https://arm.sputniknews.ru/20220308/amn-n-argelec-rd-ic-energakirneri-nermutsumy-bajdeni-hajtararutjuny-39526837.html
ԱՄՆ-ն արգելեց ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը. Բայդենի հայտարարությունը
ԱՄՆ-ն արգելեց ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը. Բայդենի հայտարարությունը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն արգելում Է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի: 08.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-08T20:32+0400
2022-03-08T20:32+0400
2022-03-08T20:49+0400
ջո բայդեն
ամն
ռուսաստան
նավթ
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38993161_0:98:1600:999_1920x0_80_0_0_68029d214ad968866a7979f53106b8cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն արգելում Է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստ է արգելել ռուսական էներգակիրների ներկրումն իր երկիր։Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածուխի վրա։«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորում է ռուսական տնտեսության գլխավոր զարկերակը։ Մենք արգելում ենք ռուսական նավթագազային էներգիայի ամբողջ ներմուծումը։ Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի ընդունվի ԱՄՆ-ի նավահանգիստներում, և ամերիկյան ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային»,- հայտարարել է Բայդենը։Ինչպես նշել է նախագահ ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնում հասկանում են, որ ԱՄՆ-ի ոչ բոլոր դաշնակիցներն այժմ կարող են Ռուսաստանի դեմ նման միջոցներ ձեռնարկել: «Մենք կարող ենք ձեռնարկել այն քայլը, որը շատերը չեն կարող»,- ասել է նա։Հավելենք՝ Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը։ԱՄՆ-ն Գերմանիային հավաստիացրել է, որ չի պահանջի էմբարգո սահմանել ՌԴ-ի նավթի համարՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Դրանից հետո Արևմուտքը ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել տարբեր ոլորտներում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38993161_15:71:1584:1248_1920x0_80_0_0_838c2107ab09bcac25f40f08deb20a39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն ռուսական տնտեսություն գլխավոր զարկերակ բայդեն
ամն ռուսական տնտեսություն գլխավոր զարկերակ բայդեն
ԱՄՆ-ն արգելեց ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը. Բայդենի հայտարարությունը
20:32 08.03.2022 (Թարմացված է: 20:49 08.03.2022) ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն արգելում Է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը, հայտնում է
ՌԻԱ Նովոստի:
Սրան զուգահեռ Բայդենը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում բենզինի գները կշարունակեն աճել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստ է արգելել ռուսական էներգակիրների ներկրումն իր երկիր։
Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածուխի վրա։
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորում է ռուսական տնտեսության գլխավոր զարկերակը։ Մենք արգելում ենք ռուսական նավթագազային էներգիայի ամբողջ ներմուծումը։ Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի ընդունվի ԱՄՆ-ի նավահանգիստներում, և ամերիկյան ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային»,- հայտարարել է Բայդենը։
Ինչպես նշել է նախագահ ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնում հասկանում են, որ ԱՄՆ-ի ոչ բոլոր դաշնակիցներն այժմ կարող են Ռուսաստանի դեմ նման միջոցներ ձեռնարկել: «Մենք կարող ենք ձեռնարկել այն քայլը, որը շատերը չեն կարող»,- ասել է նա։
Հավելենք՝ Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Դրանից հետո Արևմուտքը ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել տարբեր ոլորտներում։