00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Վարդազարյան
Խնդրանքը ԲԴԽ-ի նախագահին նշանակում է տապալել սահմանադրական կարգը․Վարդազարյան
09:48
5 ր
Տիգրան Աբրահամյան
Ներկայում պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք․Աբրահամյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասումները չարդարացան. Մեդինսկին` Կիևի հետ բանակցությունների մասին

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Մեդինսկին
Վլադիմիր Մեդինսկին - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2022
Վլադիմիր Մեդինսկին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսական պատվիրակության ղեկավարն ասել է, որ ուկրաինական կողմը բանակցություններում իր պնդումներն է արել հումանիտար միջանցքների գործարկման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին մեկնաբանել է ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել այսօր։
Լրագրողների հետ զրույցում Մեդինսկին հայտարարել է, որ ռուսական կողմը բարձրացրել է հումանիտար միջանցքների կիրառման հարցը։ Ուկրաինական կողմն այդ հարցում իր պնդումներն է արել։
Շարունակվել է նաև բանավեճը քաղաքական և ռազմական հարցերի շուրջ։ Սակայն այդ ուղղությամբ գործընթացը բարդ է ընթանում, և դեռ վաղ է խոսել ինչ-որ դրական առաջընթացնի մասին։

«Կարող եմ միայն ասել, որ մենք եկել ենք գրավոր փաստաթղթերի մեծ փաթեթով, վերցրել ենք կոնկրետ պայմանագրեր, նախագծեր, առաջարկներ։ Եվ հույս ունեինք, որ այսօր հնարավոր կլինի արձանագրություն ստորագրել որոշ կետերի շուրջ, որոնք կարծես թե արդեն սկզբունքորեն համաձայնեցված են։ Սակայն ուկրաինական կողմն այս բոլոր փաստաթղթերը տարել է ուսումնասիրության։ Չկարողացանք տեղում ինչ-որ բան ստորագրել»,- ասաց նա։

Նա հավելել է, որ բանակցություններից ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։ Այդուհանդերձ, պատվիրակության ղեկավարը հույս ունի, որ հաջորդ անգամ հնարավոր կլինի ավելի էական առաջընթաց ապահովել։
Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Լրահոս
0