https://arm.sputniknews.ru/20220307/mipy-hhum-fransiaji-despani-het-qnnarkel-e-humanitar-harcer-sheshtelvov-gerinerikhndiry-39490325.html
ՄԻՊ–ը ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հումանիտար հարցեր` շեշտելով գերիների խնդիրը
ՄԻՊ–ը ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հումանիտար հարցեր` շեշտելով գերիների խնդիրը
Sputnik Արմենիա
Պաշտպանի դիրքորոշմամբ` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված դատավարություններն արհեստական են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է: 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T19:36+0400
2022-03-07T19:36+0400
2022-03-07T19:56+0400
հհ միպ
քրիստինե գրիգորյան
անն լույո
հայաստան
ֆրանսիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/07/39489086_0:0:2001:1125_1920x0_80_0_0_3d6ea76e9065320d89f011a4b06c2a86.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ, այդթվում հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված` ՄԻՊ աշխատանքների տեսլականը:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր:Բացի այդ, պաշտպանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրած փաստերին: Նա նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում սահմանամերձ կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերում ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը:Դեսպան Լույոն իր հերթին բարձր է գնահատել պաշտպանիհաստատության դերը երկրում՝ մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում:Դեսպանի առաջարկով մոտ ապագայում նախանշվել է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի և Ֆրանսիայի օմբուդսմանի հանդիպման կազմակերպումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/07/39489086_0:0:1777:1333_1920x0_80_0_0_a100618a11375c065a6479883817b259.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, անն լույո, հայաստան, ֆրանսիա
հհ միպ, քրիստինե գրիգորյան, անն լույո, հայաստան, ֆրանսիա
ՄԻՊ–ը ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հումանիտար հարցեր` շեշտելով գերիների խնդիրը
19:36 07.03.2022 (Թարմացված է: 19:56 07.03.2022) Պաշտպանի դիրքորոշմամբ` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված դատավարություններն արհեստական են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, հայտնում են
ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ, այդթվում հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված` ՄԻՊ աշխատանքների տեսլականը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր:
Բացի այդ, պաշտպանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրած փաստերին: Նա նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում սահմանամերձ կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերում ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը:
Պաշտպանի դիրքորոշմամբ` սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև համապատասխանաբար 18 և 19 տարի ազատազրկմամբ դատապարտված երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ սկսված դատավարությունները: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Դեսպան Լույոն իր հերթին բարձր է գնահատել պաշտպանիհաստատության դերը երկրում՝ մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում:
Դեսպանի առաջարկով մոտ ապագայում նախանշվել է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի և Ֆրանսիայի օմբուդսմանի հանդիպման կազմակերպումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը: