https://arm.sputniknews.ru/20220307/nvor-manramasner-zara-khanut-srahi-avazakajin-hardzakumic-hh-qnnchakan-kvomite-39479655.html
Նոր մանրամասներ «Զառա» խանութ-սրահի ավազակային հարձակումից. ՀՀ քննչական կոմիտե
Նոր մանրամասներ «Զառա» խանութ-սրահի ավազակային հարձակումից. ՀՀ քննչական կոմիտե
Sputnik Արմենիա
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T16:43+0400
2022-03-07T16:43+0400
2022-03-07T16:45+0400
գողություն
երևան
խանութ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (Ավազակություն):Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են խանութի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք:Կատարվում է նախաքննություն:Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 6–ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել «Դալմա Գարդեն Մոլի» «Զառա» խանութ սրահում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գողություն, երևան, խանութ, հհ քննչական կոմիտե
գողություն, երևան, խանութ, հհ քննչական կոմիտե
Նոր մանրամասներ «Զառա» խանութ-սրահի ավազակային հարձակումից. ՀՀ քննչական կոմիտե
16:43 07.03.2022 (Թարմացված է: 16:45 07.03.2022) Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ երկու անձինք մարտի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահի գանձապահների՝ կողմնակի անձանց մուտքն արգելված աշխատասենյակ և ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, հարձակվել են այդ պահին աշխատասենյակում գտնվող աշխատակցուհու վրա, պահանջել հեռանալ գանձապահների սենյակից, որից հետո չհրկիզվող պահարանից, նախնական տվյալներով, հափշտակել են 2.392.000 ՀՀ դրամ գումարը ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (Ավազակություն):
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են խանութի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք:
Կատարվում է նախաքննություն:
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Ինչպես արդեն
հայտնել էինք, մարտի 6–ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել «Դալմա Գարդեն Մոլի» «Զառա» խանութ սրահում։