00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում բուսայուղի ճգնաժամ է սկսվել. Ուկրաինայից ու Ռուսաստանից մատակարարումներ չկան

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2022
Բաժանորդագրվել
Թուրքիայում բուսայուղի ներկրվող պաշարների 55%-ը Ռուսաստանից էր բերվում, իսկ 15–ը` Ուկրաինայից։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Թուրքիայի մթերային խանութներում հրմշտոց է, սպառողները խանութների կիսադատարկ դարակներից փորձում են գնել մեկ օրվա ընթացքում գրեթե կրկնակի թանկացած բուսայուղ։ Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի «Բուսայուղ արտադրողների ասոցացիան» հայտարարել է՝ բուսայուղի առկա պաշարները մինչև մարտի վերջ, առավելագույնը՝ մինչև ապրիլի կեսը կհերիքեն։
Նշենք, որ բուսայուղի պաշարների պակասը Թուրքիայում սկսվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետևանքով։ Փետրվարի 24-ին Ռուսաստանը հայտարարեց, որ փակում է Ազովի ծովով նավերի անցումը։ Այժմ 16 թուրքական նավ Ազովի նավահանգիստներում սպասում են թույլտվության։
Մինչ այդ, եթե երեկ բուսայուղի գինը թուրքական խանութներում 100 լիրա արժեր, ապա այսօր՝ մեկ օրվա ընթացքում, այն դարձել է 190 լիրա ու առաջացրել թուրք սպառողների դժգոհությունը։ Համացանցում տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվում, որտեղ երևում է՝ ինչպես են գնորդները խանութներում միմյանց քաշքշելով փորձում բուսայուղ գնել։
Թուրքական ասոցիացիայի նախագահ Թահիր Բյույուքհելվաջըօղլուի խոսքով՝ Թուրքիայում բուսայուղի առնվազն 3 մլն տոննա ծավալի կարիք կա, որից 1,3 մլնը ներկրվում է արտերկրից։ Ներկրվող բուսայուղի 15%-ն Ուկրաինայից էր բերվում, 55%-ը` Ռուսաստանից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 12–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Լրահոս
0