https://arm.sputniknews.ru/20220308/gazatary-vnasvats-e-adrbejanakan-zu-verahskvoghutjan-tak-gtnvvogh-taratsqum-arcakhi-mip-39521921.html
Գազատարը վնասված է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում. Արցախի ՄԻՊ
Գազատարը վնասված է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում. Արցախի ՄԻՊ
Sputnik Արմենիա
Այս պահին գազատարի վերականգնման աշխատանքները չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։ 08.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-08T18:27+0400
2022-03-08T18:27+0400
2022-03-08T18:27+0400
արցախ
գեղամ ստեփանյան
լեռնային ղարաբաղ
գազ
գազատար
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35182170_0:39:1600:940_1920x0_80_0_0_40133510ec22ec351b6670fe84987c9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։Արդեն հայտնել ենք, որ գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։Շեշտվում է, որ գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելն ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է։Հայտնել էինք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։ Իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35182170_177:0:1600:1067_1920x0_80_0_0_537c1d46e41bd700b3cff49e975eecd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, գեղամ ստեփանյան, լեռնային ղարաբաղ, գազ, գազատար, ադրբեջան
արցախ, գեղամ ստեփանյան, լեռնային ղարաբաղ, գազ, գազատար, ադրբեջան
Գազատարը վնասված է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում. Արցախի ՄԻՊ
Այս պահին գազատարի վերականգնման աշխատանքները չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արդեն հայտնել ենք, որ գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։
«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։ Պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։
Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։
Շեշտվում է, որ գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելն ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է։
Հայտնել էինք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։ Իսկ ադրբեջանական կողմը
խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։