00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանից արտահանումը սահմանափակ է. հնարավո՞ր է Հայաստանում ցորենի դեֆիցիտ լինի

© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցЯровая пшеница
Яровая пшеница - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է հասնում ցորենի համաշխարհային մատակարարումների մոտ 30%–ը, սակայն այսօր երկու երկրներն էլ կտրված են համաշխարհային շուկայից։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների պատճառով Հայաստանում մտավախություն ունեն, որ Ռուսաստանից ներկրվող ցորենի դեֆիցիտ կարող է առաջանալ։ Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչևսկին վստահ է, որ Հայաստանը Ռուսաստանից հացահատիկի արտահանման խնդրի չի ունենա ո՛չ այս, ոչ էլ, հավանաբար, մյուս սեզոնին։ Մատակարարումների հետ կապված իրավիճակը երկրում կայուն է։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով։
Մի կողմից, համաշխարհային շուկա չարտահանելու շնորհիվ ՌԴ–ում հացահատիկի գները չեն աճել, մեկ տոննայի մեջ էլ 1000-2000 ռուբլով աննշան թանկացումները կապված են ռուբլու անկայունության հետ։ Մյուս կողմից, Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, հացահատիկն արտահանում է ներշուկայական գներով` առանց տուրքի դիմաց հավելավճարի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հետո, ցորենի (ապրանքի բեռնումը նախատեսված է 2022 թվականի մայիսին) մայիսյան ֆյուչերսները աճել են` հասնելով 2008 թվականից այս կողմ եղած առավելագույնի` մեկ բուշելի (38,691 կգ) դիմաց 11.34 դոլար։
«Ապրանքներն ինչպես ուղարկվել են, այնպես էլ շարունակելու են ուղարկվել։ Խնդիրներ այս սեզոնում չպետք է լինեն, իսկ ահա հաջորդին ամեն ինչ կախված է բերքի ծավալներից», – ասաց Զլոչևսկին։
Նրա խոսքով` վտանգված է համաշխարհային ցանքը։ Հասկանալու համար նշենք, որ ցանքը սկսվում է մարտին, իսկ հարավում ընդհանրապես փետրվարի վերջին։ Առանց գյուղացիներին ֆինանսավորելու (իսկ բանկերն այս պահին վարկեր չեն տրամադրում) դժվար է լուծել ցանքի խնդիրը։ Իսկ հունիսին արդեն ուշ կլինի։
Սակայն Զլոչևսկին համոզված է, որ անկախ համաշխարհային շուկայում առկա իրավիճակից Հայաստանը հաջորդ սեզոնին խնդիրներ չի ունենա։
Այս ամենը մի շարք գործոններից է կախված, այդ թվում մարտական գործողությունների արդյունքներից։
Մասնագետները հայաստանցի գործընկերներին խորհուրդ են տալիս քանի դեռ հնարավորություն կա ապահովագրվել տարբեր ռիսկերից։
Ինչու են Հայաստանում հացահատիկ քիչ աճեցնում, թեև հողատարածք կա. փորձագետների կարծիքները
«Մոդուս գրանում» (հացահատիկի երկրորդ ներկրողը Հայաստանում) ընկերության ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը կարծում է, որ պատժամիջոցները հանելուց և ռուսական ցորենը համաշխարհային շուկա արտահանումից հետո բարձր պահանջարկի պատճառով հացահատիկի գինն կբարձրանա։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա չբացառեց, որ դա կազդի նաև դեպի Հայաստան արտահանման գնի վրա։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ արդեն այսօր Ռուսաստանում արտահանողները որոշակի խնդիրների են բախվում։ Որոշ ձեռնարկություններ հրաժարվում են հացահատիկ վաճառել, որպեսզի ռուբլու անկայուն փոխարժեքի պատճառով խուսափեն հավանական վնասներ կրելուց։
Նա պարզաբանեց, որ դոլարով հաշվելու դեպքում հացահատիկի գինը մեկ ամսում բարձրացել է 60%–ով (փետրվարին 74 դոլար էր, հիմա` 134)։
Սակայն դա հայաստանյան ներմուծողների վրա դեռ չի ազդել, քանի որ վերջին տարիներին վճարումը մասնակիորեն դոլարից ռուբլու է անցել։ Ներկա պահին երրորդ կարգի հացահատիկի մեկ տոննան հայաստանցի ներմուծողների համար նախկին 17 հազար ռուբլու փոխարեն 19 հազար ռուբլի է դարձել։
Նա բացատրեց, որ ռուբլու հենց այս տատանումների արդյունքում է ցորենի ներմուծումն ավելի ձեռնտու դարձել։ Դեռ տարեսկզբին Հայաստան մեկ տոննա հացահատիկ ներկրելու դեպքում ներմուծողները 390 դոլար էին վճարում (հաշվի առնելով տեղափոխման ծախսերն ու ԱԱՀ–ն), այսօր` 360 դոլար։
Հիշեցնենք, որ Հայաստանում տարեկան 390-420 հազար տոննա հացահատիկ է սպառվում, որից 320-350 հազար տոննան ներմուծվում է, այն էլ գերազանցապես Ռուսաստանից։
Չնայած Ուկրաինայում տիրող ճգնաժամին, 2022–ին հացահատիկի համաշխարհային դեֆիցիտ չի լինի. FAO
Լրահոս
0