00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես Բրեժնևի համար ելույթներ գրող չինովնիկի կինը ոչ աշխատանքային դարձրեց Մարտի 8-ը

© Sputnik / Ramil Sitdikov / Անցնել մեդիապահոցՄոսկվա
Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2022
Մոսկվա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Հիմա արդեն քչերն են հիշում, որ մինչև 60-ականների կեսերը Մարտի 8-ը սովորական աշխատանքային օր էր։
Այն, իհարկե, կոչվում էր Կանանց օր, բայց ախր Սովետում նման օրերը շատ –շատ էին՝ Ածխահատի օր, Առևտրի աշխատողի օր, վերջապես տխրահռչակ հինգշաբթին՝ Ձկան օրը, երբ աշխատանքային ընդմիջման ժամանակ տեղի ճաշարանում սիրելի լանգետի փոխարեն ստիպված էինք կասկածելի որակի տապակած սկումբրիա ուտել։ Վալենտին Ալեքսանդրովի կինը Կանանց օրը դարձրեց ոչ աշխատանքային։
Հաստատ համոզված եմ, որ Ալեքսանդրովի անունը երբեք չեք էլ լսել։ Այնինչ, հենց նրա գրած ճառերն էին ամենաբարձր ամբիոններից կարդում խորհրդային առաջնորդները։ Եվ երբ 1965 թվականին Ալեքսանդրովը տուն եկավ և հայտնեց կնոջը, որ Լեոնիդ Բրեժնևի համար պիտի ելույթ գրի Կանանց տոնի առիթով, կինը, որն առնվազն խոհանոցում միշտ շատ անկեղծ գնահատականների էր արժանացնում կոմունիստական ղեկավարներին, հեգնանքով նկատեց. «Մեր մասին հիմար-հիմար դուրս տալու փոխարեն լավ կլիներ, որ էդ շեֆերդ գոնե մի օգտակար բան անեին մեզ համար»։
Թե ինչպես Բրեժնևի համար ելույթներ գրող չինովնիկի կինը ոչ աշխատանքային դարձրեց Մարտի 8-ը
Ալեքսանդրովը փորձեց օգտագործել այդ գրեթե այլախոհական գաղափարը և հայտնեց Բրեժնևի օգնականներին, որ նրա ելույթի մեջ ուզում է ընդգրկել այդ առաջարկը՝ Մարտի 8-ը դարձնել ոչ աշխատանքային օր։ Օգնականները միանգամից առարկեցին՝ Պետպլանը թույլ չի տա։ Բայց Լեոնիդ Իլյիչին շատ էլ դուր եկավ նախաձեռնությունը։ Ահա այսպես Ալեքսանդրովի կինը մեզ բոլորիս՝ Սովետի քաղաքացիներիս, ևս մեկ ոչ աշխատանքային օր պարգևեց։
Մարտի 8-ն, ի դեպ, իսկական տոն է նաև ծաղկավաճառների համար։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, ծաղիկների վաճառքն այդ օրերին երկրում ավելանում է 50 անգամ, իսկ Մոսկվայում, չե՛ք հավատա՝ մոտ 100 անգամ։ Մի խոսքով, իսկական տոն է ճիշտ այնպես, ինչպես հիմա է իսկական տոն Երևանի տաքսիստների համար, որոնք առանց աչք թարթելու 600 դրամի փոխարեն 3 հազար դրամ են պահանջում քաղաքը ողողած ռուսաստանցիներից։ Ու լավ էլ արդարացում են գտել. «Բա իրենք էլ մեզ գազն են թանկ վաճառում»։
Այսօրվա տոնի նկատմամբ վերաբերմունքն աշխարհում խիստ տարբեր է։ Հարցրեք, օրինակ, անգլիացուն, ու նա ձեզ վրդովված կպատասխանի. «Բայց ինչպե՞ս կարելի է հատուկ նշել կանանց տոնը, դա ավելի շուտ խտրականություն է նրանց նկատմամբ, քան հարգանքի նշան»։ Սակայն ամենևին ոչ բոլոր երկրներում են այդքան խիստ գնահատականներ հնչում։ Իտալուհիներն, օրինակ, լավ էլ օգտվում են. առանց տղամարդկանց նշում են այդ օրը, ինչպես ասում են՝ «դիվիշնիկներ» են կազմակերպում ռեստորանում կամ սրճարանում, վերջում էլ հաշիվը բերում և ամուսնուն ասում. «Վճարիր, սիրելիս, թող սա լինի քո նվերը, ես էլ շնորհակալություն կհայտնեմ Կլարա Ցետկինին»։
Այո, համարվում է, որ հենց գերմանացի գործիչԿլարա Ցետկինն է ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1910 թվականին, առաջարկել նշել Կանանց տոնը՝ դրանով իսկ նպաստելով գենդերային հավասարության համար պայքարին։ Այդ պայքարը, իհարկե, իր արդյունքը տվել է՝ տասնյակ երկրներում կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք են ստացել, և հիմա աշխարհի քաղաքական գործիչների 22 տոկոսը, այսինքն` գրեթե մեկ քառորդը կանայք են, իսկ 33 երկրներում կանայք նախագահ են դարձել։ Սակայն ակտիվիստները պնդում են, որ դա բոլորովին բավարար չէ և վրդովվում են. «Եթե գործընթացը այդքան դանդաղ ընթանա, իրական գենդերային հավասարությանն աշխարհը կհասնի մոտ 100 տարի հետո միայն, այսինքն՝ ոչ միայն մեզնից որևէ մեկը դա չի տեսնի, այլև իսկի մեր երեխաների մեծ մասը դրա ականատեսը չի դառնա»։
Բա ուրիշ ի՞նչ էիք ուզում. վերջերս ինտերնետային կայքերից մեկը հարցում էր անցկացրել` փորձելով պարզել, թե տղամարդիկ ինչ կարգախոս են նախընտրում Կանանց տոնի համար։ Բազմաթիվ ու բազմազան տարբերակներ էր առաջարկել կայքը։ Ու դրանցից գիտե՞ք որն էին ընտրել տղամարդիկ։ Ա՛յ, սա՝ «Ձայնդ կտրիր, ա՛յ կին, քո օրը Մարտի 8-ն է»։ Դե ինչ, գնահատեք մեր հումորի զգացումը, և կարող եք շատ հանգիստ ինչ ասես ասել մեր հասցեին՝ չէ՞ որ այսօր Մարտի 8-ն է։
Երևանի կենտրոնում վարդակակաչի տոնավաճառի այցելուները - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2022
Հազար ու մի կակաչ. Երևանի ծաղկային հեքիաթը` լուսանկարներով
Լրահոս
0