00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձենք մինչև վերջ ձգել մեր գոտիները, բայց արդյոք ձգելու տեղ էլի կա՞

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПосетитель овощного отдела в супермаркете
Посетитель овощного отдела в супермаркете - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2022
Բաժանորդագրվել
Փորձենք մինչև վերջ ձգել մեր գոտիները, բայց արդյո՞ք ձգելու տեղ էլի կա
Եկեք անկեղծ լինենք։ Երբ անցած տարվա վերջին գների աննախադեպ աճի պայմաններում ԿԲ–ն հայտարարեց, որ գները կկայունանան 2022 թվականի առաջին եռամսյակում, մի պահ հանգստացած շունչ քաշեցինք՝ մոռանալով, որ իշխանությունների սիրած «կայունություն» բառը ուղղակի մոգական ազդեցություն է ունենում մարդկանց գիտակցության վրա։
Մեզ, չգիտես ինչու, թվում է, թե կայունությունը նշանակում է գների իջեցում նախկին մակարդակին։ Իրականում իշխանությունները պարզապես ասում են՝ բոլորովին մի՛ մտածեք, հացի ու պանրի գինը կբարձրանա, ասենք, մի երկու անգամ ու կկայունանա, այսինքն` այդպես էլ կմնա։ Անհանգստանալու պատճառ չիք։
Թե որքան լուրջ է իրավիճակը հիմա, դատեք ինքներդ։ Դեռ մի քանի ամիս առաջ էկոնոմիկայի նախարարն իր հերթական զարմանահրաշ հայտարարությունն էր անում՝ այո՛, գներն աննախադեպ աճել են, բայց հայաստանցիները սկսել են ավելի լավ ապրել, քան երկու տարի առաջ։ Այնինչ այժմ արդեն վարչապետն է ամենայն լրջությամբ գնահատում մեզ սպասող բավական տագնապալի հեռանկարը։ Մեջբերեմ կառավարության վերջին նիստից. «Վերջին երկու տարիների ընթացքում «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում անընդհատ։ Եվ այս առումով, այո՛, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում»։
Այս հոռետեսական կանխատեսումը իր միանգամայն իրական հիմքերն ունի։ Տեսեք։ Անցած տարի գները ողջ աշխարհում աճել են ավելի քան մեկ երրորդով՝ նման բան վաղուց արդեն չէր եղել։ Մեր Կենտրոնական բանկի նման շատերն էին հույս հայտնում, որ իրավիճակը գոնե կկայունանա մինչև գարուն։ Բայց սկսվեցին ռազմական գործողությունները Ուկրաինայում, որոնք անպայման իրենց ազդեցությունը կունենան ցանկացած հայաստանցու վրա։
Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մալփասը փաստում է. «Ուկրաինական իրադարձությունները ամենից բացասական կլինեն այն երկրների համար, որոնք հարուստ չեն և ինքնաբավ չեն»։
Այն, որ հարուստ չենք, դժվար թե որևէ մեկը համարձակվի հերքել, չնայած ամեն ինչ, իհարկե, հարաբերական է։ Եթե պատգամավոր ես ու տարիներ շարունակ էականորեն չես բարձրացնում այն մարդկանց աշխատավարձը և կենսաթոշակը, որոնք քեզ ընտրել են, բայց նույնիսկ համավարակի պայմաններում չես մոռանում զգալիորեն ավելացնել սեփական եկամուտներդ, իհարկե, կարող ես ասել. «Սուտ է նախկին հանցավոր ռեժիմի պնդումը, թե հայաստանցիները վատ են ապրում։ Սեփական փորձով եմ համոզվել, որ մարդկանց բարեկեցությունը տարեցտարի աճում է»։
Բայց այն, որ իրականում, հարուստ չենք, չարյաց փոքրագույնն է։ Ինչպես հիմա պարզվում է, շատ ավելի մտահոգիչ է այն, որ բոլորովին ինքնաբավ չենք։ Մասնագետների գնահատմամբ` այսպես կոչված պարենային ինքնաբավությունը մեզ մոտ կազմում է մոտ 56 տոկոս. դա ամենացածր ցուցանիշն է Եվրասիական միության անդամ երկրների ցանկում։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Դուք հայկական արտադրության արևածաղկի ձեթ հաճա՞խ եք գնում։ Ես վերջին անգամ սովետի ժամանակ եմ տեսել այդ ձեթը՝ անհրապույր շշերով և մուգ գույնի խիտ նստվածքով։ Չնայած ասում են՝ այնուամենայնիվ հիմա էլ ենք ձեթ արտադրում, բայց քիչ քանակությամբ, ձեթը հիմնականում ներկրում ենք։ Իսկ աշխարհում արևածաղկի ձեթի ամենախոշոր արտադրողը Ուկրաինան է, երկրորդ ամենախոշորը Ռուսաստանն է։
Հացը վերցրեք։ Գաղտնիք չէ, մենք՝ հայերս, հաց ուտող ենք։ Մատնաքաշն ու լավաշը մեր ճաշի սեղանին պարտադիր են։ Հիշո՞ւմ եք` անկախության արշալույսին նույնիսկ որոշ վաստակաշատ գիտնականներ ճոռոմ հայտարարություններ էին անում՝ Հայաստանն ունակ է այնքան հացահատիկ արտադրել, որ կարող է 6 Հայաստան կերակրել։ Հետո, իհարկե, ամեն ինչ ընկավ իր տեղը, և պարզվեց, որ հիմա մենք ստիպված ենք դրսից ներկրել ցորենի երկու-երրորդը։ Իսկ ողջ աշխարհում ցորենի գրեթե մեկ-երրորդը ովքե՞ր են արտահանում։ Այո, շատ ճիշտ եք՝ նույն Ուկրաինան և Ռուսաստանը։ Չիկագոյի ֆյուչերային բորսայում ցորենը արդեն վաճառվում է ռեկորդային գներով։
Այս մռայլ պատկերում էլ մարդ ուզում է գոնե մի դրական բան տեսնել։ Կա էդպիսի բան՝ մինչև հիմա տարիներ շարունակ իշխանությունները խոսում էին ապագայի մասին` փորձելով համոզել բոլորին, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այդ ապագան լուսավոր լինի։ Հիմա փաստորեն առաջին անգամ խոստովանում են՝ լավատեսական ոչինչ չկա։ Բայց, կներե՛ք, լավատեսականն էլ հենց այն է, որ իշխանությունները վերջապես սկսել են ազնվորեն ասել հանրությանը դառը ճշմարտությունը և հորդորել՝ մինչև վերջ ձգե՛ք ձեր գոտիները։ Ուղղակի անհասկանալի է՝ իսկ գոտիներս էլի ձգելու տեղ ունե՞նք։
Никол Пашинян во время выступления на заседании НС (8 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Ընդդիմության ապարդյուն բոյկոտը իշխանությանը մատ թափ տալու առիթ է տալիս
Լրահոս
0