00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Նորայր Դունամալյան
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր էսկալացիայի համար. Նորայր Դունամալյան
09:48
8 ր
Ֆյոդոր Լուկյանով
Հայաստանի համար միակ Եվրոպան և Արևմուտքը տարածաշրջանում Թուրքիան է. Ֆյոդոր Լուկյանով
09:57
12 ր
Սուրեն Նազինյան
Քթով և բերանով ներշնչվող ծուխը կամ գոլորշին ախտահարում են լորձաթաղանթները. Սուրեն Նազինյան
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինան շատ մոտ էր միջուկային զենք ստեղծելուն

© AFP 2024 / BRENDAN SMIALOWSKIВстреча президентов США и Украины Джо Байдена и Владимира Зеленского в Овальном кабинете Белого дома (1 сентября 2021). Вашингтон
Встреча президентов США и Украины Джо Байдена и Владимира Зеленского в Овальном кабинете Белого дома (1 сентября 2021). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2022
Բաժանորդագրվել
ՌԻԱ Նովոստիի աղբյուրն ասել է, որ «միջուկային Ուկրաինան» առաջիկայում կարող էր իրականություն դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ուկրաինայի միջուկային կարգավիճակի հավակնությունների մասին Մյունխենում Վլադիմիր Զելենսկու ասած խոսքերը պատահական չէին, դա կարող էր իրականություն դառնալ արդեն ամենամոտ հեռանկարում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է իրավասու ռուսական գերատեսչություններից մեկի ներկայացուցիչը։
«Փետրվարին Մյունխենում տեղի ունեցած անվտանգության համաժողովի ժամանակ Զելենսկու` Ուկրաինայի միջուկային կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունների մասին հայտարարությունը պատահական չէր։ 1994 թվականին Ուկրաինան, որպես ոչ միջուկային պետություն, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին միանալուց անմիջապես հետո սկսեց գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնել», – ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա` այդ աշխատանքները հստակ արտահայտված գործնական և աճող ակտիվություն սկսեցին ունենալ 2014 թվականին Պյոտր Պորոշենկոյի գաղտնի կարգադրությամբ, որն այն ժամանակ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։
«Արտաքին հետախուզության ծառայության տվյալները վկայում են, որ միջուկային պայթուցիկ սարքի (որը հետագայում հնարավոր կլիներ օգտագործել միջուկային մարտագլխիկների նախագծման մեջ) ստեղծման համար տարվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքները տարվում էին ինչպես ուրանի, այնպես էլ պլուտոնիումի ուղղությամբ։ Ուկրաինայի գիտական հանրությունը բավարար հմտություններ ունի ինչպես «իմպլոզիվ», այնպես էլ «թնդանոթային» սարք ստեղծելու համար», – ասել է աղբյուրը։
Միջուկային պատերազմի մասին խոսակցություն տարվում է, բայց ոչ Ռուսաստանի կողմից. Լավրով
Նա նշել է, որ Կիևը գաղտնի կերպով կարող էր ուրանի ցենտրիֆուգային հարստացման և իզոտոպների լազերային անջատման տեխնոլոգիաներ ձեռք բերել Արևմուտքում։

Պլուտոնիում` արտասահմանից

Այդ աշխատանքներն արագացնելու համար արտերկրից սկզբնական փուլում անհրաժեշտ որակի պլուտոնիում էր ստացվել։
«Առկա տեղեկությունների համաձայն` ԱՄՆ–ն արդեն իսկ իրականացնում էր այդ նյութի փոխանցում գործընկերներին։ Հիմքեր կան կարծելու, որ Ուկրաինայի դեպքումէլ առանց Վաշինգտոնի գործը գլուխ չի եկել», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` միջուկային պայթուցիկ սարքի ստեղծման գործում առանցքային դեր էր վերապահվում «Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի» ազգային գիտական կենտրոնին։
«Այնտեղ առկա փորձարարական բազան թույլ է տալիս միջուկային նյութերի ընդարձակ ուսումնասիրություններ իրականացնել, այդ թվում ռեակտորի վառելիքի աշխատած հավաքույթների, որոնք կարող են օգտագործվել զենքի ստեղծման մեջ օգտագործվող պլուտոնիում ստանալու համար։ Միևնույն ժամանակ, Կենտրոնի նեյտրոնային ֆիզիկայի ստորաբաժանումն իրականացնում էր հաշվարկներ միջուկային ռեակտորների կրիտիկականությունը հաշվարկելու համար, ռեակտորներ, որոնք կիրառելի են նաև միջուկային զենքի ոլորտում», – պատմել է աղբյուրը։
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն չպետք է թույլ տան մոտենալ «միջուկային անդունդին»․ Բլինկեն
Նա պնդում է, որ միջուկային նյութերի իզոտոպների տրոհման մեթոդների մշակման գործում գիտնականներին աջակցում էին Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մասնագիտական կառույցները, մասնավորապես Կիևում գտնվող Միջուկային ուսումնասիրությունների ինստիտուտն ու Օրգանական քիմիայի ինստիտուտը։
Ռուսական գերատեսչությունների տվյալներով` աշխատանքներին մասնակցել են նաև Չեռնոբիլի ԱԷԿ–ի անվտանգության հիմնախնդիրների ինստիտուտը, Կիևի Միջուկային և ռադիացիոն անվտանգության գծով պետական գիտատեխնիկական կենտրոնը և Լվովի Խտացրած համակարգերի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք նյութերի վիճակի մոդելավորման ոլորտում համապատասխան գիտական պաշար և ծրագրային ու սարքավորումային ներուժ ունեն։

Չեռնոբիլում արված աշխատանքներ

Կիևը որպես միջուկային զենքի մշակման հարթակ օգտագործել է Չեռնոբիլի ԱԷԿ–ի տարածքը։
«Դատելով առկա տեղեկություններից` հենց այնտեղ են իրականացվել ինչպես «կեղտոտ» ռումբի ստեղծման, այնպես էլ պլուտոնիումի անջատման աշխատանքները։ Չեռնոբիլի տարածքի համար բնական ռադիացիոն ֆոնը քողարկում էր նման աշխատանքների իրականացումը», – նշել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` այդ ոլորտում առանձին խնդիրների մշակմանը ներգրավվել են Օդեսայի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի աշխատակիցներ, որոնք զգալի փորձ ունեին ջերմամիջուկային ռեակցիաների կինետիկայի մաթեմատիկական մոդելավորման մեջ, ինչպես նաև Կիևի ազգային համալսարանի մասնագիտական ստորաբաժանումներն ու ԳԱԱ նյութերի և ձուլվածքների ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտը, որոնք մասնագիտացված էին հիդրոդինամիկայի և հոծ միջավայրերի մեխանիկայի համակարգչային մոդելավորման վրա։
«Հատուկ ուշադրություն էր դարձվում միջուկային նյութերի մետաղագործության և հատուկ ձուլվածքների արտադրության տեխնոլոգիաների ոլորտում նախագծերի իրականացմանը, որոնք իրականացվում էին Էլեկտրաեռակցման ինստիտուտում և Մետաղաֆիզիկայի ինստիտուտում», – ասել է աղբյուրը։
Բացի այդ, նա պատել է, որ նշված ոլորտում խնդիրների լուծմանը ներգրավվում էին Նյութագիտության խնդիրների ինստիտուտն ու Ֆիզիկամեխանիկական ինստիտուտը` հաշվի առնելով հատուկ նյութերի ոլորտում նրանց ունեցած փորձը, այդ թվում հակակոռոզիոն պաշպանությունն ու մշակումները։

Հետաքրքրություն ուրանի նկատմամբ...

Միևնույն ժամանակ, Կիևը վերջին տարիներին ակտիվ հետաքրքրվել է ուրանի հարստացման թեմայով։
«Ուշադրություն է գրավում նաև այն հանգամանքը, որ վերջին տարիներին Ուկրաինան ուրանի գործող հանքահորերում ակտիվացրել է խորին շերտերի երկրաբանական հետախուզությունը, ինչպես նաև հեռանկարային ուրանի հանքավայրերի յուրացումը, մասնավորապես Նիկոլաևսկի, Դնեպրոպետրովսկի և Կիրովոգրադսկի մարզերում», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` միաժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչները երկխոսություն են նախաձեռնել օտարերկրյա ընկերությունների հետ` Ուկրաինայի տարածքում ուրանի հարստացման սեփական ձեռնարկությունների ստեղծման գործում երկրին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
«Այդ առումով հատկանշական է այն փաստը, որ Ժյոլտիե Վոդի հիդրամետալուրգիական գործարանում արդեն իսկ Ուկրաինայում արդյունահատվող հանքաքարից ուրանի օքսիդի խտանյութ էր վերամշակվում, որը կարող է գազի ցենտրիֆուգներում առանց լրացուցիչ վերամշակման և մաքրման օգտագործվել ուրանի հարստացման գործընթացում», – նշել է աղբյուրը։

... Եվ մատակարարման միջոցների

«Զուգահեռաբար երկրում աշխատանքներ էին տարվում արդեն իսկ առկա հրթիռային սպառազինության արդիականացման և նորերի ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են օգտագործվել որպես միջուկային զենքի մատակարարման միջոց», – պատմել է իրավասու գերատեսչություններից մեկի ներկայացուցիչը։
Նրա խոսքով` այդ մշակումների մեծ մասը Կիևը կոծկում է այլ երկրների հետ համատեղ նախագծերի իրականացմամբ։ Այսպես, օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին Ուկրաինան պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի հետ հրթիռային ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։
«Հիմնական դեր այստեղ պետք է խաղան ուկրաինական «Յուժմաշզավոդ» և «Յուժնոյե» հրթիռատիեզերական ձեռնարկությունները, որոնք ավելի վաղ մասնակցել են խորհրդային հրթիռամիջուկային զինանոցի ստեղծմանը», – նշել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա` այդ համագործակցության հիմնական նպատակը շարժական համալիրի ստեղծումն է, որը հագեցած կլինի մինչև 1.5 հազար կմ հեռահարության բալիստիկ հրթիռով։
«Յուժմաշզավոդը» Սաուդյան Արաբիայի միջոցներով նաև ցամաքային տեղակայման «Գռոմ-2» շարժական հրթիռային համալիր է ստեղծում։ Արտահանման տարբերակում «Գռոմ-2»–ը, ինչպես հայտարարում է Կիևը, մինչև 280 կմ հեռահարություն կունենա»,–ասել է աղբյուրը։
Ինչ է պետք ատոմային ռումբ ստեղծելու համար, կամ Ուկրաինան կարող է դառնալ միջուկային երկիր
Միևնույն ժամանակ, ըստ փորձագետների, գոյություն ունի արդիականացման հնարավորություն, որը թույլ կտա հեռահարությունը բարձրացնել ու հասցնել ավելի քան 500 կմ–ի, որոշ գնահատականներով էլ` մինչև 1000 կմ։ Հրթիռային տեխնիկայի թռիչքային փորձարկումների համար 2017 թվականից Օդեսայի մարզում շահագործվում է Ալիբեյ հրթիռային զորավարժարանը, նշել է գերատեսչություններից մեկի ներկայացուցիչը։

Մի քանի ամսվա հարց է

«Ինչպես միջուկային, այնպես էլ հրթիռային ոլորտներում ավելի քան երկու տասնամյակ ծրագրեր իրականացնելով` Ուկրաինան սեփական միջուկային զենքի ստեղծման համար հետևողականորեն գնում էր դեպի բոլոր անհրաժեշտ պայմանների ձևավորում», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` «զգալի արդյունքներ» գրանցվեցին շղթայական միջուկային ռեակցիաների մոդելավորման, տրոհվող նյութերի իզոտոպների անջատման ոլորտում, ինչպես նաև միջուկային նյութերի ուսումնասիրման և մետաղագործության ոլորտում։
«Արևմտյան փորձագետների եզրահանգումների համաձայն` կիևյան ռեժիմն առավել մոտ էր երկրի տարածքում պահվող աշխատած միջուկային վառելիքից պլուտոնիումի գաղտնի ստացման հաշվին դրա հիման վրա պայթուցիկ միջուկային սարք ստեղծելուն», – նշել է աղբյուրը։
«Նման սարք ուկրաինացի մասնագետները կարող էին պատրաստել մի քանի ամսում», – ընդգծել է նա։

Փաստաթղթերը դուրս են բերվել կամ ոչնչացվել

Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աճի պայմաններում Ուկրաինայի ղեկավարությունը որոշել է Կիևի և Խարկովի գիտական կենտրոններում պահվող արժեքավոր բոլոր փաստաթղթերը ոչնչացնել կամ տարհանել Լվով` «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան։

«Դա արվել է` նպատակ ունենալով նաև խուսափել Ուկրաինայի «խաղաղ միջուկային ծրագրում» զենքի բաղկացուցիչ մաս ունենալու առկայության վերաբերյալ կիևյան ռեժիմի հասցեին հնչող մեղադրանքներից», – նշել է գործակալության զրուցակիցը։

Իրավասու գերատեսչության ներկայացուցիչների տվյալներով` որոշակի փաստաթղթեր կային նաև Զապորոժիեի ԱԷԿ–ում։
«ԱԷԿ–ին հարող վարչարարական տարածքներում ուկրաինական դիվերսիոն–հետախուզական խմբերի հետ մարտական բախումները, ըստ ամենայնի, հենց դրա հետ էին կապված», – ասել է գործակալության զրուցակիցը։
«Կիևի կողմից իր չափազանց վտանգավոր` «Միջուկային Ուկրաինա» նախագծի իրականացումը կարող էր իրականություն դառնալ արդեն ամենամոտ հեռանկարում», – ընդգծել է նա, հավելելով, որ դրա իրականացման բացասական հետևանքները դժվար է գերագնահատել։
Ռուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համար
Նախօրեին Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ Ուկրաինան նման զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություն ունի և կարող էր 2-3 տարվա ընթացքում միջուկային տերություն դառնալ։
Ռուսաստանը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը, քայլեր է ձեռնարկում նման բան թույլ չտալու համար։ Նրա խոսքով` միջուկային զենքի վերաբերյակ Կիևի անպատասխանատու հայտարարությունները դատարկաբանություն չեն. երկիրը դեռ խորհրդային տարիներից միջուկային տեխնոլոգիաների է տիրապետում և նման սպառազինության մատակարարման միջոցներ ունի։
Լրահոս
0