետելով իրավիճակին, երբեք անկեղծորեն ռուս–ադրբեջանական դաշինքի հեռանկարին չեն հավատում, պարզապես ընթացիկ բարդ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան այնպիսին է, որ ռուսական կողմը ճարահատյալ գնացել է այդ քայլին` շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանից բառի բուն իմաստով դաշնակից կերտել հնարավոր չէ, քանզի ադրբեջանական պետական միավորն իր ծագումնաբանությամբ ու քաղաքականությամբ պանթուրքական և հակառուսական գլոբալ ծրագրի անքակտելի մասն է»,– մանրամասնեց ռազմական վերլուծաբանը։Ջամալյանի կարծիքով` ռուս–ադրբեջանական հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանի գործուն աջակցությունն Ուկրաինային վկայում է հենց այդ իրողության մասին։ Ըստ նրա`ահաբեկչական ռեսուրսի ուղարկումն Ուկրաինա անհնար է առանց Ադրբեջանի գործող իշխանության աջակցության և հավանության, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է ռուս–ադրբեջանական հռչակագրի կեղծ բնույթը և այս ամենից ռուսական կողմն, ըստ վերլուծաբանի, համապատասխան հետևություններ կանի։Թուրքիան Ղարաբաղից ավելի քան 2000 սիրիացի գրոհային է ուղարկել Ուկրաինա. ՌԻԱ ՆովոստիՆշենք, որ УНИАН ուկրաինական գործակալությունը Telegram ալիքում ցուցադրել է վարձկանների, որոնք իրենց անվանել են Ադրբեջանի քաղաքացիներ և հայտարարել, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։Մեկ այլ տեսահոլովակում ադրբեջանցի զինվորականը կոչով դիմում է Ուկրաինային, ցանկություն հայտնում կռվել Ռուսաստանի դեմ։Այնուհետև ադրբեջանցին ասում է, որ իր նման շատերը կան, որ պատրաստ են օգնել բարեկամ Ուկրաինային:
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39565412_0:0:1424:1068_1920x0_80_0_0_a6b1168595b0537019e3831d0f74df3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ադրբեջանցի, ահաբեկիչ, аудио
պոդկաստ, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ադրբեջանցի, ահաբեկիչ, аудио
Ադրբեջանական հասարակությունը եղել է և հիմա էլ իրեն դրսևորում է որպես հակառուսական
Ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեսանյութերին, որոնք վկայում են Ուկրաինայի կողմից ՌԴ–ի դեմ կռվող ադրբեջանցի զինյալների առկայության մասին։
Ադրբեջանական հասարակությունը եղել է և հիմա էլ իրեն դրսևորում է որպես հակառուսական, ինչը տարիների հետևողական քարոզչական մանիպուլյացիաների հետևանք է, և այս համատեքստում միանգամայն կանխատեսելի էր, որ Ադրբեջանից լինելու են ուկրաինական կողմում կռվելու պատրաստ ահաբեկչական տարրեր։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում «Իսլամական պետություն» ահաբեկչական միավորման կազմում եղել են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ և նրանց Մերձավոր Արևելք ուղարկելու գործընթացն անձամբ ղեկավարել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ Էյուբովը, նույնիսկ խոսվում էր իսլամական խմբավորման կազմում ադրբեջանական գումարտակի մասին, հետևաբար այդ կոնտինգենտը չի անհետացել, նրանք կռվել են հայկական կողմի դեմ 2016 և 2020 թվականներին տեղի ունեցած պատերազմների ժամանակ և հիմա էլ կռվում են ռուսների դեմ Ուկրաինայում։
«Ահաբեկչական ռեսուրսը լիուլի կա ոչ միայն Թուրքիայում, այլև Ադրբեջանում, որի գոյության գերնպատակներից մեկը հակառուսական տարբեր արկածախնդրություններին մասնակցելն է։ Այդուհանդերձ, այդ ահաբեկչական ռեսուրսը զգալիորեն կպակասի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում, առավել ևս, որ այն որևէ էական դերակատարում չունի ծավալվող իրադարձություններում և չի կարող բեկել արդեն իսկ կանխատեսելի զարգացումների ելքը»,– ասաց ռազմական վերլուծաբանը։
Ջամալյանի համոզմամբ` վերը նշվածն ավելի է ընդգծում այն հանգամանքը, որ հայ–ռուսական ռազմավարական դաշինքն այլընտրանք չունի, իսկ ինչ վերաբերում է վերջերս կնքված ռուս–ադրբեջանական դաշնակցային հռչակագրին, ապա Ջամալյանն ընդգծեց, որ դա ավելի շուտ ճարահատյալ քայլ է, այլ ոչ թե լիարժեք դաշինք։
«Կրեմլում մեր գործընկերները շատ լավ տիրապետելով իրավիճակին, երբեք անկեղծորեն ռուս–ադրբեջանական դաշինքի հեռանկարին չեն հավատում, պարզապես ընթացիկ բարդ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան այնպիսին է, որ ռուսական կողմը ճարահատյալ գնացել է այդ քայլին` շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանից բառի բուն իմաստով դաշնակից կերտել հնարավոր չէ, քանզի ադրբեջանական պետական միավորն իր ծագումնաբանությամբ ու քաղաքականությամբ պանթուրքական և հակառուսական գլոբալ ծրագրի անքակտելի մասն է»,– մանրամասնեց ռազմական վերլուծաբանը։
Ջամալյանի կարծիքով` ռուս–ադրբեջանական հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանի գործուն աջակցությունն Ուկրաինային վկայում է հենց այդ իրողության մասին։ Ըստ նրա`ահաբեկչական ռեսուրսի ուղարկումն Ուկրաինա անհնար է առանց Ադրբեջանի գործող իշխանության աջակցության և հավանության, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է ռուս–ադրբեջանական հռչակագրի կեղծ բնույթը և այս ամենից ռուսական կողմն, ըստ վերլուծաբանի, համապատասխան հետևություններ կանի։
Նշենք, որ УНИАН ուկրաինական գործակալությունը Telegram ալիքում ցուցադրել է վարձկանների, որոնք իրենց անվանել են Ադրբեջանի քաղաքացիներ և հայտարարել, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։
Մեկ այլ տեսահոլովակում ադրբեջանցի զինվորականը կոչով դիմում է Ուկրաինային, ցանկություն հայտնում կռվել Ռուսաստանի դեմ։
Այնուհետև ադրբեջանցին ասում է, որ իր նման շատերը կան, որ պատրաստ են օգնել բարեկամ Ուկրաինային: