00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմների ժամանակ տոներ չեն նշում, բայց հումորը միշտ է օգնում. կին գնդապետի հուշերը

© Sputnik / Asatur YesayantsԱիդա Սերոբյան
Աիդա Սերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2022
Բաժանորդագրվել
Կանանց միջազգային օրվա առթիվ Աիդա Սերոբյանը պատմել է՝ ինչն է իրեն փրկել ղարաբաղյան երկու պատերազմների ամենածանր պահերին։
Գնդապետ Աիդա Սերոբյանն արցախյան առաջին պատերազմի ժամանակ չորս տարի առաջնագծում է անցկացրել։ Մասնակցել է նաև արցախյան երկրորդ պատերազմին։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, մարտական ընկերների կորստին, գնդապետը շարունակում է պնդել, որ իր առաջնահերթությունների ցանկում առաջին տեղում հայրենիքն է, հետո միայն իր երեխաները։
Նշում է` եթե արցախյան առաջին պատերազմի ժամանակ իրեն մարտի դաշտ էին տարել խորհրդային ռազմական ֆիլմերի ռոմանտիզմն ու ազդեցությունը, ապա երկրորդի ժամանակ առաջնորդողը պարտքի զգացումն ու պակաս փորձառու զինծառայողներին օգնելու ցանկությունն էր։ Երկու պատերազմներում էլ նա մարտադաշտից դուրս է բերել վիրավորների ու զոհվածների մարմինները, իսկ վերջինում նույնիսկ շտապօգնության մեքենա էվարել ու ամենաթեժ կետերում օգնել զինվորներին:
«Նման պահերին մահվան մասին չես մտածում։ Կյանքեր փրկելու ցանկությամբ ես առաջնորդվում։ Մի անգամ, առաջին պատերազմի ժամանակ, օգնություն էի ցուցաբերում վիրավորին, երբ մերոնք, լսելով ադրբեջանական «ռացիան», հասկացան, որ անցել եմ մեր սահմանն ու կարող եմ գերի ընկնել։ Հրամանատարը հրամայեց շտապ վերադառնալ։ Վերադարձա, բայց վիրավորի հետ իհարկե»,-հիշում է տիկին Աիդան։
Խիզախ այս կինն առանց լարվածության պատմում է, որ առաջին պատերազմի ժամանակ հակառակորդն իր գլխի համար հինգ հազար դոլար է նշանակել, իսկ երկրորդում՝ հիսուն։ Նա նշում է, որ 18 մեդալի է արժանացել Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարություններից, սակայն ամենաշատը հուզվել է սեփական մահախոսականը կարդալով ` «Ապրողներիս անունից՝ շնորհակալություն, Աիդա» խորագրով։
Նրա խոսքով՝ իրեն այնքան գեղեցիկ տողեր են նվիրել, որ ինքը նույնիսկ շնորհակալական նամակ է գրել խմբագրությանը, որը սխալվել էր ու ներառել նրան զոհվածների ցուցակում: Այս «իրադարձությունը» գրեթե տոն էր նրա համար, որից զրկված էր արցախյան առաջին պատերազմի ամբողջ ընթացքում։
«Որպես կանոն, մարտի դաշտում տոները չէինք նշում։ Ավելին, երբեմն նույնիսկ կորցնում էինք ժամանակի զգացողությունը։ Մի անգամ ինձ հարցրեցին՝ այսօր ի՞նչ օր է, իսկ ես կատակեցի, որ ամսաթիվը չեմ հիշում, միայն գիտեմ, որ 1992 թիվն է: Պարզվեց, որ արդեն 5 օր է, ինչ 1993 թիվն է, իսկ մենք ծանր մարտերում նույնիսկ դա չենք նկատել», - հիշում է Սերոբյանը։
Ականջից, պարանոցից, ուսից կախված կամ կրծքին ամրացված գրքեր. գրքային նորաձևության աղջիկները
Գնդապետը պատմեց նաև, որ երկու պատերազմներում էլ, անգամ ամենադրամատիկ պահերին, փրկում էր հումորը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հակառակորդը հայկական դիրքերը զանգվածային գնդակոծության է ենթարկել, զինվորները ծանր վնասվածքներ են ստացել, ոմանց չի հաջողվել փրկել։ Բայց, այնուամենայնիվ, հումորի շնորհիվ հաջողվել է բարձրացնել մարտական ոգին և գոնե մեկ րոպե փախչել պատերազմի դառը իրականությունից: Ճիշտ է, կատակները հաճախ նույնքան դաժան էին, որքան պատերազմի ցավին ու դրա սարսափներին բախված մարդիկ։
«Մի անգամ բեկորային վնասվածքի հետևանքով զինվորներից մեկը զրկվել էր ոտքի թաթից։ Ես շտապ ցուցաբերում եմ առաջին բուժօգնությունն ու փորձում նրան հույս տալ, ասելով՝ ոչինչ, ջանիդ մատաղ, էս մի ոտքի կոշիկն էլ «Детский мир»–ից («Մանկական աշխարհից») կառնես։ Այդ պահին կատակելու սիրտ չկար, բայց պետք էր մխիթարության խոսքեր գտնել», – հիշում է նա։
Խաղաղ ժամանակներում արդեն Սերոբյանին փոքր-ինչ վրդովվեցնում է այն փաստը, որ զինվորների մեծարմանը նվիրված տարբեր միջոցառումների ժամանակ խոսում են պատերազմում զոհված և ողջ մնացած տղամարդկանց սխրանքների մասին` մոռանալով այն կանանց, որոնք իրենց կյանքը տվել են հայրենիքի համար։ Իսկ նրանք քիչ չեն եղել։
Վիրավոր զինվորները ծաղիկներ են նվիրել ծննդկան կանանց. տեսանյութ
Նրա տվյալներով` արցախյան առաջին պատերազմի տարիներին զոհվել է ուսադիրներով 42 (ընդ որում` ամենաերիտասարդն ընդամենը 17 տարեկան էր), իսկ վերջինի ժամանակ՝ մեկ կին։ Լեյտենանտ։
«Այսօր առավել քան կարևոր է օրորոցից երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությունը` ընդ որում, ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների։ Դա կրկնակի կարևոր դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Նոր սերունդը պետք է իմանա hայրենիքի համար կռված հերոսների սխրագործությունների մասին և դարձնի այդ կերպարներն օրինակելի։ Ոչ պակաս կարևոր է տեսնել, որ ողջ մնացած հերոսները մեծարված են ու գնահատված», - վստահ է ռազմագիտության առարկան սեփական օրինակով դասավանդող ուսուցչուհին։
Իր փորձից ելնելով՝ գնդապետը համոզված է, որ մարտի դաշտում անհրաժեշտ է կնոջ ներկայությունը` նուրբ, բայց զինված կնոջ, որի կողքին նույնիսկ ամենաանփորձ զինվորն անգամ խիզախ կտրիճ է դառնում։
Լրահոս
0