https://arm.sputniknews.ru/20220308/dzer-pkhrun-userin-paterazm-eq-tarel-pargevatrvel-en-shirakci-3-zinvorakan-kanajq-39510047.html
Ձեր փխրուն ուսերին պատերազմ եք տարել. պարգևատրվել են շիրակցի 3 զինվորական կանայք
Ձեր փխրուն ուսերին պատերազմ եք տարել. պարգևատրվել են շիրակցի 3 զինվորական կանայք
Sputnik Արմենիա
Նազելի Բաղդասարյանը նշել է` թող ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի։ 08.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-08T13:36+0400
2022-03-08T13:36+0400
2022-03-08T13:37+0400
շիրակի մարզ
նազելի բաղդասարյան
բանակ
պարգևատրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/08/39509424_0:0:960:540_1920x0_80_0_0_7bb039e74f9a5f726797869b7087b838.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Գարնանային տոների առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պատվոգրերով են պարգևատրվել շիրակցի երեք զինվորական կանայք` հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը` ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տեղադրելով։«Ինձ համար շատ կարևոր է, որ կանայք գնահատվեն, հատկապես, երբ խոսքն այնքան բարդ մասնագիտություն ընտրած կանանց մասին է։ Դժվար ուղի եք ընտրել, ձեր փխրուն ուսերին պատերազմ եք տարել։ Այսքանով արդեն ամեն ինչ ասված է։ Վստահ եմ` զինվորական գործը բարդ է, սակայն միաժամանակ գիտեմ, որ խիստ պատվաբեր ու պարտավորեցնող է։ Թող խաղաղ երկրում ապրենք բոլորս և ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի, մեր հայրենիքի»,–ասել է Շիրակի մարզպետը։Նարինե Սիմոնյանը, Գայանե Ներսիսյանը, Հայկանուշ Խաչատրյանը զինվորականի ճանապարհ են անցել։ Բացի այդ, Հայկանուշը 44-օրյա պատերազմի մասնակից հակատանկիստ է, պատերազմի դաշտում է եղել առաջին իսկ օրվանից։
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/08/39509424_63:0:916:640_1920x0_80_0_0_6b1bf944b59982403fe9ad51097549bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շիրակի մարզ, նազելի բաղդասարյան, բանակ, պարգևատրում
շիրակի մարզ, նազելի բաղդասարյան, բանակ, պարգևատրում
Ձեր փխրուն ուսերին պատերազմ եք տարել. պարգևատրվել են շիրակցի 3 զինվորական կանայք
13:36 08.03.2022 (Թարմացված է: 13:37 08.03.2022) Նազելի Բաղդասարյանը նշել է` թող ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Գարնանային տոների առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պատվոգրերով են պարգևատրվել շիրակցի երեք զինվորական կանայք` հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար։
Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը` ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տեղադրելով։
«Ինձ համար շատ կարևոր է, որ կանայք գնահատվեն, հատկապես, երբ խոսքն այնքան բարդ մասնագիտություն ընտրած կանանց մասին է։ Դժվար ուղի եք ընտրել, ձեր փխրուն ուսերին պատերազմ եք տարել։ Այսքանով արդեն ամեն ինչ ասված է։ Վստահ եմ` զինվորական գործը բարդ է, սակայն միաժամանակ գիտեմ, որ խիստ պատվաբեր ու պարտավորեցնող է։ Թող խաղաղ երկրում ապրենք բոլորս և ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի, մեր հայրենիքի»,–ասել է Շիրակի մարզպետը։
Նարինե Սիմոնյանը, Գայանե Ներսիսյանը, Հայկանուշ Խաչատրյանը զինվորականի ճանապարհ են անցել։ Բացի այդ, Հայկանուշը 44-օրյա պատերազմի մասնակից հակատանկիստ է, պատերազմի դաշտում է եղել առաջին իսկ օրվանից։