https://arm.sputniknews.ru/20220307/pb-storabazhanumnery-krak-chen-bacel--adrbejanakan-dirqeri-ughghutjamb-39465193.html
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Ադրբեջանական կողմի խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T11:56+0400
2022-03-07T11:56+0400
2022-03-07T12:05+0400
արցախ
արցախի պաշտպանության բանակ (պբ)
կրակոց
հերքում
https://cdn.am.sputniknews.ru/img/2004/03/20040363_0:0:1600:901_1920x0_80_0_0_87584e2f111f323738edf6c82e137d2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել:Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ էր արձակել, սակայն ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2004/03/20040363_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a2ad4c13522b8140a165d05af79c4e0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախի պաշտպանության բանակ (պբ), կրակոց, հերքում
արցախ, արցախի պաշտպանության բանակ (պբ), կրակոց, հերքում
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
11:56 07.03.2022 (Թարմացված է: 12:05 07.03.2022) Ադրբեջանական կողմի խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել:
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Այս մասին հայտնում են
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։ «Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ էր արձակել, սակայն ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։