https://arm.sputniknews.ru/20220308/hajtnvel-en-dzhvar-kacutjan-mej-arcakhi-nakhagahi-khvosnaky-kiev-ognutjun-ugharkelu-masin-39509605.html
Հայտնվել են դժվար կացության մեջ. Արցախի նախագահի խոսնակը` Կիև օգնություն ուղարկելու մասին
Հայտնվել են դժվար կացության մեջ. Արցախի նախագահի խոսնակը` Կիև օգնություն ուղարկելու մասին
Sputnik Արմենիա
Լուսինե Ավանեսյանը հիշեցրել է, որ Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով է հումանիտար օգնություն ուղարկվել Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին։ 08.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-08T13:29+0400
2022-03-08T13:29+0400
2022-03-08T13:55+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
հումանիտար օգնություն
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/18/25052393_0:52:1000:615_1920x0_80_0_0_acc54ea025e9ecbbd389ccb6d142781c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արցախի իշխանությունները մշտապես կողմնակից են եղել խաղաղ հարաբերությունների, և տվյալ դեպքում կապ չունի, թե աշխարհի որ ծայրի մասին է խոսքը։168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` անդրադառնալով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելուն։Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության նախաձեռնությամբ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով մարտի 7-ին Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Հումանիտար օգնությունը տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով է:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հայ զինվորի հետ միասին Արցախի անվտանգությունը պահպանում են նաև ռուս խաղաղապահները, 168.am-ն Ավանեսյանից հետաքրքրվել է` այս քայլն ինչպե՞ս կարող է անդրադառնալ խաղաղապահ առաքելության վրա, ինչո՞ւ օգնություն չի ուղարկվել Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին։Ինչ վերաբերում է այս ամենի անդրադարձին ռուս խաղաղապահ առաքելության վրա` Ավանեսյանն ասել է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ այդ հարցի պատասխանն արդեն կա. Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով է 14 տոննա տեղական արտադրության հումանիտար օգնություն ուղարկվել Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին։Մանրամասները` սկզբնաղբյուրում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/18/25052393_56:0:945:667_1920x0_80_0_0_7a5a1632dbde1ada5d833e85cce620e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, հումանիտար օգնություն, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
արցախ, խաղաղապահներն արցախում, հումանիտար օգնություն, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
Հայտնվել են դժվար կացության մեջ. Արցախի նախագահի խոսնակը` Կիև օգնություն ուղարկելու մասին
13:29 08.03.2022 (Թարմացված է: 13:55 08.03.2022) Լուսինե Ավանեսյանը հիշեցրել է, որ Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով է հումանիտար օգնություն ուղարկվել Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արցախի իշխանությունները մշտապես կողմնակից են եղել խաղաղ հարաբերությունների, և տվյալ դեպքում կապ չունի, թե աշխարհի որ ծայրի մասին է խոսքը։168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` անդրադառնալով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելուն։
Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության նախաձեռնությամբ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով մարտի 7-ին Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Հումանիտար օգնությունը տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հայ զինվորի հետ միասին Արցախի անվտանգությունը պահպանում են նաև ռուս խաղաղապահները, 168.am-ն Ավանեսյանից հետաքրքրվել է` այս քայլն ինչպե՞ս կարող է անդրադառնալ խաղաղապահ առաքելության վրա, ինչո՞ւ օգնություն չի ուղարկվել Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին։
«Մարդիկ հայտնվել են դժվար կացության մեջ, և մենք այս պահին կարող ենք նրանց ինչ-որ բանով օգնել, հետևաբար՝ այդ օգնությունը հասցվել է նրանց։ Նույն կերպ ժամանակին Արցախը մարդասիրական օգնություն էր ուղարկել նաև Լիբանան»,-ի պատասխան ասել է Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է այս ամենի անդրադարձին ռուս խաղաղապահ առաքելության վրա` Ավանեսյանն ասել է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ այդ հարցի պատասխանն արդեն կա. Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով է 14 տոննա տեղական արտադրության հումանիտար օգնություն ուղարկվել Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին։
Մանրամասները`
սկզբնաղբյուրում։