00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Առողջապահության նախարարության մի ձեռքը մյուսից տեղյակ չէ. Պիպոյանը` «աղի նախագծի» մասին

Նպատակը ոչ թե կերակրի աղի քանակի կրճատումն է, այլ միջազգային կառույցների աչքին թոզ փչելը․ Պիպոյան
Բաժանորդագրվել
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է առողջապահության նախարարության առաջարկած նախագծին, ըստ որի` հանրային սննդի օբյեկտներում, առանց սպառողի պահանջի, սեղանների վրա կարգելվի աղաման դնելը:
Կերակրի աղի քանակի նվազեցման հետ կապված միջոցառումը որևէ խնդիր չի լուծելու հանրային առողջապահական ոլորտում, որովհետև աղի ստացման աղբյուրները բազմազան են, իսկ ձևավորված սննդային սովորույթները գալիս են վաղ տարիքից։ Sputnik Արմենիայի եթերում, խոսելով ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական նախաձեռնության մասին, ասաց պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։ Նա կարծում է, որ առողջապահության նախարարության նախագծի նպատակը ոչ թե մարդկանց սննդակարգում կերակրի աղի քանակի կրճատումն է, այլ պարզապես միջազգային կառույցների աչքին թոզ փչելը։
«Պնդում են, որ 5 գրամից քիչ աղ օգտագործելն ԱՀԿ–ի ցուցումն է, բայց մեր առողջապահության նախարարությունը հրաման ունի, որի համաձայն` նախադպրոցական հաստատություններում երեխաներին օրական 6 գրամ յոդացված կերակրի աղ պետք է տալ, որպեսզի հնարավոր լինի լուծել շատ ավելի կարևոր հանրային առողջապահական խնդիր, որն առնչվում է մարմնում յոդի անբավարարությանը։ Այսինքն` հենց նույն գերատեսչության մի ձեռքը մյուսից տեղյակ չէ»,– նշեց Պիպոյանը։
Մարդիկ կերակրի աղ ստանում են ինչպես տանը, այնպես էլ տանից դուրս սպառվող սննդամթերքում. ակնհայտ է, որ մարդկանց ամենօրյա ու ամենամսյա սպառած սննդամթերքի մեջ հանրային սննդի կետերում սպառվող սննդամթերքը բավականին քիչ տոկոս է կազմում։ Բացի դրանից, գոյություն ունեն կերակրի աղի բարձր պարունակությամբ մթերքներ, որոնցից են պանրի տեսակները, մսամթերքը, չիփսերը, կրեկերները։ Մարդիկ ամեն օր սպառում են նաև հացամթերք, որում նույնպես կա որոշակի քանակությամբ աղ։
«Եթե մենք որևէ ոլորտում չենք մշակում ազգային ստանդարտներ, ապա նման հետազոտություններում հավուր պատշաճի չեն գնահատվում սպառման ռիսկերը, այնինչ պետք է տարանջատել այն մթերքները, որոնք կերակրի աղի ստացման մեծ մասնաբաժին ունեն»,– ասաց Պիպոյանը։
Նա պատրաստ է սպառվող ապրանքների տեսականու միջոցով ցույց տալ, որ հանրային սննդի կետերից զատ Հայաստանում կան շատ այլ ոլորտներ կամ միջավայրեր, որտեղ մարդիկ ավելացնում են աղի քանակը, օրինակ` աշխատանքային ընդմիջումների ժամանակ շատ տարածված է սնունդ պատվիրելը։ Բացի դրանից, հանրային սննդի կետերը հասարակության ոչ բոլոր խմբերի համար են հասանելի, հետևաբար երբ հետզոտություններ են անցկացվում, շատ կարևոր է պարզել, թե կոնկրետ որ սոցիալական խմբերի համար են դրանք արվում և ինչ չափանիշներով։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։ Ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում, առանց սպառողի պահանջի, սեղանների վրա կարգելվի աղաման դնելը, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների եւ ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:
Լրահոս
0